00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաժարվիր հնից, գնիր նորը. կաշխատի՞ արդյոք մեքենաների «Թրեյդ–ին» համակարգը Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsԵրևան. արխիվային լուսանկար
Երևան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Բաժանորդագրվել
«Մուրան» ՍՊԸ–ի գլխավոր տնօրեն Արսեն Զախարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանում մեքենաների առքուվաճառքի նոր համակարգի ներդրման և ավտոշուկայի ներկայիս վիճակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստանյան շուկան երկար ժամանակ սպասում էր ավտոմեքենաների «Թրեյդ–ին» համակարգին առնչվող օրենսդրական նախագծի ընդունմանը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նշված համակարգը հաջողությամբ գործարկվում է արտասահմանյան շատ երկրներում և նրա ներդրումը Հայաստանում կնպաստի նաև ավտոպարկի թարմացմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Մուրան» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Զախարյանը։
Քաղաքացիները կարող են իրենց հին մեքենաները տալ ավտոդիլերներին ու վերցնել նորը. նախարար
Ըստ մեր զրուցակցի` ոլորտի ներկայացուցիչները տևական ժամանակ աշխատել են պետական մարմինների հետ։ Զախարյանը վստահեցնում է, որ մեր շուկան այդ առումով բավականին մեծ պոտենցիալ ունի։ Նրա տեղեկացմամբ` ԵԱՏՄ մաքսային միությանն անդամագրվելու առթիվ տեղի ունեցավ փոփոխություն օգտագործված մեքենաների ներկրման հարցում, ինչի արդյունքում հին մեքենաների ներկրումը բավականին թանկացել է։ Այդ իսկ պատճառով որոշակի նախադրյալներ կան ավտոմեքենաների առաջնային շուկայի զարգացման համար։
Այնուամենայնիվ, կան նաև որոշակի թերություններ` կապված նոր համակարգի գործարկման հետ։ «Թրեյդ–ին» սխեմայով գործունեություն իրականացնելու համար պետք է համապատասխան լիցենզիա, որի արժեքը 1 միլիոն դրամ է։ Առաջին տարվա համար այն, որպես պիլոտային ծրագիր, տրամադրվել է 50 տոկոս զեղչով, իսկ 2023 թվականից վճարման լիցենզիայի արժեքը տարեկան կազմելու է 2 միլիոն դրամ։

«Գինը մատչելի չէ, քանի որ «Թրեյդ–ին» համակարգի շուկան այդքան մեծ ծավալներ չունի։ Մեր ընկերությունը փորձելու է իր ծրագրերին միացնել նաև բանկերին, այսիքն` դիտարկել այն տարբերակը, որ «Թրեյդ–ին» համակարգի մեքենաները լինեն որպես կանխավճար, որպեսզի բանկերը ֆինանսավորեն մնացորդային տարբերությունը»,– ասաց «Մուրան» ընկերության գլխավոր տնօրենը։

Զախարյանի կարծիքով` «Թրեյդ–ին» լիցենզիայի 1 միլիոն, իսկ հետո 2 միլիոն դրամ արժեքն անտրամաբանական է, որովհետև պաշտոնական ավտոներմուծողները չեն հասկանում, թե ինչից է ձևավորվում այդ գումարը։
«Մուրան» ընկերության հաշվարկներով` նշված համակարգով տարեկան իրականացվում է 20-25 մեքենայի գործարք, հետևաբար լիցենզիայի համար 2 միլիոն դրամ վճարելու դեպքում յուրաքանչյուր մեքենայի դեպքում լինելու է մոտ 100 հազար դրամի հավելյալ ինքնարժեք, այսինքն ընկերությունը փաստացի շահույթ չի ունենալու։ «Թրեյդ–ին» համակարգն այս պահին չի դիտարկվում որպես շահույթ հետապնդող. այն հնարավորություն է` ակտիվացնելու հայաստանյան շուկան։
Հին մեքենան հնարավոր կլինի փոխարինել նորով. նոր օրենքի հիմնական կետերը
«Մուրան» ընկերությունը, լինելով Հայաստանում մի քանի բրենդների ներկայացուցիչ, ընտրել է այն տարբերակը, ըստ որի` «Թրեյդ–ին» համակարգով վերցվող մեքենան կարժենա առավելագույնը նոր մեքենայի գնի ոչ ավել, քան 50 տոկոսը։ Գնահատումը տեղի է ունենալու շուկայական արժեքի սահմաններում, երբ ուսումնասիրվեն մեքենայի տեխնիկական և այլ վիճակները։
Նշենք, որ ՀՀ–ում հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Թրեյդ–ին» համակարգը, ըստ որի` քաղաքացիները կարող են իրենց հին մեքենան հանձնել մատակարարող ընկերությանը և ստանալ նորը` որոշակի հավելավճարի դիմաց։
Լրահոս
0