Բժիշկը խոսել է ձկան ճիշտ օգտագործման ձևերի մասին

© Photo : Кухня АнаитԼավաշում տապակած իշխամ
Լավաշում տապակած իշխամ - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2022
Լավաշում տապակած իշխամ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բժիշկ Զոլոտարյովը խորհուրդ է տվել միայն թարմ ձուկ օգտագործել, դրանում առկա են օգտակար ճարպեր։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Լիարժեք սնվելու համար սննդակարգում ձուկ ներառելը կարևոր է։ Թե ինչպես այս մթերքից առավելագույն օգուտ ստանալ, Sputnik ռադիոյի եթերում պատմել է բժիշկ-սննդաբան Անդրեյ Զոլոտարյովը։
Ձուկը մարդու համար անփոխարինելի օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, որի պակասն օրգանիզմում կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների։
«Օմիկրոնը» կարող է հանգեցնել խլության. բժիշկ
«Ժամանակակից մարդու մոտ պաթոլոգիաների առաջացման հիմնական պատճառնն օմեգա-3 ճարպաթթուների պակասն է։ Բանն այն է, որ մեր օրգանիզմի գրեթե բոլոր բջիջները ունեն թաղանթ, որի աշխատանքն անմիջականորեն կախված է դրանում պարունակվող օմեգա-3 ճարպաթթուների քանակից։ Որքան օմեգա-3-ը շատ լինի, այնքան բջիջներն ավելի լավ կշնչեն, ավելի լավ տեղի կունենան փոխանակման գործընթացները, դրանից էլ կախված է իմունիտետի աշխատանքը», – պարզաբանել է Զոլոտարյովը։
Բժիշկը հավելել է, որ ձուկը սխալ պայմաններում պահելու դեպքում օմեգա-3 ճարպաթթուները կարող են քայքայվել։

Մենք պետք է հասկանանք, որ դրանք հատուկ ճարպեր են, որոնք արագ են թթվում, այդ իսկ պատճառով ձուկը պետք է ճիշտ պահվի։ Աշխատեք ոչ թե սառեցված, այլ միայն թարմ ձուկ գնել։ Կրկնակի սառեցումը, պոլիեթիլենում կամ վակուումային փաթեթներում մթերքը պահելը սխալ է։ Այդ ճարպերն արագ թթվում են և թունավոր են դառնում», – զգուշացնում է բժիշկը։

Զոլոտարյովը կարծում է, որ ձուկ պատրաստելու օպտիմալ տարբերակն այն գոլորշիով մշակելն է, շոգեխաշելը, ջեռոցում պատրաստելը։ Տապակելը նվազեցնում է մթերքի օգտակար հատկությունները։ Սննդաբանը խորհուրդ է տալիս ձկան հետ կարագ օգտագործել։ Նրա խոսքով` դա թույլ կտա ուժեղացնել օմեգա-3 ճարպաթթուների դրական ազդեցությունն իմունային համակարգի վրա։
«Ձմռանն ամենից զատ պետք է կարագ օգտագործել։ Օրական մոտավորապես 10 գրամ, ինչը միջին վիճակագրական մարդու նորման է։ Դա վատ չի անդրադառնա ձեր օրգանիզմի վրա խոլեստերինի տեսանկյունից, միայն եթե դուք չունեք այնպիսի հիվանդություններ, որոնք թույլ չեն տալիս օգտագործել այդ մթերքը, օրինակ` պանկրեատիտ։ Կարագի հետ մեկտեղ օմեգա-3–ի բավարար քանակը բրոնխաթոքային իմունիտետի էֆեկտ է ստեղծում, ինչը ձեզ կպաշտպանի վիրուսներից», – Sputnik –ի հետ զրույցում բացատրել է Զոլոտարյովը։
Ձուկն օգտակար է օրգանիզմի համար ոչ միայն այն պատճառով, որ օմեգա-3 է պարունակում։ Ձկան յուրաքանչյուր տեսակ օժտված է բացառիկ հատկություններով։ Մասնավորապես սայրան և կիլկան օգտակար են կենտրոնական նյարդային համակարգի համար։ Սաղմոնազգիները դրական ազդեցություն են թողնում սրտանոթային համակարգի վրա, իսկ ձողաձկան մեջ պարունակվող նյութերը կարող են հակաուռուցքային էֆեկտ ունենալ։
Վիտամին C –ի մասին տարածված միֆերը, կամ խմե՞լ, թե՞ ոչ․ բժշկի պարզաբանումը
Լրահոս
0