00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ են նշանակում Արևմուտքի համար ՌԴ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները

© Photo : Пресс-служба Минобороны РФՀիպերձայնային «Ցիրկոնի» փորձարկման պահին
Հիպերձայնային «Ցիրկոնի» փորձարկման պահին - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Հիպերձայնային «Ցիրկոնի» փորձարկման պահին
Բաժանորդագրվել
Ռուսաստանը չի սպառել դիվանագիտական բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ հավասար ու անբաժանելի անվտանգության մասին երկխոսությունում։ Դրա հետ մեկտեղ Մոսկվան ցույց է տալիս Վաշինգտոնին համոզելու ռազմատեխնիկական գործիքները՝ հիպերձայնային ու միջուկային հրթիռները, ինչպես նաև դրանց կիրառման համար քաղաքական կամքն ու տեխնոլոգիական պատրաստականությունը: Անհնար է անտեսել Ռուսաստանի ազգային շահերը Եվրոպայում և աշխարհում։ Ուկրաինան հավաքական Արևմուտքի մեծ խնդրի ընդամենը մի հատվածն է։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում անել, ու շարունակելու ենք այդպես վարվել... Մենք ունենք հստակ, հասկանալի կողմնորոշիչներ, որոնք համապատասխանում են ռուս ժողովրդի ու ռուսական պետության ազգային շահերին»։
Մեկ օր անց աշխարհագրական լայն տարածության վրա՝ Միջերկրական ծովից մինչև Արկտիկա, Բալթիկայից մինչև Օխոտի ծով տեղի ունեցան թևավոր, հիպերձայնային ու բալիստիկ հրթիռների զանգվածային արձակումներ, որոնք ինտեգրված են ռազմածովային նավատորմի ու ՌԴ ռազմավարական միջուկային ուժերի պլանային վարժանքներում:
Մոսկվան բացահայտ ու կոշտ կերպով գլոբալ ռազմական հակամարտությանը բարձր տեխնոլոգիական պատրաստվածություն ցույց տվեց՝ այն դեպքում, եթե Վաշինգտոնն ու Բրյուսելը ռազմական գործողություններ նախաձեռնեն ռուսական սահմանների մոտ գտնվող որեևէ տարածաշրջանում։
Պատասխանելով ՌԴ միջուկային զենքի կիրառմամբ զորավարժությունների մասին հարցին՝ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն ընդգծել է, որ չի հավատում դրա կիրառման հնարավորությանը, ավելի շուտ Վլադիմիր Պուտինը ձգտում է «համոզել աշխարհին, որ կարող է փոխել դինամիկան Եվրոպայում»: Բայդենն իզուր չի հավատում, և ուկրաինացիներից շատ է անհանգստանում Ուկրաինա ինչ-որ «ներխուժման» համար։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հավասար իրավունքներ ունեն անվտանգության ոլորտում, ցանկացած միակողմանի մեկնաբանություն կամ ամերիկացիների թելադրանքն անթույլատրելի են։ Հիրոսիմայի ու Նագասակիի 1945-ին, Բելգրադում 1999-ին ու Տրիպոլիում 2011-ին ռմբակոծությունների համար Վաշինգտոնը շատ ավելի քիչ օբյեկտիվ պատճառներ ու միջազգային իրավունք է ունեցել, քան Մոսկվան այսօր՝ Ռուսաստանի սահմանների մոտ Պենտագոնի ու ՆԱՏՕ–ի զորամասերի և հարվածային սպառազինությունների ծավալման փաստի առաջ կանգնած:
Թե ինչպես տախտակամածային F-35-ը շարքից հանեց ԱՄՆ ՌԾՈւ-ի Carl Vinson ավիակիրը
Դաշինքի օտարերկրյա զորքերի դուրսբերումը 1997 թվականի շրջան հավասար ու անբաժանելի անվտանգության ոչ այլընտրանքային պայման է: Արևմտյան «գործընկերները» ստիպված կլինեն ընտելանալ դրան։ Ռուսական շահերի ոլորտում ռազմական սադրանքները միայն օպերատիվ արձագանք կամ ռազմավարական հատուցում կառաջացնեն։ Եվրոպական մայրցամաքում ԱՄՆ-ի ու դաշինքի համար հարմար «վտարված» երկրների ռմբակոծություններ այլևս չեն լինի։

Ռազմավարական զսպում

Մի քանի աշխարհագրական կետերում փետրվարի 19-ին տեղի են ունեցել ռուսական ռազմավարական միջուկային զսպման ուժերի վարժանքներ՝ ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ: Կրեմլի իրավիճակային կենտրոնից մանևրների ընթացքին հետևել է նաև դաշնակից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սպառազինությունների համակարգերը հաստատել են մարտական բնութագրերը. գործարկված բոլոր հիպերձայնային, թևավոր ու բալիստիկ հրթիռները խոցել են ուսումնական թիրախները:
© Sputnik / Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՌԴ Պաշտպանության նախարարության «Գրոմ-2022» ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրը հրթիռ է արձակում
ՌԴ Պաշտպանության նախարարության Գրոմ-2022 ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրը հրթիռ է արձակում - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
ՌԴ Պաշտպանության նախարարության «Գրոմ-2022» ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրը հրթիռ է արձակում
Հաջող են աշխատել «Իսկանդեր» հրթիռներն Աստրախանի մարզում։ Թևավոր «Կալիբրները» մեկնարկել են Սևծովյան նավատորմի «Գրայվորոն» հրթիռային նավից ու Հյուսիսային նավատորմի սուզանավերից: ՄիԳ-31Կ կործանիչները Х-47М2 «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով հարվածել են, ընդ որում, հավանական հակառակորդին խիստ անհանգստացրել է միաժամանակ Բալթյան ու Միջերկրական ծովի վրա «Կինժալների» հայտնվելը: Հիպերձայնային «Ցիրկոնները» հարվածել են ծովային ու ցամաքային թիրախներին «Ադմիրալ Պոշկով» ֆրեգատից:
Ռազմավարական ռմբակոծիչներ-հրթիռակիրները Տու-95ՄՍ օդային բազավորման թևավոր հրթիռներով ոչնչացրել են թիրախները Կոմիի «Պեմբոյ» ու Կամչատկայի «Կուրա» զորավարժարաններում: Բարենցի ծովում ռազմավարական նշանակության ատոմա-հրթիռային սուզանավային «Կարելիա» հածանավը գործարկել է «Սինևա» ՄԲՀ-ն: Պլեսեցկ տիեզերակայանից դեպի Կամչատկա է թռել միջմայրցամաքային «Յարսը»։
© Sputnik / Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՌԴ Պաշտպանության նախարարության «Գրոմ-2022» ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում արձակած «Յարս» բալիստիկ հրթիռը
ՌԴ Պաշտպանության նախարարության Գրոմ-2022 ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում արձակած «Յարս» բալիստիկ հրթիռը - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
ՌԴ Պաշտպանության նախարարության «Գրոմ-2022» ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում արձակած «Յարս» բալիստիկ հրթիռը
Ծավալուն զորավարժություններին մասնակցել են ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի, Հարավային ռազմական օկրուգի, Հյուսիսային ու Սևծովյան նավատորմի ուժերը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները: Տարբեր հեռահարության ու հզորության հրթիռային համակարգերի կիրառման սպեկտրը մոդելավորել է ռազմական էսկալացիայի իրավիճակը, երբ չի հաջողվում ագրեսիվ դաշինքին խաղաղություն պարտադրել բարձր ճշգրտության մարտավարական զենքով, 1000 կմ – ից մինչև 5000 կմ հեռահարությամբ հիպերձայնային ու թևավոր հրթիռներով: Եվ այդ դեպքում միանում է ռուսական միջուկային եռամիությունը՝ Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Ռազմածովային նավատորմն և Օդատիեզերական ուժերը։
Միայն ցամաքային ռազմավարական միջուկային ուժերում գործարկման կայանքների ավելի քան 95%-ը մշտապես պատրաստ են օգտագործման։ Բացի միջուկային մարտագլխիկներով ՄԲՀ-ից, Ռուսաստանը կարող է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի հատվածում մոտ 70 կմ բարձրության վրա էլեկտրամագնիսական զենք կիրառել, որը շարքից դուրս կբերի էլեկտրական ցանցերը և կաթվածահար կանի դաշինքի ամբողջ կառուցվածքը Մեծ Բրիտանիայից մինչև Լեհաստան:
© Sputnik / Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՌԴ Պաշտպանության նախարարության «Գրոմ-2022» ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում «Գրայվորոն» ռազմական նավից արձակած «Կալիբր» թևավոր հրթիռը
ՌԴ Պաշտպանության նախարարության Գրոմ-2022 ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում «Գրայվորոն» ռազմական նավից արձակած «Կալիբր» թևավոր հրթիռը - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
ՌԴ Պաշտպանության նախարարության «Գրոմ-2022» ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում «Գրայվորոն» ռազմական նավից արձակած «Կալիբր» թևավոր հրթիռը
Զորավարժությունների ավարտական փուլում ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը զեկուցել է երկրի ղեկավարին ռազմավարական միջուկային ուժերի պատասխան-հակընդդեմ հարվածի «հակառակորդին երաշխավորված պարտության» հաջող մշակման մասին: Այդ «միջուկային մեսիջը» հաստատ հասել է Վաշինգտոն ու Բրյուսել, որտեղ փորձում են փոխհատուցել վերջերս աֆղանական խայտառակությունը բարձրտեխնոլոգիական Ռուսաստանի հետ պատերազմի ծրագրերով։

Անսահման տգիտություն

Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի տվյալներով՝ ՌԴ-ն ունի 6372 միջուկային լիցք, որոնցից ավելի քան 1570-ը տեղակայված են մարտական կրիչների վրա, մյուսները գտնվում են պահեստում: Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի լիակատար ոչնչացման համար բավական է ռուսական միջուկային զինանոցի նույնիսկ մեկ տասներորդ մասը։
ԱՄՆ-ն ունի 5800 միջուկային մարտագլխիկ, որոնցից շուրջ 1600-ը տեղակայված են, սակայն ամերիկյան զենքը լավ հնացել է, խնդիրներ կան նաև կրիչների հետ։ Մյուս կողմից, Կանադայի և Մեքսիկայի տարածքից Ռուսաստանի և ՀԱՊԿ զորքերի ներխուժում ամերիկացիներին հաստատ չի սպառնում։ «Հեգեմոնիայի» ժամանակն անվերադարձ անցել է, Պենտագոնի ապշեցնող բյուջեները վաղուց հաղթանակներ չեն խոստանում։ Ռուսաստանի հետ պատերազմը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար աղետ կդառնա։ Ավելի պրակտիկ ու անվտանգ տարբերակ է հանգիստ թողնել Եվրոպան և Ասիան՝ Պենտագոնի զինծառայողներին վերադարձնել Հյուսիսային Ամերիկայի զորանոցներ։ Ու որքան արագ, այնքան ավելի լավ։
Պատահական չէ, որ Չինաստանի ԱԳՆ-ն պահանջել է ԱՄՆ-ից հաշվի առնել, որ ուկրաինական հարցում Ռուսաստանի անհանգստությանը զուգահեռաբար կարող է սրվել Թայվանի խնդիրը։
© Sputnik / Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՌԴ Պաշտպանության նախարարության «Գրոմ-2022» ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում արձակած «Կինժալ» գերձայնային աերոբալիստական հրթիռը
ՌԴ Պաշտպանության նախարարության Գրոմ-2022 ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում արձակած «Կինժալ» գերձայնային աերոբալիստական հրթիռը - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
ՌԴ Պաշտպանության նախարարության «Գրոմ-2022» ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում արձակած «Կինժալ» գերձայնային աերոբալիստական հրթիռը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Մյունխենի անվտանգության համաժողովում տագնապով հայտարարել է Ռուսաստանի ու Չինաստանի՝ «ստեղծված համաշխարհային կարգը վերանայելու» մտադրության մասին: Իսկապես, Արևմուտքում շատերը սովոր են ուրիշի հաշվին ապրել, ցանկացած հարմար պատրվակով ռմբակոծել և թալանել մոլորակի հարևաններին (Իրաք, Աֆղանստան, Հարավսլավիա, Լիբիա, Սիրիա)։ Նման «կարգը» երկրների մեծամասնությանը վնասում է, խանգարում զարգացմանը։
Բազմաբևեռ աշխարհի նոր առաջնորդները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, դիվանագիտական ու ռազմատեխնիկական բոլոր միջոցներով հաջողությամբ այն ապամոնտաժում են։ Սթափ մտածող ամերիկացիներն ու եվրոպացիները հասկանում են պատմության անշրջելիությունը։
Երբ դաշնակիցները թշնամիներից վատն են. Ռուսաստանը չի հրաժարվի իր օրինական պահանջներից
Պարսից ծոցում պատերազմի վետերան, ԱՄՆ բանակի գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը Fox News-ի եթերում խոսել է արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ նախագահի «անսահման տգիտության» մասին և ամփոփել. «Նախագահ Բայդենն այնպես է գործում, կարծես Ռուսաստանի շահերը նշանակություն չունեն ու ոչ մի դերակատարություն չունեն։ Ռուսաստանը պատրաստվում է ցուցադրել, որ մենք անզոր են Արևելյան Եվրոպայում։ Չեմ տեսնում ոչ մի ապացույց, որ ամբողջ աշխարհը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն, մարդկանց մեծ մասն արդարացիորեն Ուկրաինան Ռուսաստանի ազգային անվտանգության հարց է համարում»։
© Sputnik / Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՌԴ Պաշտպանության նախարարության «Գրոմ-2022» ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում արձակած «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռը
ՌԴ Պաշտպանության նախարարության Գրոմ-2022 ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում արձակած «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռը - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
ՌԴ Պաշտպանության նախարարության «Գրոմ-2022» ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների շրջանակներում արձակած «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռը
ԱՄՆ-ի դեգրադացվող ուկրաինական նախագիծը մերժում է նաև Եվրոպան։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր. «Եվրոպացիների համար ակնհայտ է, որ անհնար է ամուր անվտանգության հասնել Ռուսաստանի դեմ, այլ՝ միայն Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը նշանակում է միայն, որ «ոսկե միլիարդն» անտեսում է երկրագնդի մնացած յոթ միլիարդ բնակիչների կյանքն ու բարեկեցությունը: Անխուսափելի է շահերի բախումը, հեռանկարում հավանական է մակաբուծական պետությունների ու դաշինքների ռազմատեխնիկական ոչնչացումը։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին հետևյալ հղումով՝ https://t.me/AKhrolenko
Լրահոս
0