00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանի օբյեկտների մենյուից սիգը պետք է հանվի. բնապահպանը` արդյունավետ վերահսկողության մասին

Սիգ - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2022
Սիգ
Բաժանորդագրվել
Ինգա Զառաֆյանը կարծում է, որ ապօրինի որսի դեմ պայքարում արդյունավետ չէ միայն գետերի և լճերի տարածքում վերահսկողություն կատարելը։ Նա իր տարբերակն է առաջարկում։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ապօրինի որսագողությանը կկարողանանք վերջ տալ, եթե շուկաներից հավաքեն բոլոր ձկները և չթույլատրեն որևէ մեկին որսի արգելված շրջանում ձուկ վաճառել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը։
Փետրվարի 18-ին շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է 2022 թվականի սիրողական ձկնորսություն համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Բացի այդ, հունվարի 18-ին էլ Սիմիդյանն ամփոփել էր սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ծրագիրը` ասելով, որ միջոցառումների մեկնարկի սկզբում բոլոր թիրախներին հասել են՝ գրանցելով գոհացուցիչ արդյունք։

«Եթե շուկաներում, բոլոր ճանապարհներին արգելվի ձուկ վաճառել արգելված շրջանում, մենք ինչ–որ արդյունք կունենանք։ Բոլորս էլ տեսնում ենք Սևանի ճանապարհին մարդիկ կանգնած ձուկ են վաճառում, և որևէ բան չի արվում։ Ավելին` եթե Սևանի օբյեկտներում արգելվի սիգն ընդգրկել մենյուների մեջ, կոնկրետ արդյունք կունենանք։ Սակայն սրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,–ասում է Զառաֆյանը։

Նրա խոսքով` վերահսկող մարմինները, պաշտոնյաները պետք է Սևանի շուրջը գործող օբյեկտներում վերահսկողություն իրականացնեն` սիգը հանեն ճաշացանկից` չխուսափելով անձնական հարաբերություններ փչացնելուց։ Բացի այդ, շուկաները վերահսկելն էլ ավելի հեշտ է, քանի որ բոլորն անգիր գիտեն, թե շուկայում որտեղ են ձուկ վաճառում։ Գետերում, Սևանի վրա վերահսկողություն իրականացնել, իհարկե, պետք է։ Սակայն դա, ինչպես նշում է բնապահպանը, շատ դժվար է, և փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ չէ։
Իսկ ինչ վերաբերում է նախարարի հրամանին, ապա , ըստ Զառաֆյանի, ամեն տարի էլ նույն հրամանն է լինում, թե ինչ չի կարելի որսալ և երբ, բայց ո՞վ է հետևում դրան, որսագողության դեպքեր լինում են ու լինում։ Բնապահպանի խոսքով` նախարարի համար արդյունքը գոհացուցիչ է, քանի որ նրանք հենվում են տեսչական ակտերում արտացոլված գումարի չափի վրա։ Այսինքն` եթե նախորդ տարվա համեմատ վերահսկողական միջոցառումների արդյունքում այս տարի ավելի շատ է տույժ-տուգանքի գումար հավաքագրվել, ուրեմն արդյունավետ աշխատանք է իրականացվել։
«Եթե լուծում չտրվի, ձվի արկղերով փողոցները կփակենք». ի՞նչ խնդիրներ են ձվի շուկայում
Բնապահպանը նշում է, որ անհասկանալի և անընդունելի է «դրամական մոտեցումը», քանի որ շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ներկայացնի` վերահսկողական միջոցառումներից արդյունքում այսքան ժամանակ հետո ձկնապաշարում բարելավում եղել է, թե ոչ։ Զառաֆյանը նկատում է` նման հաշվարկներ են անում գիտական կազմակերպությունները, իսկ պատկան մարմինները ձեռնպահ են մնում։

«Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա պետք է հասկանալ` իրականում այդքան ռեսուրս ունենք, թե ոչ։ Մեր մարզային տեսչական մարմիններում ամեն մարզում մի քանի` 3-4 տեսուչ ունենք. կարո՞ղ են վերահսկել նրանք և արդյո՞ք վերահսկում են։ Չեմ կարծում, որ վերահսկում են, քանի որ ամեն տեղ տեսնում ենք, որ մարդիկ մեքենաներով մտնում են գետի մեջ, և պարզ է` հոսանքով ձուկ են որսում»,–ասում է Զառաֆյանը։

Նա ահազանգում է նաև մեկ այլ խնդրի մասին` Սևանա լճի մակարդակը բավական արագ տեմպերով նվազումն է, ինչն էլ ամբողջ էկոհամակարգի փոփոխության է հանգեցնելու։ Զառաֆյանը վստահեցնում է` եթե Սևանա լճի մակարդակն այս տեմպերով իջնի, կդառնա փոքրիկ ճահիճ։ Իսկ այդ ժամանակ բացի կարասից, որոնք կարողանում են նաև ճահճում գոյատևել, ոչ մի այլ ձկնատեսակ չենք ունենա։
Հիշեցնենք, որ Սևանա լճի մակարդակը 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ նվազել է։ Լճի մակարդակն այժմ ծովի մակերևույթից 1900 մ 38 սմ բարձրության վրա է, նախորդ տարվա նույն օրվա համեմատ իջել է 14 սանտիմետրով։
Լրահոս
0