ՌԴ-ն աջակցում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը․ Պուտինը` Ալիևին

© Sputnik / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը
Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սպասվում է, որ այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրվի։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Ռուսաստանը կողմ է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը և նպատակ չունի վերականգնելու Ռուսական կայսրության սահմանները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին որոշումն ընդունվել է, իսկ հարցի շուրջ շահարկումներն իրենց համար անակնկալ չեն:

«Մենք Ռուսական կայսրության վերականգնման թեմայով շահարկումներ կանխատեսում էինք։ Դա չի համապատասխանում իրականությանը», - նշել է Պուտինը։

Նա հայտարարել է, որ ՌԴ-ն աջակցում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը։
«Ուկրաինայի հետ կապված իրավիճակը բացառություն է այդ երկրի վրա արտաքին ազդեցության պատճառով»,- հավելել է Պուտինը:
Ադրբեջանը հայտնել է, որ 2022 թվականին պատրաստ կլինի Բերձորը շրջանցող ճանապարհը
Նշենք, որ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան փետրվարի 21-ին: Կրեմլից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները մտադիր են ստորագրել դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, քննարկել տնտեսական և քաղաքական համագործակցության հարցեր և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ստորագրված համաձայնագրերի իրագործումը։
Լրահոս
0