00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զգուշացեք էժան ավիատոմսերից. խարդախության համար մեղադրվողը նոր ընկերություն է բացե՞լ

© Sputnik / Asatur YesayantsՕդանավակայան
Օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Օդանավակայան
Բաժանորդագրվել
Փաստաբան Ասլանյանն ավելի վաղ հայտնել էր, որ «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենն ու աշխատակիցները ՀՀ ավելի քան 100 քաղաքացիներից խարդախությամբ շուրջ 130 միլիոն դրամ են հափշտակել։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ միլիոնավոր դրամներ հափշտակած «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենն ու աշխատակիցները նոր գործակալություն են բացել ու շարունակում են իրենց նույն գործունեությունը։ Այս մասին Facebook-ում կատարած գրառմամբ տեղեկացնում է «Դավինչիի» գործով տուժած քաղաքացիների փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նա նաև հրապարակել է նոր գործակալության գովազդային հայտարարությունների լուսանկարները։ Դրանցից մեկը կոչվում է «ZA Travel Agency», մյուսը` «Luxury Vocation»։ Մեկն առաջարկում է մատչելի ավիատոմսեր, մյուսը` մատչելի հանգիստ Մալդիվներում։ Երկուսի հասցեն ու հեռախոսահամարները նույնն են։
Հենց Սայաթ Նովա 19/1 հասցեում էր ժամանակին գործում նաև տխրահռչակ «Դավինչին»։
«Որևէ կերպ հնարավոր չէ բացառել, որ շուկայականից էժան գնով հանգստյան փաթեթներ վաճառելու կեղծ պատրվակով դրսևորվող նրանց նույնատեսակ հանցավոր արարքները պետության ակնհայտ անգործության հետևանքով շարունակվում են արդեն նոր հաճախորդների նկատմամբ»,– գրել է փաստաբանը` քաղաքացիներին հորդորելով չընկնել նոր խարդախության թակարդը։
Հիշեցնենք` «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը 2021թ–ի օգոստոսին դատարանի որոշմամբ կալանավորվել էր։
2021 թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներ հայտնել էին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
«Դավինչի» տուրիստական գործակալության կողմից կատարված առերևույթ խարդախության հանգամանքներով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախություն)։
Լրահոս
0