00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի բանակի նախկին հրամանատարը բացատրել է` ինչ էր անում «բունկերում» պատերազմի ժամանակ

© Sputnik / Aram NersesyanՍամվել Բաբայան
Սամվել Բաբայան - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2022
Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Պաշտպանության բանակի նախկին հրամանատար և ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում չի մասնակցել մարտական գործողությունների ղեկավարման գործընթացին։ Նա սպեկուլյացիա է անվանել հակառակ պնդումները։
Նշենք` Բաբայանը, որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում է 44–օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին։
Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառ
Ընդդիմությունն, ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, քննադատել է հանձնաժողովի աշխատանքներին Բաբայանին ներգրավելու որոշումը` հայտարարելով, որ նա ևս պատասխանատու է տեղի ունեցածի համար։
Արցախի ԱԽ նախկին քարտուղարը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ պատերազմի ժամանակ դիմել է բանակի հրամանատարությանը` առաջարկելով իր օգնությունը։ Նրան գրավոր պատասխանել են` կտրականապես արգելելով միջամտել բանակի գործերին։

«Անհասկանալի է, թե իմ ինչ մասնակցության կամ ղեկավարման մասին է ընդհանրապես խոսքը», – տարակուսում է նա։

Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ «բունկերում» (հրամանատարական կետ) Բաբայանի ներկայությանը, ապա, ըստ նրա, այնտեղ ինքը գործուղվել էր որպես ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական։ Այդ որոշումը Հարությունյանն էր կայացրել։
Բաբայանը նշել է, որ «բունկերում» հրամաններ չի տվել, որոշումներ կայացնելով չի զբաղվել, տեսածը զեկուցել է իր ղեկավարին` Արցախի նախագահին։
ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը կարծում է, որ նախկին և ներկայիս բոլոր բարձրաստիճան զինվորականները պարտավոր են գալ հանձնաժողով և պատասխանել հարցերին, այլ ոչ թե թաքնվել «ընդդիմադիրի» քողի տակ։ Ասվածը վերաբերում է, այդ թվում, պաշտպանության նախկին նախարար, ներկայում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։
Արայիկ Հարությունյանից եղել է հրաման` Սեյրան Օհանյանը բունկեր չմտնի. Ռուզաննա Խաչատրյան
Բաբայանը շեշտեց, որ մինչև 2016 թվականը Օհանյանը պաշտպանության նախարար էր, նա նկատելի ներդրում է ունեցել բանակաշինության մեջ, իսկ պատերազմի օրերին տարբեր առաջադրանքներ է կատարել։ Հաշվի առնելով դա` նա չի կարող և չպետք է խուսափի հանձնաժողովի աշխատանքից։
Լրահոս
0