Լուգանսկի ղեկավարը նույնպես համընդհանուր զորահավաքի հրաման է ստորագրել

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցԼեոնիդ Պասեչնիկ
Լեոնիդ Պասեչնիկ - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2022
Լեոնիդ Պասեչնիկ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ նման հրաման էր ստորագրել է Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը համընդհանուր զորահավաք անցկացնելու հրամանագիր է ստորագրել։
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում հայտարարել ընդհանուր զորահավաք»,- ասված է ԼԺՀ ղեկավարի հրամանագրում:
Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը նույնպես նմանատիպ հրամանագիր էր ստորագրել։
Փետրվարի 18-ին էլ Պուշիլինը հայտարարել էր, թե Ուկրաինայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի ու պատրաստ են Դոնբասի գրավմանը։
Պուշիլինն ասել էր, որ Զելենսկին շուտով զինվորականներին կհրամայի իրականացնել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածք ներխուժելու պլանը:
Դոնբասի խաղաղ բնակչությանը երեկվանից սկսել են տարհանել Ռուսաստան։
Ինչպես են Դոնեցկի բնակիչներին տարհանում Ռոստով. տեսանյութ
Լրահոս
0