«Արմնյուզ» ՀԸ-ն զրկվել է հեռարձակման լիցենզիայից, «Արմնյուզ FM»–ը եթեր է վերադառնում. ՀՌՀ

© Sputnik / Andranik Ghazaryan«Քառյակ մեդիայի» գործունեության դադարեցման մասին հայտարարությունը ArmNews–ի եթերում
«Քառյակ մեդիայի» գործունեության դադարեցման մասին հայտարարությունը ArmNews–ի եթերում - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
5 օրով կասեցվել էր թե՛ հեռուստաընկերության, և թե՛ ռադիոյի լիցենզիայի գործողությունը։ Ժամկետը լրանալուց 1 օր առաջ «Արմնյուզ FM»–ը գրավոր դիմում է ներկայացրել ՀՌՀ և վերականգնել լիցենզիան, մինչդեռ ՀԸ–ից ոչ մի դիմում չի ստացվել։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. «Քառյակ մեդիայի» խմբում գտնվող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը զրկվել է հեռարձակման լիցենզիայից, մինչդեռ «Արմնյուզ FM»–ը եթեր է վերադառնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը այսօր հրավիրված նիստի համապատասխան որոշումն է կայացրել։
Հակոբյանի խոսքով` «Արմնյուզ FM»-ը, որը նույնպես վերջին օրերին չէր հեռարձակվում, գրությամբ դիմել է ՀՌՀ և վերադարձել է եթեր։
Իշխանությունը ՀՌՀ անդամի պաշտոնում առաջադրել է մշակույթի նախկին նախարարի թեկնածությունը
Նշենք, որ մինչ այդ 5 օրով կասեցվել էր թե՛ հեռուստաընկերության, թե՛ ռադիոյի լիցենզիայի գործողությունը։
«Օրենքը թույլ է տալիս մինչև 30 օր ժամկետով կասեցնել լիցենզիան, եթե հեռարձակողը 24 ժամից ավելի անընդմեջ չի ապահովել եթերը հանրային մուլտիպլեքսում կամ հատկացված FM տիրույթում։ Այս դեպքում, մենք նախընտրեցինք 5 օրով կասեցնել լիցենզիան։ Այդ ընթացքում ՀՌՀ–ն «Արմնյուզ» հեռուստաընկերությունից ոչ մի գրավոր դիմում, պարզաբանում չի ստացել»,–նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ «Քառյակ մեդիան», որի կազմում ընդգրկված են «Արմնյուզ» հեռուստաալիքը, Tert.am-ը, «Արմնյուզ FM»-ը, փետրվարի 10-ին հայտարարություն էր տարածել, որ դադարեցնում է գործունեությունը։ Առաջիկա 1 ամսվա ընթացքում, սահմանված կարգով, ՀՌՀ կհայտարարի նոր մրցույթ թափուր հաճախականության համար։
Լրահոս
0