00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինձ համար առանձնահատուկ է Թումանյանի «Գիքորը». Վահրամ Դումանյանն այցելել է թանգարան

© Photo : ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան
Բաժանորդագրվել
Թանգարանի «Անուշ-անուշ» պատանեկան երգչախումբը ներկայացրել է Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված կատարումներ։
ԵՐԵՎԱՆ 20 փետրվարի - Sputnik. Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:
Գրքի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի և նախարարության աշխատակիցների հետ փետրվարի 19-ին այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նախարարը թանգարանի տնօրեն Անի Եզիազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, մանրամասն ծանոթացել Թումանյանի անձնական գրադարանում պահվող գրքային հավաքածուին, հուշային հատվածին, քննարկել թանգարանին առնչվող հարցեր:
© Photo : ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան
Министр образования, науки, культуры и спорта Ваграм Думанян вместе с замминистра Ара Хзмаляном посетили музей Ованеса Туманяна (20 февраля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան
Նախարարը թանգարանին է նվիրել «Նրանց չարությունից ավելի ուժեղ է մեր վարդերի թերթիկների քնքշությունը» աշխատությունը: Թումանյանի թանգարանի տնօրենն էլ նախարարին է փոխանցել «Հովհաննես Թումանյան. Մտքեր» թանգարանի հրատարակած գիրքը:
Միջոցառմանը ներկա Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը միջոցառմանը ներկայացել էր «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. Մատենագիտություն» նորատիպ գրքով, որը նվիրել է նախարարին և Թումանյանի թանգարանին:
Այնուհետև նախարարը մասնակցել է թանգարանում բացված «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրության բացմանը: Ցուցադրությունն իրականացվում էր Հովհաննես Թումանյանի թանգարանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ:
© Photo : ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան
Министр образования, науки, культуры и спорта Ваграм Думанян вместе с замминистра Ара Хзмаляном посетили музей Ованеса Туманяна (20 февраля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան
Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի տեղեկացմամբ՝ Թումանյանի անձնական գրադարանից Չարենցի ընծայագրերով և Չարենցի անձնական գրադարանից Թումանյանի ընտանիքի անդամների ընծայագրերով գրքերը բացառիկ են և երբևէ չեն ցուցադրվել:
Թումանյան-Չարենց առնչությունները ներկայացրել են Ե. Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, և գրականագետ Ազատ Եղիազարյանը:
Անդրադառնալով մեկ հարթակում ներկայացված հայ գրականության մեծություններին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հրաշալի են Թումանյանի ու Չարենցի բոլոր ստեղծագործությունները, սակայն իր համար առանձնահատուկ է Թումանյանի «Գիքորը»:
Խոսելով Գիրք նվիրելու օրվա խորհրդի մասին՝ նախարարը նշել է, որ այն խորը իմաստ ունի, և ցանկանում է, որպեսզի տոնը ծառայի իր մեծ նպատակին:
© Photo : ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան
Министр образования, науки, культуры и спорта Ваграм Думанян вместе с замминистра Ара Хзмаляном посетили музей Ованеса Туманяна (20 февраля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան
«Այս գեղեցիկ տոնն ինքնանպատակ չէ․ այն միտված է գրքի միջոցով հարստացնելու հանրության հոգևոր աշխարհը: Ուզում եմ, որ մարդիկ շփվեն, հաղորդակցվեն այնպես, ինչպես ժամանակին շփվել են Թումանյանը, Չարենցը և մեր մյուս մեծերը: Շփման այդ մշակույթը կբերի բարության, համերաշխության, ազգային, հոգևոր վերելք և հզորություն: Այդ ամենի հիմքում, ի վերջո, դրված է կրթությունը»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:
Գիրք նվիրելու օրվա շրջանակում նախարարը ներկա է գտնվել նաև Թումանյան թանգարանի «Անուշ-անուշ» պատանեկան երգչախմբի համերգին, որի ընթացքում հնչել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված կատարումներ:
Լրահոս
0