00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սխտորի հայտնի ու անհայտ օգտակար հատկությունները. երբ չի կարելի այն կիրառել

© Sputnik / Aram NersesyanՍխտոր
Սխտոր - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2022
Սխտոր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շատրերին է հայտնի, թե որքան օգտակար է սխտորը տարվա ցուրտ եղանակին և վիրուսային վարակների համաճարակի դեպքում։ Բայց քչերը գիտեն, որ սխտորը նաև այլ օգուտներ կարող է տալ՝ բացի գրիպի և մրսածության բուժումից։
Սխտորն անկրկնելի հոտով և կծու համով բազմամյա բույս է Միջին Ասիայից։ Իր հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկությունների շնորհիվ հնուց ի վեր այն բուժական բույս է համարվում։ Գիտականորեն ապացուցված է, որ այն մարդիկ, որոնց սննդակարգում մշտապես սխտոր կա, ավելի հազվադեպ են հիվանդանում, քան նրանք, ովքեր բավարար ուշադրություն չեն դարձնում սխտորին։ Ի դեպ, Հին Հունաստանում Օլիմպիական խաղերի մասնակիցներին հենց սխտորով էին կերակրում՝ ժամանակակից դոպինգների փոխարեն։
Ընդ որում՝ սխտորը հսկայական քանակությամբ օգտակար նյութեր է պարունակում․ կալցիում, կալիում, ֆոսֆոր, В և С խմբերի վիտամիններ, ինչպես նաև սելեն, յոդ և յուղեր։
Բացի այդ, այն պարունակում է եթերային նյութեր՝ ֆիտոնցիդներ, որոնք բույսը պաշտպանում են զանազան մանրէներից։ Եվ հենց այդ նյութն է ապահովում այս օգտակար մթերքի հակասնկային և հակաբակտերիալ ազդեցությունը։ Սխտորը նաև դրական ազդեցություն ունի տղամարդկանց առողջության վրա և նպաստում է տեստոստերոնի արտադրությանը։

Իջեցնում է ճնշումը

Եթե տառապում եք արյան բարձր ճնշումից, ձեր սննդակարգում սխտոր ավելացրեք։ Այն լայնացնում է անոթները և իջեցնում զարկերակային ճնշումը։ Ճնշման հետ միասին անհետանում են գլխացավերը և նվազում է սրտի ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, սխտորը 10-15 տոկոսով նվազեցնում է արյան մեջ «վատ խոլեստերինի» մակարդակը։ Այդպիսով սրտի հիվանդությունների կամ կաթված ստանալու հավանականությունը գրեթե երկու անգամ նվազում է։

Կանխում է քաղցկեղային հիվանդությունները

Սխտորը նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը, քանի որ պարունակում է ալիցին հակաօքսիդանտը, որը ոչնչացնում է քաղցկեղային բջիջները և նվազեցնում է շնչառական օրգանների վարակման հավանականությունը։

Դանդաղեցնում է ծերացումը

Այս սուր համով բանջարեղենը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և օգնում են պահպանել երիտասարդությունը։ Տարեց մարդիկ, պարբերաբար սխտոր օգտագործելու դեպքում, կարող են խուսափել Ալցհեյմերի հիվանդությից, իսկ ավելի երիտասարդները` բարելավել հիշողությունն ու ուղեղի աշխատանքի արդյունավետությունը։

Սխտորի վնասները

Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորի չարաշահումը կարող է սրտխառնոց, փսխոց, մաշկային ալերգիաներ առաջացենել։ Կողմնակի ազդեցություններից խուսափելու համար ավելի լավ է այն օգտագործել փոքր չափաբաժիններով։
Քչերը գիտեն, որ սխտորը բավական մեծ կալորիականություն ունի. 100 գրամը պարունակում է մոտ 150 կկալ։ Քաշին հետևող մարդկանց խորհուրդ չի տրվում այն օգտագործել, քանի որ համեմունքը գրգռում է ախորժակը։
Այս սննդամթերքը խորհուրդ չի տրվում ուտել դատարկ ստամոքսին. այն կարող է հանգեցնել թունավորման, այրոցքի և կծկումների։ Դա հատկապես վերաբերում է աղեստամոքսային հիվանդություններ ունեցող մարդկանց։ Սխտորից պետք է հեռու մնան նաև էպիլեպսիայով տառապող մարդիկ, քանի որ այն կարող է հերթական նոպայի պատճառ դառնալ։
Բարձրացնում է իմունիտետը, սակայն հղիների համար վտանգավոր է. արքայախնձորի օգուտն ու վնասը
Լրահոս
0