00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբեք գիշերանոցով չեմ գրում. Սյունե Սևադան՝ գրականության հետ մեծ սիրավեպի մասին

© Sputnik / Asatur YesayantsՍյունե Սևադա
Սյունե Սևադա - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2022
Սյունե Սևադա
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Գիրք նվիրելու օրվա առթիվ գրող, արձակագիր Սյունե Սևադան Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է հաջողության հասնելու իր գաղտնիքները և բացահայտել «աստղայինով» չհիվանդանալու բանաձևը։ Խոսել է նաև գրական լեզուն «տղայերենով» թարգմանելու, թուրք գրողի վեպի գրախոսականի մասին։
Հեքիաթ հորինող աղջիկը
Գիրք նվիրելու և ստանալու մեջ Սյունեն յուրօրինակ փիլիսոփայություն է տեսնում։ Նվիրելիս փոխանցում ես և՛ տրամադրությունը, և՛ ճաշակը` նվերը դարձնելով սուրճի շուրջ զրույցի նոր թեմա։ Ստանալու դեպքում հետաքրքիր է ուսումնասիրել դիմացինի աշխարհընկալումը, քանի որ մարդիկ գրքերն ընտրում են նաև սեփական դիտանկյունից։
Գրականության հանդեպ սիրո ակունքները գալիս են պապիկից, որը փոքրուց է սերմանել գրքերի հանդեպ սերը։ Ոչ թե պապիկը, այլ Սյունեն է ստիպված եղել հեքիաթներ պատմել նրան՝ ամեն անգամ նույն հեքիաթի տարբեր վերջաբաններ հորինելով։ Այդ իմպրովիզը շատ է օգնել ապագա գրողին լուծումներ գտնել գրականության մեջ և տարբեր իրավիճակներում։
Գրախանութներում «ասեղ գցելու տեղ չկա». մարդիկ հերթ են կանգնում գիրք գնելու համար
Հանուն «նատուրալիզմի»
Այն, որ ընթերցողները երբեմն հերոսներին և իրավիճակները նույնականացնում են հեղինակի հետ, սկզբնական շրջանում Սյունեին մտահոգում էր։ «Եթե տվյալ իրավիճակը թելադրում է հայհոյախոսություն, սուր բառեր, արտահայտություններ, բաց տեսարաններ, չպիտի մտածես` վա՜յ, ի՞նչ կմտածեն իմ մասին, աղջկան հարիր չէ․․․ Եթե կերպարին պետք է տհաճ բառապաշար, նույնիսկ, գռեհկություն, պետք է քեզ թույլ տաս» Միայն գրականության մեջ, իհարկե», - վստահեցնում է երիտասարդ գրողն ու ասում, որ կամաց-կամաց այդ նույնականացումը կտրվում է։ Անգամ առաջին դեմքով գրված պատմվածքները դեռ չեն նշանակում, որ իր մասին են, և այժմ նա սովորել է չկենտրոնանալ դրա վրա։
Թարգմանություն «տղայերենի»
Լեզվի անաղարտության մասին խոսելիս ժամանակակից գրողը համարում է, որ պետք է խիստ սահմաններ դնել գրականության, սոցցանցային էջերի և առօրյա կյանքի միջև։ Նրա համոզմամբ` սոցցանցերում ոսկեղենիկ հայերենով գրելը շատ անբնական կլինի։ Լուծումը տեսնում է բալանսը պահելու, գրական ու խոսակցական լեզուները համադրելու մեջ։ «Լեզվի հանդեպ էլ պետք է լինել անկեղծ», - ասում է Սյունեն և օրինակ բերում «Կախվածություն» գրքից մի պատմվածք՝ «Քաչը, Բուրջը, Մզուզը և Ժեշտը» վերնագրով, որը տարօրինակ մականուններով ընկերների մասին է։ Օգտագործվել է «տղայական» ամենավատ բառապաշարը, քանի որ գրական հայերենով դա բարդ կլիներ։ Այն հարցին, թե որտեղից երիտասարդ հայուհուն նման «գիտելիքներ», Սյունեն ժպիտով խոստովանում է․

«Բուռն մանկություն եմ ունեցել՝ ցոգոլ գողանալով, տղաների հետ շփվելով, պարսատիկներ պատրաստելով։ Երբեմն էլ մի գրական հատված եմ ուղարկում ընկերներիս և խնդրում, որ թարգմանեն «տղայերենով»։

Հեղինակը համոզված է, որ հնարավոր չէ մեր օրերի մասին գրել Նարեկացու լեզվով, և լեզվի նման փորձարկումները դրական է համարում։
Եթե այդքան չպայքարեի, հնարավոր է` մեծ դժվարությամբ հետո հետ բերեին «Արցախը». Արա Գևորգյան
95/5 հարաբերակցությամբ
Պարզվում է, նրա պատմվածքների 95 տոկոսը հորինված է և միայն 5-ը՝ մոտ իրականությանը, այն էլ իրական կարող են լինել զգացողությունները, ինչ-որ փոքրիկ դետալներ, հերոսի կոշիկները, օրինակ, սրճարանը։ Սեփական կյանքից պատմությունները գրականություն չի համարվում․ «Ես սիրում եմ հորինել և այն գրողներին, ովքեր հորինում են»։
Երբեք գիշերանոցով չեմ գրում
«Երբ որոշում եմ մտքերս հանձնել թղթին, փորձում եմ կոկիկ լինել, հարդարվել ու ըստ տրամադրության գրել։ Գրելիս պիտի ինքս ինձ դուր գամ, ձեռքերս լվանամ, սիրելի օծանելիքս ցանեմ։ Գրելն ինձ համար միշտ տոն է»,–ասում է Սյունեն։
Արարչագործության հանդեպ այսպիսի հատուկ նախապայմանները գալիս են գրականության հանդեպ սիրո մեծ զգացմունքից։ Այդպես է լինում, երբ մեկին սիրում ենք․ փորձում ենք հնարավորինս լավ տեսք ունենալ, լավ տպավորություն թողնել, որ մարդուն հաճելի լինի մեզ հետ շփվելիս։ Հանդիպումը գրականության հետ՝ ժամադրության պես մի բան է։

«Ես ուղղակի սիրում եմ մեր հանդիպումները։ Անգամ եթե գիշերվա 2-ին նստում եմ գրելու, պետք է շրթներկով լինեմ (երբեք գիշերանոցով չեմ գրում), հագնվեմ-զարդարվեմ, նոր սկսեմ գրել»։ Իսկ եթե մուսան այցելում է անսպասելի, կեսգիշերն անց, նման դեպքերի համար ունի մեծ էկրանով հեռախոս, որում կարողանում է արագ շարադրել մտքերը։

Գրականության հանդեպ սիրավեպից զատ, այնուամենայնիվ, գրող լինելը համարում է մասնագիտություն։ Որքան էլ ռոմանտիկ հնչի «գրող լինելը», նրա կարծիքով, կան շատ հողեղեն իրավիճակներ՝ տպագրություն, հոնորարներ, բազում այլ տեխնիկական հարցեր։ Ու որքան էլ գրականությանը վեհ իմաստ տանք, կա հողեղեն մաս, որը այն դարձնում է աշխատանք։
Բրեժնևը՝ դիմացս, Դեմիրճյանը՝ կողքս. Չեքիջյանը` պատգամավորության տարիների և թուրքերի մասին
«Կախվածության» մասին
2019 թվականին լույս է տեսած «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն, «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի տվյալներով, առայսօր վաճառքի ցուցանիշներով գլխավորում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը։ Նման հաջողությունը չէր կարող չանդրադառնալ երիտասարդ արձակագրի կյանքի վրա։ Սյունեն շատ շուտ հասկացավ, որ աստղային հիվանդությունն ու իրականությունից կտրվելը շատ ցավոտ է լինում և առաջինը դրանից տուժում է գրելու ձիրքը։ «Ինձ ասացի՝ ժամով ես ուրախանալու, օրը 5 րոպե և անցնում առաջ»։ Հիմա, երբ պատրաստվում է հեղինակի երկրորդ գիրքը, մտահոգվում է՝ առաջինից հետո մարդիք չհիասթափվեն։ Երբ ինքդ ես քեզ համար սահմանել նշաձողը, պետք է ինքդ քեզ գերազանցես։
Աշխատանքի, համառության և սիրո արդյունքը
«Համաշխարհային բեսթսելեր» ասվածը գրողի համար հիմնականում կանխատեսելի է լինում։ Թեև մեզանում ընդունված է որևէ մեկի հաջողությունը փորձել արժեզրկել` բարեկամ ուներ, ծանոթ ուներ, բախտը բերեց, հաջողակ աստղի տակ էր ծնվել և այլն։ Մենք չունենք այն շուկան, որ համեմատվենք համաշխարհային բեսթսելերների հետ։ «Այստեղ խոսքը վերաբերում է մի քանի հազար տպաքանակի, դրսում՝ մի քանի միլիոնի», - հիշեցնում է Սյունեն և օրինակ բերում բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի հանրահայտ «Հարրի Փոթերը»։
Հեղինակը 8 տարի շարունակ մերժվել է տարբեր հրատարակիչների կողմից և, տարիներ շարունակ փոփոխելով ստեղծագործությունը հավատացել նպատակին։ «Արդյոք արժանի՞ էր համաշխարհային փառքին՝ կարծում եմ, այո։ Հաջողությունը՝ պատահականություն չէ, ո՛չ այստեղ, ո՛չ էլ դրսում։ Աշխատանքի, համառության և սիրո արդյունք է»,– ասում է Սյունեն։
Թուրք գրողի վեպն իր ժողովրդի համար ապտակ է, մեզ համար` զենք
Սյունեի սոցցանցային էջերում, որտեղ նա ունի ավելի քան 50․000 հետևորդներ, պարբերաբար կարելի է գտնել դասական և ժամանակակից հեղինակների գրքերի գրախոսականներ։ Օրեր առաջ նա խորհուրդ էր տվել ընթերցել թուրք հեղինակ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը։ Ցեղասպանության մասին Թուրքիայում նման խիզախությամբ խոսելը այժմ արդեն ամերիկաբնակ հեղինակին կանգնեցրեց մի շարք խնդիրների առջև՝ դատ, Թուրքիա մուտքի արգելք․․․ Բայց նա կարողացավ ազնիվ լինել, բոլորին դեմ գնալ ու ասել` այո՛, ցեղասպանություն եղել է, մենք նման քայլ արել ենք։ «Այդ հեղինակին պետք է կարդալ ոչ թե դրա համար, որ սերմանենք հարևանների հետ բարեկամություն անելու թեզը, ես ինքս դրա կրողը չեմ, այլև այն պատճառով, որ թուրք գրողի` Հայոց ցեղասպանության մասին վեպը ապտակ է իր ժողովրդի և զենք մեզ համար», - ասում է հայուհին։
Ու քանի որ նա արմատներով արցախցի է, խոստովանում է, որ ծայրահեղ բացասական դիրքորոշում ունի հարևանների հետ «հարևանություն» անելու վերաբերյալ։

«Գուցե փոքր-ինչ սխալ է իմ կողմից, գուցե պետք է գտնել զրույցի եզրեր։ Ես դեռևս շատ ծայրահեղ եմ այդ հարցում։ Գուցե մեծանամ, փորձ հավաքեմ, ավելի մեղմանամ, բայց հիմա չեմ կարող»։

Համատեղ մշակութային համագործակցությունը իրատեսական չի համարում և իրեն մասնակից կտրականապես չի տեսնում, բայց և չի մեղադրի մարդկանց, որոնք կգնան, որովհետև ամեն ոք ինքն է ընտրում՝ ինչպես ապրել, ում հետ շփվել, իսկ դասեր տալու սովորություն չունի։
«Հայրենիքին և արմատների հավատարիմ մնալը ևս ազնվության տեսակ է», - համոզված է Սյունե Սևադան։
Այժմ անհամբեր սպասում է երկրորդ գրքին՝ «թմբլիկ» վեպին, որը տեխնիկական փուլում է։ Մինչ այդ կլինեն նոր պատմվածքներ, որոնց մասին իր ընթերցողները կիմանան։
Լրահոս
0