00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պետք է դիմել միջազգային դատարան` բանակցային գործընթացում լծակ ունենալու համար. իրավաբան

«Հայաստանը պետք է դիմի միջազգային դատարան` բանակցային գործընթացում լծակ ունենալու համար». Տարոն Սիմոնյան
Բաժանորդագրվել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին անդամ, իրավաբան Տարոն Սիմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և այդ ուղղություններով առկա կոնվենցիաներով միջազգային դատարաններ դիմելու հնարավորության մասին։
Հայաստանը պետք է ցույց տա միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ թույլ տվող պետություն է, որովհետև դա հավելյալ լծակ է տալիս, որպեսզի մենք բանակցային գործընթացում ունենանք առավելություններ։ Իրավաբան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին անդամ Տարոն Սիմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց` խոսելով Ադրբեջանի գործած հանցանքների և Արցախի գրավյալ տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու այդ առումով Հայաստանի` անհրաժեշտ միջազգային կոնվենցիաներով որևէ գործընթաց չանելու մասին։
Սիմոնյանը նախ թվեց մի քանի կոնվենցիա, որով Հայաստանը կարող է դիմել. «Պատանդներ պահելու դեմ», «Խոշտանգումների դեմ պայքարի», «Ահաբեկչության դեմ պայքարի և դրա ֆինանսավորման դեմ», «Պատերազմական գործողություններում վարձկաններ ներգրավելու դեմ պայքարի» և այլ կոնվենցիաներ, որոնցով, ըստ Սիմոնյանի, այս պահին որևէ գործընթաց Հայաստանի կողմից սկսված չէ։

«Մինչդեռ Հայաստանը կարող է և պարտավոր է անել, որովհետև դա հավելյալ լծակ է տալիս, որպեսզի մենք բանակցային գործընթացում ունենանք առավելություններ։ Չեմ խոսում պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործության, ագրեսիայի մասին»,– մանրամասնեց Սիմոնյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը, բացի սրանցից, նաև մշակութային ժառանգության դեմ է ոտնձգություններ կատարում և որտեղ կարող է, ոչնչացնում կամ ձևախեղում է մշակութային կոթողները` ասելով, որ ալբանական են և մաքրելով դրանց վրայի հայատառ գրառումները, որը ևս միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։
Իրավաբանը հիշեցրեց, որ որևէ ազգի մշակութային ժառանգության ոչնչացումը համարվում է ցեղասպանական հանցակազմի մի մաս։
«Բոսնիան և Հերցեգովինան ընդդեմ Հարավսլավիայի գործում, որը նաև հայտնի է Ցեղասպանության գործ անունով, ուղղակիորեն նշում կա այն մասին, որ եթե պետությունը ինչ–որ ազգի միջազգային ժառանգությունը նպատակամղված ձևով վերացնում է, դա ցեղասպանության հանցակազմի մաս է։ Այսինքն, սա ոչ միայն մշակութային ժառանգության դեմ ուղղված հանցագործություն է, այլև լայն իմաստով, ցեղասպանության շարունակություն։ Ու այսօր Ադրբեջանն առանց կաշկանդվելու հայտարարում է, որ լավ է անում, վերացնում է։ Ու մեր կողմը ոչ միայն նորմալ չի արձագանքում դրան, այլև եղած իրավական գործիքները չի օգտագործում»,– բացատրեց Սիմոնյանը։
Պատասխանելով հարցին` ինչու պետությունը չի դիմում այս հարցերով միջազգային դատարաններ, Սիմոնյանը ասաց, որ նախկինում ասվում էր, որ այդ գործերը կարող են վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող բանակցային գործընթացին, ու, ենթադրաբար, հիմա էլ պատճառը դա է։ Սակայն, ըստ Սիմոնյանի, դա սխալ պատճառաբանություն է։
«Այն, որ այսօր արտգործնախարարությունը կաշկանդված է իր գործողություններում, մեծապես պայմանավորված է նրանով, որ բանակցային գործընթացում ասելիք չունի, լծակ չունի Ադրբեջանի դեմ ճնշում գործադրելու ու չի էլ ուզում ունենալ։ Եթե հիմա չեն գնում դատարաններ կամ միջազգային այլ կառույցներ, որի միջոցով կարող ենք զսպել ոչնչացումը, հետո կարող է ոչնչացնեն, ավարտվի, ինչպես Նախիջևանի մեր խաչքարերը արեցին։ Դրա համար էլ Ադրբեջանը նաև հետևողական անում է դա, նա ուզում է ցույց տալ, որ վաղը, 10-20 տարի հետո, երբ հայերը գնան ու ասեն` սա հայկական է, մենք պետք է հետ վերցնենք, Ադրբեջանն ասի «ո՞ւր է այստեղ հայկական բան»։ Նպատակամղված քաղաքականություն է»,– հավելեց Սիմոնյանը։
Հայկական կողմի փաստարկված դիրքորոշումները լսելի չեն ադրբեջանական կեղծ թեզերի հետևանքով
Հիշեցնենք` փետրվարի 4-ին Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանում ստեղծվել է փորձագետների աշխատանքային խումբ՝ վերացնելու «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա կատարված կեղծ գրությունները»։ Հայտարարությունը մեծ աղմուկ առաջացրեց Հայաստանում։ Հանրությունը իշխանություններից պահանջում էր դիմել ՄԱԿ–ի միջազգային դատարան։
Լրահոս
0