00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Մեդվեդևան այդպես էլ չներկայացրեց Հայաստանը. մարզիչը փակագծեր է բացել

© Sputnik / Asatur YesayantsԵվգենյա Մեդվեդևա
Եվգենյա Մեդվեդևա - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2022
Եվգենյա Մեդվեդևա
Բաժանորդագրվել
2018 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևայի առաջին մարզիչներից մեկը` Հասմիկ Վարդանյանը, պատմել է գեղասահորդուհու չիրականացած երազանքի մասին։
Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) սահելու ցանկություն միշտ է ունեցել։ Gazeta.ru–ին տված հարցազրույցում ասել է Ժենյայի վաղ տարիքի մարզիչ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական ​​համալսարան գեղասահքի ամբիոնի բազմամյա դոցենտ Հասմիկ Վարդանյանը։
«Ափսոս, որ այսօր նա սպորտում չէ... Ժենյան միշտ է սահելու ցանկություն ունեցել։ Սովորելու` նույնպես։ Երբեք չի եղել, որ մայրը նրան ստիպողաբար բերի պարապմունքների։ 7-9 տարեկանում Ժենյան գալիս էր մեր համալսարան սահելու, և ես` որպես խորհրդատու, մեծ աշխատանք եմ տարել նրա հետ։ Այն ժամանակ նա մտածում էր Հայաստանի կազմում հանդես գալու մասին», – պատմել է Վարդանյանը։
Նրա խոսքով` Ժենյայի ծրագրերը չիրականացան ծնողների ամուսնալուծության պատճառով։ Նույն պատճառով Վարդանյանը դադարեց աշխատել աղջկա հետ։
«Հայրը ֆինանսապես շատ հարցերում էր օգնում Ժենյային. հասկանում եք` չմուշկներ գնելը որոշակի գումար արժի։ Սակայն երբ ծնողները բաժանվեցին, այդ հնարավորությունն այլևս չկար», – ասել է մարզիչը։
Երբ մարզիչն ու գեղասահորդուհին բաժանվել են, Վարդանյանը չի դադարել հետևել Ժենյայի կարիերայի զարգացմանը։ Իսկ տարիներ անց Մեդվեդևան գնացել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական ​​համալսարանի գեղասահքի ամբիոն` առաջին կուրս ընդունվելու, երբ նրա նախկին մարզիչը խումբ էր հավաքում։
Հասմիկ Վարդանյանը կարծում է, որ Փհենչհանի խաղերում հենց Ժենյան էր արժանի ոսկու։
«Բայց սպորտն անկանխատեսելի է, և գեղասահքը սուբյեկտիվության տարր ունի։ Ինձ համար Ժենյան հաղթեց, ոմանց համար` Ալինա Զագիտովան։ Ես որևէ կերպ չեմ նվազեցնում Ալինայի արժանիքները, սակայն ինձ թվում էր, որ դա պետք է Ժենյայի հաղթանակը լիներ», – ասել է մարզիչը։
Տարիքային շեմի բարձրացում
ԽՍՀՄ եռակի չեմպիոնը համոզված է, որ տարիքային շեմի բարձրացումն այսօր շատ կարևոր է գեղասահքի համար։ Նա այդ նախաձեռնությունը մեծ ուրախությամբ է ընդունել։
Չէ՞ որ, ըստ նրա, գեղասահորդուհիներից շատերը շուտ են ավարտում իրենց կարիերան, և երկրպագուները չեն հասցնում հարկ եղածի պես վայելել այն, ինչը տարիներով ձեռք են բերել մարզիկները։
«Ես չեմ կարող անել այն, ինչ դու ես անում». Մեդվեդևան աջակցել է Վալիևային ու Շչերբակովային
Աննա Շչերբակովայի, Ալեքսանդրա Տրուսովայի և Կամիլա Վալիևայի մասին
Հարցին, թե ռուսաստանցի գեղասահորդուհիներից ով է ավելի հոգեհարազատ իրեն, Հասմիկ Վարդանյանը պատասխանել է. «Յուրաքանչյուրն իր հմայքն ունի։ Ես կառանձնացնեի Աննայի կանացիությունն ու նրբությունը։ Ալեքսանդրայի` գերառաջընթացի հասնելու ձգտումը։ Նրա ցատկերը կարծես վերերկրային լինեն։ Այնքան ուժեղ են, այնքան բարձր ու հզոր, որ մաքուր կատարելու դեպքում նա հավասարը չունի։ Իսկ Կամիլայի մեջ մեկտեղված է գեղասահքի ամբողջ բազմազանությունը»։
Նրա խոսքով` երեքն էլ շատ բարձր տեխնիկական պատրաստվածությամբ են օժտված։
Սեփական ուղու մասին
Հասմիկ Վարդանյանը սկսել է գեղասահքով զբաղվել Երևանում։
«Շատ էինք սիրում գեղասահքի մրցումներ դիտել, և երբ մեզ մոտ այդ մարզաձևի դպրոց բացեցին, մայրս ինձ և եղբորս` Գուրգեն Վարդանյանին (այժմ հայտնի մարզիչ. խմբ.), տարավ այնտեղ», – պատմել է նա։
ԽՍՀՄ չեմպիոնի խոսքով` Հայաստանում, որտեղ ձյուն քիչ կա, գեղասահքը էկզոտիկ մարզաձև էր համարվում։
Դպրոցի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1973 թվականին, բայց աշակերտները սահադաշտ դուրս եկան միայն 1975–ին։ Այդ ընթացքում նրանք պարապում էին դահլիճում. ծնողները մեղրամոմ էին քսում հատակին, և երեխաները սահում էին վրայով` սովորելով գեղասահքի հիմնական էլեմենտները։
«Այսպիսին էին մեր առաջին քայլերը։ Իսկ հետո ես ու եղբայրս Հայաստանի կրկնակի չեմպիոններ դարձանք մենասահքում», – ասել է նա։
Հարցին, թե ինչպես տեղափոխվեց Մոսկվա և ԽՍՀՄ չեմպիոն դարձավ, պատասխանել է. «1978 թիվն էր։ Եղբորս հետ հանգստանում էինք Օդեսայում, բայց մայրս, ինչպես միշտ, չմուշկներն էլ էր մեզ հետ վերցրել։ Եվ երբ Օդեսայում ԽՍՀՄ հավաքականի ցուցադրական ելույթ կազմակերպեցին, մեզ հրավիրեցին մասնակցելու»։
Դրանից հետո Հասմիկին ու Գուրգենին նկատեցին և հրավիրեցին Մոսկվա։
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն իր մասին 5 փաստ է ներկայացրել
Լրահոս
0