00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախադեպերը լավն են, բայց Արցախի ճանաչման գործընթացը մի քիչ ավելի երկար է տևելու. Բաբայան

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Բաբայան
Դավիթ Բաբայան - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Դավիթ Բաբայան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը և խոսել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում դրանք նախադեպ լինելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Թե ինչ կանենք հետագայում Լուգանսկի և Դոնեցկի պարագայում, ցույց կտա ժամանակը, բայց կարևորը, որ այսպիսի լուծումները և այսպիսի գործընթացները շարունակական են աշխարհում, որովհետև հնարավոր չէ կասեցնել ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից ԼԺՀ և ԴԺՀ ճանաչումը, ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Սա ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացում է և, եթե մի ժողովրդի իսկապես սպառնում են գոյաբանական, էքզիստենցիալ վտանգներ և նա փորձում է ստեղծել անկախ պետականություն` շատ ծանր, բարդ, լի բազմաթիվ փորձություններով և կարողանում է ստեղծել նորմալ, ժողովրդավարական երկիր, ուրեմն այն պետք է ճանաչվի։ Եվ մենք նույնպես այդ բոլոր չափանիշներին համապատասխանում ենք` և՛ պատմական, և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյունից»,– ընդգծեց Բաբայանը։

Խոսելով այս նախադեպից օգտվելու մասին` Արցախի արտգործնախարարն ասաց, որ թեպետ նախադեպերը շատ լավն են, բայց մեր պարագայում գործընթացը գուցե մի քիչ ավելի երկար է տևելու։
Նրա կարծիքով` մեր խնդիրն է այժմ միայն մեր ազգային շահերով շարժվելը, ճիշտ պետականաշինության գործընթաց իրականացնելը, մեր բոլոր վերքերից ապաքինվելը, միասնական լինելը և ճիշտ աշխարհաքաղաքականություն իրականացնելն ու հասկանալը։
«Կախված է մեր քայլերից, մեր արտաքին քաղաքականությունից, իսկ ճանաչումը ուշ, թե շուտ լինելու է, հետևաբար ամենակարևորը` պետք է երբեք մեր ազգային շահերի մասին չմոռանանք»,– նշեց Բաբայանը։
Մեկնաբանելով Արցախի Հանրապետության հնարավոր փոխհարաբերությունները ԼԺՀ և ԴԺՀ հետ` նախարարն ասաց, որ գործընթացներից առաջ ենք ընկնում այդ մասին մտածելով, Արցախի Հանրապետությունը ողջունել է, սա ամենակարևոր հիմքն է, մնացածը` տեխնիկական բնույթի են։ Այս ամենն, ըստ Բաբայանի, իհարկե քննարկվելու է և համապատասխան ճիշտ որոշումները կայացվելու են` ելնելով մեր ազգային շահերից։
Կրեմլը հստակեցրել է, թե ինչ սահմաններում է Ռուսաստանը ճանաչել ԴԺՀ–ն ու ԼԺՀ–ն
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 21–ին, իր ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով պատմական գործընթացների մասին, հայտարարել էր, որ Ուկրաինան արհեստականորեն ստեղծվել է Ռուսաստանի, իսկ ավելի կոնկրետ` կոմունիստական ղեկավարության` Լենինի ու նրա կողմնակիցների կողմից։ Հարցին` այս ամենը նաև Ադրբեջանի մասին չէ՞ արդյոք, Դավիթ Բաբայանը պատասխանեց` միանշանակ, Ադրբեջանը ևս արհեստականորեն է ստեղծվել։
«Ուղղակի, եթե որպես Ուկրաինայի հայր Ռուսաստանի նախագահը նշում է միայն Վլադիմիր Լենինին, ապա Ադրբեջանի հայրերը մի քիչ շատ են։ Առաջին հայրը երիտթուրքերն են, որոնք ստեղծել են այդ երկիրն արհեստականորեն 1918թ.։ Հետո դրան գումարվել են բոլշևիկները, որոնք պահպանել են այդ երկիրն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով` Ստալին, Լենին, Միկոյան, Օրջանիկիձե։ Սրանք եղել են Ադրբեջան կազմավորման հայրերը, իսկ Ադրբեջանի ժողովրդի հայրը Իոսիֆ Ստալինն է, որովհետև հենց Ստալինի կամքով է 1936թ. ստեղծվել ադրբեջանցի ժողովուրդն էլի աշխարհաքաղաքական գործընթացների ներքո, ինչը բխում էր այդ շահերից»,–մանրամասնեց Բաբայանը։
Արցախի արտգործնախարարը նաև հավելեց` տարբեր խնդիրներ, հակամարտություններ ունեն իրենց և՛ նմանությունները, և՛ տարբերությունները։ Անկախ ամեն ինչից, մենք պետք է շարունակենք մեր գործընթացը, համառորեն պայքարենք ու հասկանանք, որ մեր ճակատագիրը բացառապես կախված է մեզանից։
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 21-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունըճանաչելուիր որոշման մասին: Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Լրահոս
0