00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաղրամյանն ու Խաչատրյանը աստվածացնում էին իրենց կանանց․ խելահեղ սիրո վեց պատմություն

© Photo : provided by Aram Khachaturian MuseumԱրամ Խաչատրյանն ու Նինա Մակարովան
Արամ Խաչատրյանն ու Նինա Մակարովան - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2022
Արամ Խաչատրյանն ու Նինա Մակարովան
Բաժանորդագրվել
Ի հեճուկս ժամանակի և հանգամանքների, ի հեճուկս ամենի․․․ Sputnik Արմենիան պատմում է վեց զույգի սիրո պատմություններ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է էկրանավորման։

Հովհաննես և Թամարա Բաղրամյաններ

Մի կողմից՝ քաջարի հերոս և անվախ զորահրամանատար, մյուս կողմից՝ հավատարիմ և քնքուշ ռոմանտիկ, որը հանուն սիրելի կնոջ պատրաստ էր անցնել արգելքների ու դժվարությունների վրայով։
․․․Թամարային ապագա մարշալը հանդիպում է Ալեքսանդրապոլում (այժմյան Գյումրիում), երբ դեռ ցարական բանակի պորուչիկ էր։ Նա խելագարի պես սիրահարվում է գեղեցկուհի գիմնազիստուհուն։ Պարզվում է, որ աղջիկը տեղի ֆաբրիկայի սեփականատիրոջ դուստրն է, և թվում էր՝ հասարակ երկաթուղայինի որդին ոչ մի շանս չունի։ Սակայն երիտասարդ պորուչիկը վստահ էր, որ գտել է իր ճակատագիրը։
Շուտով Հովհաննես Բաղրամյանին շտապ ուրիշ քաղաք են տեղափոխում։ Մեկնելուց առաջ նա քսակի մեջ մի բուռ հող է լցնում սիրելի կնոջ տան մոտակայքից` որոշելով, որ այդ թալիսմանը ծանր պահերին կջերմացնի իրեն։ Այդ քսակից նա կես դար շարունակ չի բաժանվում՝ սրբորեն հավատալով, որ այն իրեն պաշտպանում է ոչ միայն դժբախտություններից, այլև թշնամու գնդակներից։
Մինչ Բաղրամյանը կռվում էր պատերազմում, ծնողներն ամուսնացնում են Թամարային։ Թվում էր՝ Հովհաննեսը հավերժ կորցրել է սիրելի կնոջը։ Սակայն շուտով իմանում է, որ նրա ամուսինը զոհվել է։ Թամարան այրիացել էր և երեխայի էր սպասում։

Ոչ մի տղամարդ չէր համարձակվի ամուսնանալ հղի այրու հետ․ դա հակասում էր դարավոր ավանդույթներին։ Սակայն Բաղրամյանին նախապաշարմունքները քիչ էին հուզում։

Նա գալիս է Թամարայի մոտ և խոստովանում իր զգացմունքները։ Նրա սիրելիի աչքերում նույնպես սեր է շողում։ Վերջիվերջո ապագա մարշալը «փախցնում» է իր հարսնացուին՝ բոլոր արգելքներն արհամարհելով։
Նորածին որդուն անվանում են Մովսես։ Բաղրամյանն ամբողջ սրտով սիրում էր նրան։ Շուտով ծնվում է նաև նրանց դուստրը՝ Մարգարիտան, որին ընտանիքում Մարգուշա էին անվանում։
Մեծ մարշալի, ԽՍՀՄ կրկնակի հերոսի անունն այնքան սերտ է միահյուսված ռազմական խիզախության և արիության հետ, որ դժվար է նրան պատկերացնել ռոմանտիկ կերպարում։ Այնուամենայնիվ, նա Թամարային սիրել է մինչև իր կյանքի վերջ։
© Photo : official site of the MoD of RFՀովհաննես Բաղրամյանն ու նրա կինը
Генерал армии Иван Христофорович Баграмян с женой Тамарой Амаяковной - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Հովհաննես Բաղրամյանն ու նրա կինը
Անգամ սիրելիից հեռու գտնվելու ընթացքում նա «ռազմաճակատի ընկերուհիներ» չի ունեցել։ Փոխարենը կրքոտ և սրտառուչ նամակներ էր գրում իր կնոջը և նույնատիպ պատասխաններ ստանում։ Ժամանակակիցները զարմանում էին, որ այդ տողերը գրում էին մարդիկ, որոնք արդեն քսան տարի ամուսնացած էին և երկու երեխա էին մեծացրել։
«Նրանց զգացմունքներն այնքան պայծառ էին։ Անգամ ծերության տարիներին տատիկն ու պապիկը պահպանել էին ռոմանտիզմը։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր պապիկը աշխատանքի գնալուց առաջ տատիկի համար գրություններ թողնում՝ սիրո խոստովանությամբ»,-հիշում էր մարշալի թոռնուհին՝ Կարինան։
Երբ երկար ու ծանր հիվանդությունից հետո Թամարան մահացավ, Բաղրամյանը Մոսկվայի իր բնակարանից տեղափոխվեց ամառանոց և ապրեց այնտեղ մինչև մահ։

Արամ Խաչատրյան և Նինա Մակարովա

Մոսկվայում սովորելու տարիներին Արամ Խաչատրյանը ծանոթանում է Նինա Մակարովայի հետ։ Հենց այդ կնոջն էր վիճակված դառնալ հռչակավոր կոմպոզիտորի ամբողջ կյանքի մուսան։ Իսկ Նինան ինքն էլ հաջողությամբ թե՛ որպես դաշնակահարուհի, թե՛ որպես դիրիժոր հանդես էր գալիս ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում, ինչպես նաև արտերկրում՝ Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Կուբայում։
Տարիներ անց Արամ Խաչատրյանն իր հուշերում կգրի․
«Դուռը թակեցին։ Պրոֆեսոր Ժիլյաևը, որի դասարանում ես կոնտրապունկտ էի սովորում, ասաց․ «Մտեք»։ Եվ ներս մտավ երջանկությունը՝ համեստ, սևահեր աղջկա տեսքով։ Անաղմուկ նստեց աթոռին, դասասենյակի մի անկյունում։ Ես նայեցի այդ կողմ։ Դեմքին լրջություն և կենտրոնացում էր գրված։ Ես նորից նայեցի․․․ պրոֆեսորի խոսքերը գրեթե չէին հասնում իմ գիտակցությանը։ Ես տանջալից կերպով փորձում էի հասկանալ, թե ինչի մասին է նա մտածում, ինչի վրա է այդքան կենտրոնացած, թե ինչու են նրա աչքերն այդքան տխուր։ Դասի վերջում հասկացա, որ չեմ կարողանա ապրել, մինչև չպարզեմ այդ բոլոր հարցերը։ Կարելի է ասել՝ ես մինչև օրս էլ փորձում եմ պարզել դրանք․․․»։
Հետո գրում է․ «Նինա Մակարովան, ինչպես և ես, կոմպոզիցիա էր սովորում Ն․Մյակովսկու դասարանում։ Նա տաղանդավոր էր գրում, յուրօրինակ։ Ես տարված էր և՛ նրա ստեղծագործությամբ, և՛ նրա գեղեցկությամբ։ Նա փխրուն էր թվում, թույլ։ Եվ ես ձեռքս մեկնեցի նրան, որ միասին քայլենք կյանքի ճանապարհով»․․․
1940 թվականին սիրող զույգի ընտանիքում ծնվում է երկար սպասված որդին՝ Կարենը։ Թվում էր՝ երիտասարդ ընտանիքին միայն ուրախություն ու բարեկեցություն է սպասում․․․
© Photo : provided by Aram Khachaturian MuseumԱրամ Խաչատրյանն ու նրա կինը
Архивные фотографии Арама Хачатуряна и Нины Макаровой - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Արամ Խաչատրյանն ու նրա կինը
Սակայն Հայրենական մեծ պատերազմը ստիպեց կտրուկ փոխել ամբողջ կենսակերպը։ Նինան և երեխան մյուս կոմպոզիտորների ընտանիքների հետ տարհանվեցին Սվերդլովի մարզ։ Իսկ նրա ամուսինը, Պերմում «Գայանե» բալետի բեմադրության վրա աշխատելիս, 40 աստիճան ցրտին, նվազագույն պայմանների բացակայության պայմաններում գրեց «Սուսերով պարը»։
Նամակներից մեկում Խաչատրյանը խոստովանում է․ «Նինուշա, ես ամբողջովին վիրավոր եմ, ես կարոտում եմ, չեմ կարողանում ապրել առանց քեզ ու առանց Ռենիկի։ Վախենում եմ կորցնել ձեզ և այլևս չտեսնել»։
1943 թվականին ընտանիքը վերադառնում է Մոսկվա։
Պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին, Երևանում տեղի է ունենումհամատեղ համերգ, որտեղ առաջին բաժնում ելույթ է ունենումՄակարովան, իսկ երկրորդում՝ Խաչատրյանը ։ Նինա Վլադիմիրովնան մահացել է 1976 թվականին, իսկ նրա ամուսինը՝ երկու տարի անց։

Գևորգ և Գոհար Վարդանյաններ

Գոհար Վարդանյանը (ծնվ․՝ Փահլևանյան) ծնվել է Լենինականում (Գյումրի)։ Երբ նա 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Իրան և բնակություն հաստատում Թեհրանում, որտեղ նրա հայրը ձեռնարկատիրությամբ էր զբաղվում։
Գոհարի կյանքը կտրուկ փոխվեց դեռահասության տարիքում, երբ հանդիպեց ապագա ամուսնուն՝ Գևորգին։ Վերջինս նույնպես տեղափոխված հայերի ընտանիքից էր․ 30-ականներին Դոնի Ռոստովից տեղափոխվել էին նախ Թավրիզ, ապա՝ Թեհրան։
Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից
Գևորգը Գոհարի եղբոր՝ Հովհաննեսի ընկերն էր և հաճախ էր նրան այցելում՝ այգում աճող նուռն ուտելու։ Այնտեղ էլ նա ծանոթացավ 13-ամյա Գոհարի հետ։
Ավելի ուշ, արդեն «Թեթև հեծելազորի» հրամանատարը լինելով, Գևորգն աղջկան առաջարկեց հետախուզական խմբի անդամ դառնալ։ Գոհարը հաճույքով համաձայնեց։
Երիտասարդ հետախույզ աղջիկը առաջին իսկ ամիսներին դրսևորեց իրեն․ նրան հաջողվեց գտնել երկու խորհրդային դասալիք ուդաչուի, որոնք իրենց ինքնաթիռներով Բաքվից թռել էին Թեհրան հետագայում ֆաշիստներին միանալու համար։ Գոհարի աշխատանքի շնորհիվ հաջողվել հայտնաբերել դավաճանների որջը։
Մի քանի տարի անց 18-ամյա Գևորգի և 16-ամյա Գոհարի միջև համակրանք ծնվեց։ Հետախուզության նախկին լեգենդը կանանց ուշադրության պակաս չէր զգում և, այնուամենայնից, ընտրեց Գոհարին՝ հետախուզական խմբի միակ աղջկան։ Սիրավեպ սկսվեց․․․
© Sputnik / Andranik Ghazaryan / The Museum of the SNSԳևորգ և Գոհար Վարդանյաններ
Геворк и Гоар Вартаняны - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Գևորգ և Գոհար Վարդանյաններ
«Ամուսնու ընտրությունը բացառապես ինձնից էր կախված։ Ոչ ոք Գևորգին իմ «վզին չի փաթաթել», նշանածի կարգավիճակ չի տվել։ Ինձ նրա գիրկը նետեց նրա նկատմամբ անհաղթահարելի քնքշանքի զգացումը»,-բազմիցս խոստովանել է Գոհար Վարդանյանը։
Գոհարի ու Գևորգի իսկական հարսանիքը տեղի ունեցավ 1946 թվականի հունիսի 30-ին Թեհրանում, հայկական եկեղեցում պսակադրվելուց հետո։ Պաշտոնապես ամուսնությունը գրանցեցին 1952-ին Երևանում։ Հետագայում տարբեր երկրներում նոր փաստաթղթեր ստանալու նպատակով ևս երկու անգամ հարսանիք են արել, ամեն անգամ՝ տարբեր անուններով։
Նրանք միասին ապրել են 66 տարի։ Ցավոք, աշխատանքի պատճառով երեխաներ ունենալ չեն կարողացել, ինչի համար ամուսինները միշտ ափսոսում էին։
© Личный архив Г.ХажакянаԳևորգ և Գոհար Վարդանյաններ
Геворк и Гоар Вартаняны  - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Գևորգ և Գոհար Վարդանյաններ

Առնո և Թերեզա Բաբաջանյաններ

Թերեզա Բաբաջանյանը (ծնվ․՝ Հովհաննիսյան) հայտնի է որպես հանճարեղ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի տիկին։ Քչերը գիտեն, որ Թերեզան շատ տաղանդավոր դաշնակահարուհի է եղել, որին մեծ ապագա էին կանխագուշակում։ Թերեզայի հետ կոմպոզիտորը ծանոթացել է Մոսկվայի կոնսերվատորիայում, որտեղ սովորում էր աղջիկը։ Սակայն ամուսնությունից հետո նա զոհաբերում է դաշնակահարուհու և երգեհոնահարուհու կարիերան՝ նվիրվելով ընտանիքին և իսկական պահապան հրեշտակ դառնալով իր ամուսնու համար։
© Sputnik / Nelli DanielyanԱռնո Բաբաջանյան
Портрет Арно Бабаджаняна - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Առնո Բաբաջանյան
Երբ 1953 թվականին երաժշտին արյան քաղցկեղ ախտորոշեցին, բժիշկները ընդամենը մի քանի ամսվա կյանք էին կանխատեսում։ Սարսափելի հիվանդության դեմ պայքարում մեծ դեր է խաղացել ֆրանսիացի նշանավոր ուռուցքաբանը, որը երջանիկ պատահականությամբ այն ժամանակ ԽՍՀՄ-ում էր գտնվում։ Սակայն այն հարցում, որ մի քանի ամսվա փոխարեն բոլորի սիրելի կոմպոզիտորը ամբողջ 30 տարի ապրեց։
Ժամանակակիցները հիշում են, որ Թերեզան նրան հատուկ ուշադրությամբ էր շրջապատել և պաշտպանում էր ցանկացած տհաճ և բացասական բանից, անգամ՝ վատ նորություններից։ Հենց նրան է Բաբաջանյանը նվիրել հռչակավոր «Նոկտյուրնը»՝ իր ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը։

Ադրիանո Չելենտանո և Կլաուդիա Մորի

«Այսօր էլ մենք դեռ սիրում ենք միմյանց»,-այսպիսի քնքուշ խոստովանությամբ են ստորագրված Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի ոսկե հարսանիքի հրավիրատոմսերը։ Արտիստները միասին են արդեն 60 տարի։ Իսկ ամեն ինչ սկսվեց «Տարօրինակ մեկը» («Uno strano tipo») ֆիլմի նկարահանումներից։
Կլաուդիան հիշում է, որ Ադրիանոյի հետ առաջին հանդիպումը վախեցրել է իրեն․ ֆիլմի քասթինգին ներկայացավ փնթի տեսքով մեկը՝ հողաթափերով։ Որոշ ժամանակ սկսնակ դերասանուհին չէր պատասխանում սիրահետումներին, բայց երբ համաձայնեց առաջին ժամադրությանը գնալ, հարաբերությունները խիստ սրընթաց զարգացան։ Նրանք հարսանիքը կայացավ ծանոթությունից մեկ տարի անց՝ 1964թ․-ին։
© Sputnik / Сергей Пивоваров / Անցնել մեդիապահոցԱդրիանո Չելենտանոն
Итальянский актер и певец Адриано Челентано - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Ադրիանո Չելենտանոն
Ամուսնական կյանքի առաջին չորս տարում նրանք երեք երեխա ունեցան՝ Ռոզալիտան, Ջակոմոն և Ռոզիտան։ Հանուն երեխաների և ամուսնու Կլաուդիան զոհաբերեց իր կինոկարիերան։
Բուռն բնավորությամբ իտալացիների զույգը բազմիցս հարաբերություններ է պարզել հրապարակավ, բայց այդ բոլոր տեսարանները մեծամասամբ գովազդային բնույթ ունեին․ Կլաուդիան իր ամուսնում մենեջերն էր և շատ գրագետ էր զբաղվում նրա PR-ով։
Ամուսինների հարաբերություններում միայն մեկ անգամ է լուրջ ճգնաժամ եղել․ «Կամակոր տղամարդու սանձահարումը» կատակերգության նկարահանումների ժամանակ գլխավոր դերակատարների միջև կրքոտ սիրավեպ էր բռնկվել։ Օրնելա Մուտին նույնիսկ բաժանվեց իր ամուսնուց՝ դերասան Ալեսիո Օրանոյից՝ սպասելով, որ նույնը կանի նաև Չելենտանոն։
Կլաուդիան այդ ընթացքում առանց կռվի ու սկանդալի վերցրեց երեխաներին և պարզապես հեռացավ։ Դերասանը չկարողացավ ապրել առանց սիրասուն ընտանիքի։ Շուտով նա Կլաուդիային համոզեց ներել իրեն և կարողացավ վերադարձնել ընտանիքը։

Այդ տարիների հարցազրույցներից մեկում Մորին ասում է․ «Պատահական դավաճանությունը բոլորովին էլ բաժանվելու պատճառ չէ։ Կարելի է ներել»։

Հիմա զույգն ապրում է Միլանի արվարձանում գտնվող կալվածքում։ Իր այգում դերասանը շատրվան է կառուցել, որի կենտրոնում կանգնած է կնոջ քանդակը։
Կլաուդիան բազմիցս խոստովանել է, որ Ադրիանոն իրեն հանդիպած ամենահետաքրքիր մարդն է։ Իսկ Ադրիանոն ասում էր, որ իր սիրտը միշտ պատկանել է միայն Կլաուդիային։

Սոֆի Լորեն և Կառլո Պոնտի

Իտալացի ռեժիսոր և պրոդյուսեր Կառլո Պոնտին Սոֆյա Վիլանի Շիկոլոնեին հանդիպեց, երբ աղջիկն ընդամենը 16 տարեկան էր։ Նրան անմիջապես զարմացրեց երիտասարդ աղջկա գեղեցկությունն ու կեցվածքը։ Ռեժիսորը որոշեց դեռ չձևավորված դպրոցական աղջկանից իսկական աստղ ստանալ։
«Ես անմիջապես հասկացա, որ նա սքանչելի է։ Ինչ-որ խաղ կար նրա մեջ, կարծես փայլում էր ներսից»,-հետագայում հիշում էր նա։
Նա խելագարի պես սիրահարվեց Սոֆիին, թեև 22 տարով մեծ էր նրանից։ Չխանգարեց նաև ամուսնացած լինելու և երկու երեխա ունենալու հանգամանքը։
Իտալիայի օրենքների համաձայն՝ Պոնտին երբեք չէր կարողանա ապահարզան ստանալ, սական ռեժիսորի և սկսնակ աստղի միջև ձգողությունն անկասելի էր։
© AP Photo / HEINRICH SANDEN JR.Սոֆի Լորեն
Софи Лорен на Берлинском кинофестивале в 1954 году - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Սոֆի Լորեն
Սոֆին խոստովանում էր․ «Նա ինձ վստահություն և կայունություն տվեց, որոնք ինձ գետնին կպած էին պահում, երբ աշխարհն իմ շուրջ, թվում էր, պտտվում էր խելահեղորեն»։
Պոնտին ուղղորդում էր Սոֆիի կարիերան, և շուտով իտալացի գեղեցկուհին արդեն ամբողջ աշխարհի հանդիսատեսին էր խելքահան անում «Երկու գիշեր Կլեոպատրայի հետ» և «Նեապոլի ոսկին» ֆիլմերով։

1957թ․-ին, մերկ նկարահանվելով «Տղան դելֆինի վրա» ֆիլմում, Սոֆին վերածվեց համաշխարհային սեքս-խորհրդանիշի։ Նույն 1957թ․-ին Պոնտին որոշեց ամուսնանալ նրա հետ։

Հույսը կորցնելով, որ Վատիկանը կհաստատի ամուսնալուծությունը՝ Կառլոն ու Սոֆին գաղտնի ամուսնացան Մեքսիկայում։ Հանուն Կառլոյի ծագող կինոաստղը մերժեց Քերի Գրանտին և Մառլոն Բրանդոյին։
Ժամանակի ընթացքում երկար սպասված ապահարզանը ստացվեց, և 1966թ․-ին Կառլոն և Սոֆին երկրորդ անգամ գրանցվեցին, արդեն՝ պաշտոնապես։ 1968-ին ծնվեց նրանց առաջնեկը՝ Կառլո Պոնտի կրտսերը, իսկ հինգ տարի անց մյուս որդին՝ Էդոարդոն։
Կառլոն մահացավ 2007 թվականին 94 տարեկանում։
Ինքնակենսագարական գիրք գրելուց հետո Սոֆի Լորենն ասել է․ «Ես առաջվա պես կարոտում եմ ամուսնուս, նա միշտ իմ մտքում է։ Ես առաջվա պես խոսում եմ նրա հետ։
Երբ ես ընտանիքիս հետ եմ, մենք նայում ենք նրա դատարկ բազկաթոռին, ասես սպասում ենք, որ ուր-որ է՝ ներս կմտնի։ Ես որոշեցի ինքնակենսագրություն գրել հենց այն նպատակով, որպեսզի պահպանեմ այդ անքակտելի կապը նրա հետ։ Գրքում 1954թ․-ի լուսանկար կա, որում Կառլոն իմ մազերն է սանրում։ Այդ կադրը մեր սիրո մասին ավելի շատ բան է ասում, քան հազարավոր բառերը»։
Լրահոս
0