00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքիան ցանկանում է կորզել առավելագույնը, այն է` Սյունիքը պոկել Հայաստանից. Պետրոսյան

Թուրքիան ցանկանում է Հայաստանից կորզել առավելագույնը, այն է` Սյունիքը պոկել ՀՀ–ից
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբան, թուրքագետ Վազգեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք հանդիպմանը։
Դժվար է հիմա որևէ լուրջ բան ակնկալել հայ–թուրքական բանակցային գործընթացից։ Շատ բան կախված կլինի աշխարհաքաղաքական զարգացումներից, որոնք շատ մեծ ազդեցություն են ունենալու հարավկովկասյան տարածաշրջանի վրա։ Իրավիճակը նույնիսկ կարող է կտրուկ փոխվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան, թուրքագետ Վազգեն Պետրոսյանը։

«Հայ–թուրքական բանակցությունների երկրորդ հանդիպումը Վիեննայում անցկացնելու հանգամանքը պայմանավորված է Մոսկվայում կայացած նախորդ հանդիպումը մասամբ հավասարակշռելու նպատակադրությամբ, որպեսզի ի ցույց դրվի այն, որ հայ–թուրքական հարաբերությունները գտնվում են այնպիսի հարթությունում, որտեղ գերտերություններն իրենց համաձայնությունը տվել են հարաբերությունների բարելավման ու կարգավորման առթիվ»,– ասաց քաղաքական վերլուծաբանը։

Պետրոսյանի կարծիքով` հիմա 19-րդ դարը չէ, երբ գերտերությունները վարագույրի հետևում կայացնում էին որոշումներ և դրանք առաջադրում բոլորին, մեր օրերում գերտերությունները հակամարտող կողմերին հորդորում են բանակցել և որևէ եզրակացության գալու դեպքում միայն առաջարկում իրենց հետ քննարկել հարցերը, որոնց շրջանակներում յուրաքանչյուրը գծում է իր կարմիր գծերը։
«Թուրքիան սպասում է զարգացումների հանգուցալուծմանը։ Այդուհանդերձ, Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպանն անցյալ շաբաթ քաղաքական վերնախավին հայտնել էր, որ ինչ հաստատվի հայ–թուրքական հարաբերություններում, Բաքուն պարտավոր է համաձայնել դրան, այսինքն` ԱՄՆ–ի ճնշումը բավականին մեծ է, որպեսզի հանգուցալուծումը լինի հնարավորինս շուտ։ Թուրքիան իր հերթին ցանկանում է Հայաստանից կորզել առավելագույնը, այն է` Սյունիքը պոկել Հայաստանից»,– ասաց քաղաքական վերլուծաբանը։
Թուրքական էքսպանսիան և Վրաստանի տխուր փորձը. ի՞նչ կարող է անել հայկական սփյուռքը
Պետրոսյանի դիտարկմամբ` թուրքերը շատ լավ գիտեն, որ իրենք ամեն ինչով կախված են ՆԱՏՕ–ից և ԱՄՆ–ից, ուստի ուզեն թե չուզեն` շարժվելու են նրանց շահերին համահունչ` թեկուզ ինչ–որ տեղ չուզենալով։
Ըստ նրա` եթե ԱՄՆ–ն հայտարարի, որ դադարեցնում է օժանդակությունը Թուրքիային, ապա այդ երկրի տնտեսությունը կփլուզվի, թուրքական լիրան կոլապսի կենթարկվի, հետևաբար Թուրքիան երբեք դեմ չի գնա ո՛չ Հյուսիսատլանտյան դաշինքին, ո՛չ Միացյալ Նահանգներին։

«Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանը, որպես պետություն, այժմ իր ձեռքում չունի որևէ խաղաքարտ։ Մենք մեր կարևոր ռազմավարական երկու խաղաքարտերը` սփյուռքն ու Արցախը, գործող իշխանության համառ ջանքերով կորցրինք և արդեն մեզ են որպես խաղաքարտ նետել սեղանի վրա` մեզ հետ վարվելով մանրադրամի պես, հետևաբար, ներկա պահին մենք միջազգային հարաբերություններում արժեք չենք ներկայացնում»,– ասաց քաղաքական վերլուծաբանը։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, բայց այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։
Լրահոս
0