Իտալական Նարդո քաղաքում կնշվի քաղաքի հովանավոր սրբի` Գրիգոր Լուսավորչի տոնը

CC BY-SA 3.0 / Lupiae / Piazza Salandra di NardòԻտալիայի Նարդո քաղաքի հրապարակը
Իտալիայի Նարդո քաղաքի հրապարակը - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Իտալիայի Նարդո քաղաքի հրապարակը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նարդոն Իտալիայի միակ քաղաքն է, որի գլխավոր և միակ հովանավոր սուրբը Գրիգոր Լուսավորիչն է։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Փետրվարի 19-ին և 20-ին Իտալիայի Նարդո քաղաքի հավատացյալները նշելու են քաղաքի հովանավոր սուրբ, Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի ամենամյա մեծարման օրը։ Այս մասին հայտնում է իտալական corrieresalentino.it կայքը։

Ավանդական դարձած տոնի ընթացքում արքեպիսկոպոս և առաքելական նվիրակ Լուիջի Պեցզուտոյի նախագահությամբ տեղի կունենա պապական հանդիսավոր արարողություն։

Նշենք, որ Նարդոն Իտալիայի միակ քաղաքն է, որի գլխավոր և միակ հովանավոր սուրբը Գրիգոր Լուսավորիչն է։
Մեկն ուրախացել է, մյուսը՝ լացել․ ինչպես են հայերն աշխարհի տարբեր ծայրերում նշել տոները
Քաղաքի գլխավոր տաճարի վրա բարձրանում է հայ սրբի հուշարձանը։
CC BY-SA 3.0 / Luca Margheriti / PatronoՍուրբ Գրիգոր Լուսավորչի արձանն իտալական Նարդո քաղաքում
Статуя Григория Просветителя в городе Нардо в Италии - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանն իտալական Նարդո քաղաքում
Լրահոս
0