00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականները ՏՏ-ից կհեռանա՞ն․ ինչի համար են ավելացնելու գիտության բյուջեն Հայաստանում

© Photo : provided by Zaruhi KarabekyanՀՀ ԳԱ Օրբելիի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում
ՀՀ ԳԱ Օրբելիի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
ՀՀ ԳԱ Օրբելիի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պետությունը պատրաստ է բարձրացնել գիտնականների աշխատավարձը, բայց մի պայմանով. պետք է իրական գիտական արդյունք լինի։ Այդ պահանջը, սակայն, գրեթե անհնար է կատարել առանց ժամանակակից գիտական սարքավորումների և երկարաժամկետ նախագծերի ֆինանսավորման։
2022 թվականին Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա ավելի քան 80 տոկոսով՝ 13,8 միլիարդից հասնելով 25,1 միլիարդ դրամի (գրեթե 50 մլն ԱՄՆ դոլար)։ Մինչև 2025 թվականը աշխատավարձերը կեռապատկվեն։
Սակայն այն բարձր արդյունքները, որոնք պահանջվում են, առանց երկարաժամկետ ծրագրերի և գիտական աշխատանքի համար պայմաններ ապահովելու պահանջել չի կարելի։ Բացի այդ, հստակ արդյունքներ պահանջելուց առաջ պետությունը պետք է գիտնականների առջև ոչ պակաս հստակ խնդիրներ դնի, ինչը մինչև օրս գրեթե չի անում։
2022 թվականի ծրագրերի մանրամասները Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը և նախարարության Գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը:

Նախ՝ աշխատավարձերի մասին

Մինչև 2025 թվականը Հայաստանում գիտական աշխատակիցների միջին աշխատավարձը կավելանա՝ 70 հազարից հասնելով մոտ 210 հազար դրամի։ Դրա համար հարկ կլինի ատեստավորում անցնել և հաստատել համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին (կրտսեր գիտաշխատողից մինչև գլխավոր գիտաշխատող)։
Դրա համար հարկավոր է ներկայացնել ձեռք բերված արդյունքը, այսինքն՝ գիտական հրապարակումները, ընդ որում «հրապարակումներ» ասելով նկատի են առնվում միայն Scopus (տվյալների բազա՝ ավելի քան 24 հազար գիտական հրատարակություններում հրապարակվող հոդվածների մեջբերմանը հետևելու համար - խմբ․) գիտական բազայում ինդեքսավորված հոդվածները։
Արդեն հայտնի են դեպքեր, երբ ծրագրավորման ուղղությամբ գնացած երիտասարդ գիտնականները, տեղեկություն ստանալով նոր ծրագրերի մասին, վերադարձել են նախկին լաբորատորիաներ։ Ինչպես հայտնի է, ՏՏ ոլորտն ակտիվորեն գրավում է ուսանողներին և ասպիրանտներին, հատկապես՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի ուղղվածության։ Մի կողմից՝ ծրագրավորումը նույնպես կարևոր և ստեղծագործական աշխատանք է, մյուս կողմից՝ երկիրը կորցնում է ապագա գիտնականներին։ Բավական է հիշել, որ Թուրքիան և նույնիսկ Ադրբեջանը արդեն գերազանցում են Հայաստանին Scopus-ում հրապարակումների թվով։
Միաժամանակ Հայաստանում կա նաև չհանձնվող երիտասարդ գիտնականի տեսակը։ Նրանցից մեկը վերջերս լավագույն ասպիրանտ է ճանաչվել Հայաստանի խոշոր բուհերից մեկում։
Ցերեկը նա աշխատում է գիտական ինստիտուտում, իսկ երեկոյան ստիպված է գումար վաստակել ուրիշ տեղ։ Ինստիտուտի աշխատասենյակում, որտեղ աշխատում է գործընկերների հետ, նա իր միջոցներով հատակը ծածկել է լինոլեումով և իր ձեռքով (YouTube-ում նայելով) ներկել պատերը։
Այդպիսի «համառները» իրենց մասին պատմել չեն սիրում, բայց հենց նրանք են առաջ մղում Հայաստանի վաղվա օրվա գիտությունը։
«Մենք ուզում են գիտություն մտնող երիտասարդների համար ապահովել աշխատավարձ, որը համեմատելի կլինի ՏՏ-ում սկզբնական աշխատավարձերի հետ։ Այդ դեպքում երիտասարդները ստիպված չեն լինի այլ աշխատանք փնտրել»,-նշում է գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը։
Գիտական աշխատողների ատեստավորումից կախված կլինի նաև նրանց գիտական ինստիտուտների ընդհանուր ֆինանսավորումը (եթե նրանցից շատերը ատեստավորումը չանցնեն, ապա կնվազի նաև ինստիտուտի ընդհանուր ֆինանսավորումը): Նախարարությունը նաև կոշտ քայլեր է ձեռնարկել. մի քանի գիտական կազմակերպություններ և բուհական ամբիոններ փակվել են, քանի որ տարիներ շարունակ արդյունք չէին տալիս։

Հնգամյակը երկու տարում պետք չէ

Նախկինում պետությունը հետազոտական դրամաշնորհներ էր տրամադրում մինչև երկու տարի ժամկետով։ Այս տարվանից սկսել են ֆինանսավորվել հնգամյա ծրագրերը՝ «Առաջադեմ գիտական մշակումներ» նախագծի շրջանակում։
Այդպիսի ֆինանսավորում ստացել է 49 գիտական խումբ։ Դրա ծավալը կկազմի մինչև 156 մլն դրամ (մոտ 320 հազար դոլար), ինչը համադրելի է մի ամբողջ ինստիտուտի տարեկան բյուջեի հետ։ Բացի գումարից, աշխատանքի երկար ժամկետը թույլ կտա հետազոտությունն ավելի խորը և որակյալ դարձնել։
Ծրագրին մասնակցելու համար գիտական խումբը պետք է վերջին տասը տարիների ակտիվում ունենա առնվազն 10 հրապարակում, որոնցից չորսը՝ մեջբերումների «թոփ» մակարդակի ամսագրերում (Q1-Q2): Աշխատանքին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է միջազգային գործընկերոջ առկայություն (վաղուց արդեն բոլորի համար պարզ է, որ փակվելով երկրի ներսում՝ լուրջ գիտությամբ զբաղվել հնարավոր չէ)։
Ծրագրերը կֆինանսավորվեն 3+2 բանաձեւով. երեք տարի անց իրականացման ընթացքը միջանկյալ գնահատում կանցնի:

Մի նստիր թախտին, սպասիր բախտին

Հաճախ, երբ գիտությանը մեղադրում են արդյունքների բացակայության համար, մոռանում են, որ արդյունքները չէին կարող հայտնվել այն պարզ պատճառով, որ պետությունը գիտնականների առջև որևէ խնդիր փաստացի չի դնում։ Սևանի ջրի մաքրությունը, Արարատյան դաշտավայրի աղուտների մաքրումը, հանքերի պոչամբարների վերամշակումը, խաղողի այգիներում լվիճների կուտակման խնդրի լուծումը․․․
Սա երկար ցանկի ընդամենը մի մասն է (իսկ եթե ավելացնենք նաև պաշտպանական խնդիրները, ցուցակն է՛լ ավելի երկար կլինի)։ Սակայն գիտության բյուջեում պետպատվերն առայժմ միայն փոքր մասն է կազմում․ եթե պաշտպանականը չհաշվենք, 2022 թվականին այն կկազմի ընդամենը 135 միլիոն դոլար՝ մոտավորապես նույնքան, որքան 2021-ին։
Անտեր մնացած գիտություն, կամ ինչպես են գոյատևում հայաստանյան քիմիկոսները
Անցյալ տարի, կիրառական դրամաշնորհների մրցույթ հայտարարելով, կոմիտեն դիմել էր բոլոր գերատեսչություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց կարծիքը, թե որ հետազոտություններն են իրենք գերակա համարում։
«Իսկ այս տարի որոշվեց, որ կիրառական դրամաշնորհների հայտերը կքննարկվեն միայն որևէ գերատեսչության հիմնավորման առկայության դեպքում։ Այսպիսով, համապատասխան գերատեսչությունը երաշխավորում է այս կամ այն հետազոտության հետագա կիրառումը»,-նշում է Մովսիսյանը։
Մոտակա տարիներին թիրախային հետազոտությունների բաղադրիչը կակտիվացվի, իսկ ԿԳՄՍՆ-ն «կբզի» գործընկերներին, որպեսզի նրանք գիտնականների առջև խնդիրներ դնեն։

Ինչպես լրացնել գիտական սարքավորումների պակասը

2022 թվականին պետությունը գիտական ենթակառուցվածքի արդիականացման բյուջեն 7,4 մլրդ դրամից կդարձնի մինչև 12 մլրդ դրամ։ Ընդ որում, անցյալ տարվանից պայման է դրվել, որ եթե պետական միջոցներով որևէ սարք է ձեռք բերվում, ապա այն պետք է հասանելի լինի նաև այլ բուհերին կամ գիտահետազոտական ինստիտուտներին։
Հայաստանի պայմաններում արդարացված չէ հինգ միանման ճշգրիտ սարք գնելն ու դրանք 20-ական տոկոսով օգտագործելը (հետո բողոքելը, թե սարքերի բյուջեն արագ է վերջանում)։ Ավելի ճիշտ է գնել մեկը, բայց օգտագործել այն հինգ ինստիտուտի կողմից և 100 տոկոսով, նշում է փոխնախարար Կարեն Թռչունյանը։
Մեզ գիտություն պետք չէ՞. 3 տոկոսի չափով ֆինանսավորումը չեղարկում են ծածկադմփոցի նման
«Համատեղ օգտագործումը կօգնի գիտնականներին տեղյակ լինել իրենց գործընկերների ուսումնասիրություններից, քանի որ ազգային մակարդակում գիտական համագործակցությունը, ցավոք, երկար ժամանակ թույլ էր: Ներկայումս նման կապերը սկսում են նորովի ձևավորվել»,-նշում է Թռչունյանը։
Նշենք, որ առաջիկա ամիսներին կընդունվի բոլոր ինստիտուտների համար գիտաշխատողների ատեստավորման միասնական կարգ: Այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2023-24 թթ․-ից, սակայն ատեստավորումն արդեն բաց է, մի շարք գիտաշխատողներ անցել են այն, և նրանց աշխատավարձերն արդեն իսկ բարձրացել են:
Լրահոս
0