00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենդանիները սովի՞ պատճառով են սատկում. այգու տնօրենն ու նախկին աշխատողը հակասում են իրար

© Sputnik / Aram NersesyanԵրևանի կենդանաբանական այգի
Երևանի կենդանաբանական այգի - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Երևանի կենդանաբանական այգի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թե ի՞նչ իրավիճակ է տիրում Երևանի կենդանաբանական այգում, փորձել ենք պարզել այգու տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանից և նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանից։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Երևանի Կենդանաբանական այգու շուրջ իրարանցումներն արդեն տևական ժամանակ է չեն դադարում։ Կենդանիների սատկելու պատճառով նախկին աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում և անփութության մեջ մեղադրում ներկա տնօրինությանը, իսկ ղեկավար կազմն էլ պնդում է` Կենդանաբանական այգու խնդիրները դեռ տարիներ առաջ են ծագել։
Sputnik Արմենիան այգու իրավիճակին երկու կողմից ծանոթանալու համար զրուցել է կենդանաբանականի նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանի և տնօրենի ներկայիս պաշտոնակատար Արևիկ Մկրչտյանի հետ։
Անուշ Ռաֆայելյանի կարծիքով` Երևանի կենդանաբանական այգում կենդանիների սատկելու պատճառը նրանց ուտելիքն է, հատկապես դրա պակասը։
«Տևական ժամանակ է, որ այգու կենդանիները սոված են։ Այս մասին պնդում են անգամ այն աշխատակիցները, որոնք վերջերս են ազատվել գործից։ Նրանք ասում են, որ թռչունները կերել են միայն աղացած գարի, չնայած որ գիշատիչները ձուկ չեն ուտում, փորձել են ձուկ բաժանել նրանց, նման տեսանյութեր կան համացանցում։ Եղել են դեպքեր նաև, երբ կովի գլուխ են բերել կենդանիներին կերակրելու համար։ Մասնագիտական մոտեցման ու կերակրման խնդիր կա»,– ասում է այգու նախկին անասնաբույժը։
© Sputnik / Aram NersesyanԿենդանաբանական այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆաելյանը
Бывший сотрудник Ереванского зоопарка Ануш Рафаелян на акции протеста сотрудников Ереванского зоопарка против экс-директора (11 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆաելյանը. Արխիվային լուսանկար
Նրա տեղեկություններով` այգին կարծես թե սննդի մատակարար չունի, մրցույթի հայտարարման խնդիր կա։
Արևիկ Մկրտչյանն էլ իր հերթին հավաստիացնում է, որ սնունդը մատակարարվում է ըստ սահմանված գրաֆիկի, դրա ձեռքբերման հետ կապված որևէ խնդիր չկա։ Նույն սննդակարգը նախկինում էլ է կիրառվել, սակայն ներկայում դրանից հանվել է տարօրինակ սնունդը` յոգուրտը, կանթաշոռը կամ եփված ձուկը, որը տրվել է պրիմատներին։

«Նախկինում նույնիսկ դեպքեր են եղել, երբ կատվի չոր կերը տրվել է արջերին։ Այն մասնագետները, որոնք դժգոհում են ներկայում կատարած աշխատանքներից, ինչո՞ւ այն ժամանակ էլ չեն բարձրաձայնել առկա խնդիրները։ Այսօր մենք տեսնում ենք, որ այդ ամենը հանգեցրել է կենդանիների քրոնիկ հիվանդությունների»,– նշում է Մկրչտյանը։

Նա ընդգծում է, որ հիմնականում խոսքը գիշատիչ կենդանիների մասին է, քանի որ անորակ միսը, որով կենդանիները կերակրվել են տարիներ շարունակ, վատ ազդեցություն է թողել։
Անդրադառնալով օրերս յագուարի սատկելու պատճառներին` Անուշ Ռաֆայելյանը բացատրում է` կատվազգիները խնդիր ունեն` որոշ ժամանակ չուտելուց հետո նրանց մոտ իրենց հատուկ հիվանդություն է զարգանում` լյարդի լիպիդոզ (լյարդի ճարպային հիվանդություն)։ Սա էլ կարող է հանգեցնել մահվան։
Իսկ Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը հայտնել էր, որ նախնական ախտորոշմամբ` կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը ախտահարված են եղել, պատկերն էլ բնորոշ է եղել քրոնիկ բրոնխոպնևմանիայի։
«Յագուարի վերջին խնամողը, որը մոտ 3-4 շաբաթ առաջ է աշխատանքից ազատվել, պնդում է, որ կենդանին ոչ մի խնդիր չի ունեցել։ Կարծում եմ`իմ նշած լյարդի լիպիդոզը կարող էր յագուարի սատկելու պատճառ լինել։ Ժամանակին էլ, երբ սատկեց ամուրյան վագրը, հերձման պատասխանում նշվել էր, թե պատճառը եղել է խշխշան պալարը։ Աբսուրդ է, այդ հիվանդությունը միայն կովերին է բնորոշ ու կատվազգիների մոտ նման բան չի կարող հայտնաբերվել»,– ասում է Ռաֆայելյանը։
Ինչու են սատկել Երևանի կենդանաբանական այգու թռչունները. պարզաբանում
Նա կասկածի տակ է դնում յագուարի սատկելու վերաբերյալ պաշտոնական տվյալների ճշմարտացիությունը, քանի որ հերձմանը մասնակցած որևէ մասնագետի անուն նշված չէ։
Արևիկ Մկրտչյանն էլ պնդում է, որ իր պաշտոնավարման ընթացքում որևէ կենդանի սովի պատճառով չի սատկել։ Կենդանաբանական այգու տնօրինությունը սկսել է տարեց, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով կենդանիների գույքագրում իրականացնել։ Նա ընդգծում է` այգում ծեր և քրոնիկ հիվանդություններով կենդանիներ կան։ Դրանց թվում են 30-ամյա պրիմատը` Գուգո կապիկը, հիմալայան արջը, գորշ արջը, որը կարանտինային գոտում է պահվում և ունի շարժունակության խնդիրներ, քանի որ երկար տարիներ պահվել է փոքր տարածքում։
© Ruptly . Asatur YesayantsԿենդանաբանական այգու տնօրենի ԺՊ Արևիկ Մկրտչյանը
Координатор экологической программы Фонда защиты дикой природы и ценностей Аревик Мкртчян   - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ Արևիկ Մկրտչյանը
«Կենդանաբանականում ապրում է նաև մի եղեգնակատու, որի մոտ նախնական ախտորոշմամբ երիկամային խնդիր կա, սակայն այս կենդանու դեպքում բուժման կուրսը դրական դինամիկա տվեց և վերջին շրջանում այն բավականին աշխուժացել է։ Կատվային լեմուրի մոտ էլ ինֆեկցիոն հիվանդություն էր հայտնաբերվել, սակայն վերջինիս կարողացանք փրկել։ Աֆրիկյան արու առյուծի մոտ շարժունակության խնդիր է առկա, քանի որ այն ի ծնե ունեցել է հոդային խնդիր, սակայն բուժման վերջին կուրս անցնելուց հետո նույնպես նկատվում է դրական դինամիկա»,– ասում է Մկրտչյանը։

Ներկայում կենդանաբանական այգում իրականացվում է որոշ կենդանատեսակների, մասնավորապես, սմբակավորների ճիճվակրության ստուգում, որի պատկերն էլ տնօրենի պաշտոնակատարը մտահոգիչ է համարում։ Իրականացվում է նաև կենդանիների պատվաստանյութերի ձեռքբերման գործընթաց, որպեսզի հետագայում հնարավոր լինի որոշ հիվանդություններ կանխել, քանի որ նախկինում ըստ Մկրտչյանի, այս ամենը նույնպես պատշաճ չի իրականացվել։

Տնօրենի պաշտոնակատարը նաև շեշտում է, որ տարիներ շարունակ որևէ կենդանու անամնեզ, օրինակ` արյան ցուցանիշ կամ որևէ այլ կենսական տվյալ, ինչը թույլ կտար բացահայտել կենդանու հիվանդությունը, չի եղել։ Հնարավոր է, որ այգում սկսվի նաև որոշ կենդանատեսակների գենետիկ թեստավորում` պարզելու, արդյոք դրանք խառնածին են, թե ոչ։
Նոր աղմուկ Երևանի կենդանաբանական այգու շուրջ. փորձել են թունավորե՞լ ուղտին և կուլաններին
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին այգու ներկա և նախկին աշխատակիցները ակցիա են իրականացրել՝ բողոքելով կենդանիների թվի կրճատման դեմ։
Դեռ 2019 թ-ին այգու շուրջ բազմաթիվ սկանդալներ եղան՝ կապված տարօրինակ հանգամանքներում կենդանիների սատկելու հետ։ Նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հեռացվեց աշխատանքից, ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արևիկ Մկրտչյանը։
Լրահոս
0