00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վարկ չեմ ուզում, իմ տունն եմ ուզում». տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում

© Sputnik / Artak AghababyanԱրցախից տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան
Արցախից տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Արցախից տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան
Բաժանորդագրվել
Ցուցարարների խոսքով` ՀՀ կառավարության`արցախցիներին հիփոթեքային վարկեր տրամադրելու որոշումը ապսուրդային է, այն դեպքում, երբ իրենք այստեղ աշխատանք չունեն։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Արցախից տեղահանված բնակիչները այսօր բողոքի ակցիան են իրականացնում Երևանի Հանրապետության հրապարակում և արտաքին գործերի նախարարության մոտ։ Նրանք պահանջում են իրենց վերջապես փախստականի կարգավիճակ տալ, քանի որ այլևս այլ ելք չեն տեսնում։
Արցախցիները բողոքում են ՀՀ կառավարության օրեր առաջ կայացրած որոշման դեմ, որով նախատեսվում էր 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին Հայաստանից պետական աջակցություն տալ հիփոթեքով անշարժ գույք ձեռք բերելու կամ մասնավոր բնակելի շենք կառուցելու համար։
© Sputnik / Artak AghababyanԱրցախից տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան
Արցախից արտաքսված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Արցախից տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան
Ցուցարարների խոսքով` դա ապսուրդային որոշում է, այն դեպքում, երբ իրենք այստեղ աշխատանք չունեն, չեն կարող անգամ տոկոսադրույքը մարել։
«Մեզ ասում են 12 տոկոսով վարկ ենք տալիս, ես վարկ չեմ ուզում, իմ տունն եմ ուզում։ 80. 000 դրամով ես նույնիսկ կոմունալ վճարները չեմ կարողանում մուծել, վարկով տունն ո՞ւմ է պետք։ Մեր տուն–տեղ թողել, եկել ենք, որ այստեղ 12 տոկոսով վա՞րկ վերցնենք, տուն առնե՞նք»,–ասում է ցուցարարներից մեկը։
Մյուսի խոսքով էլ, անորոշ է` թե որ շրջաններից տեղահանվածների վրա է նախագիծը տարածվելու։
© Sputnik / Artak AghababyanԱրցախից տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան
Արցախից արտաքսված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Արցախից տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան
«Մենք միանշանակ չենք կարող օգտվել ծրագրից այն դեպքում, երբ հարմար աշխատանք չկա, տոկոսադրույքը փակելու հնարավորություն չկա, մայր գումարի մասին էլ չեմ ասում»,–նշում է ցուցարարը։
Մյուս արցախցին էլ ցավով նշում է, որ ՀՀ կառավարությունը տեղահանվածների միջև տարբերություն է դնում, ու անգամ, երբ միջազգային կառույցներն են օգնություն տրամադրում, բոլորին չի հասնում։
© Sputnik / Artak AghababyanԱրցախից տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան
Արցախից արտաքսված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Արցախից տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան
«Տանիքի հարց չլուծվեց, հասկացանք, բայց երբեմն անհիմն պատճառներով արցախցիների մի մասին օգնություն չի հասնում, դա չենք հասկանում։ Օրեր առաջ Կարմիր խաչի հայկական գրասենյակն օգնություն էր տրամադրել Արցախի փախստականներին, սակայն պարզվեց, որ շահառուների 90 տոկոսն են ստացել, իսկ 10 տոկոսը մնացել են ստվերում։ Հարց է ծագում, ով է մեղավոր, ում կողմից է ցուցակ ներկայացվել, պարզվում է Կարմիր խաչին ցուցակը ներկայացրել է ՀՀ կառավարությանը։ Իսկ ինչո՞ւ բոլորին չի ներկայացրել, փախստականների միջև տարբերություն են դնում։ Կա՛մ պետք է առհասարակ չտրամադրեն ոչ մի օգնություն, կա՛մ պետք է բոլորին տրամադրեն»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
© Sputnik / Artak AghababyanԱրցախից տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան
Արցախից արտաքսված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Արցախից տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիան (18 փետրվարի, 2022թ). Երևան
Ցուցարարներից մի քանիսն էլ պահանջում էին նաև Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրաժարականը` նշելով, որ լավ չի աշխատում։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջան իագրեսիայի հետևանքով իրենց տները կորցրած արցախցիների աջակցության ծրագիրը։Շահառու կարող են լինել այն արցախցիները, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախում բնակվել են առնվազն երեք ամիս։Աջակցություն կտրամադրվ իԵրևանում, Հայաստանի մարզերում և Արցախում բնակարանների և տներ իձեռքբերման (կամառանձնատներիկառուցման) համար հիփոթեքային վարկերի մարման համար։
Ծրագրից Երևանում և ՀՀմարզերում կարող են օգտվել միայն նրանք, որոնք ՀՀ–ից են տեղափոխվել Արցախ ապրելու և այնտեղ գրանցում են ունեցել։ Երևանում տների ձեռքբերման համար կհատկացվի մինչև 8 մլն դրամ, իսկ տոկոսների համար՝ 3 մլն 648 մլն(8%–ով)։ Մարզերում տների ձեռքբերման համար կհատկացվի մինչև 10 միլիոն դրամ և 5,85 միլիոն դրամ տոկոսների համար (10%–ով)։ Արցախում բնակարանի ձեռքբերման համար կհատկացվի մինչև 12 միլիոն դրամ, իսկ տոկոսներ իհամար՝ մինչև 8,86 միլիոն դրամ (12%–ով)։
Լրահոս
0