00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստում են, թե մենք ռազմագերիներ չունենք Ադրբեջանի բանտում․ Զոհրաբյան

Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, տասնյակ քաղաքացիների հետ եկել է իր ասելիքն ասելու Երևանում «Եվրանեսթի» նիստին մասնակցող Ադրբեջանի ներկայացուցիչներին։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. «Եվրանեսթի» նիստին Ադրբեջանի ներկայացուցիչները ստում են, երբ հայտարարում են, թե Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չկան։ Նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը ևս միացել է այն քաղաքացիներին, որոնց այս պահին եկել են Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ իրենց բողոքի խոսքն ասելու։
© Sputnik / Artak AghababyanՆաիրա Զոհրաբյանը պատասխանում է լրագրողների հարցերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի օրը (22 փետրվարի, 2022թ). Երևան
Նաիրա Զոհրաբյանը պատասխանում է լրագրողների հարցերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի օրը (22 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Նաիրա Զոհրաբյանը պատասխանում է լրագրողների հարցերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի օրը (22 փետրվարի, 2022թ). Երևան
«Մենք տասնյակ ռազմագերիներ ունենք դեռևս Ադրբեջանի բանտում։ Իսկ ադրբեջանցիները հայտարարում են, թե բանտերում այլևս ռազմագերիներ չեն, օրինախախտներ են։ Այսօր այստեղ հավաքվել են բայրաքթարներով մեր որդիներին սպանածների եղբայրները, զարմիկներն ու ազգականները», - ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի պատգամավորները խոսում են մշակութային ժառանգության մասին, ձևացնելով թե բաց են միջազգային հանրության առաջ և իբր թե կողմ են երկխոսության ճանապարհով յուրաքանչյուր ազգի մշակույթն ու ինքնությունը պահպանելուն։
«Եթե ես կարողանայի ներս մտնել, թքելու էի այդ ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա երիցս ստում է», - ասաց Զոհրաբյանը։
© Sputnik / Aram NersesyanԱդրբեջանական պատվիրակության դեմ բողոքողները Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրի մոտ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի օրը (22 փետրվարի, 2022թ). Երևան
Ադրբեջանական պատվիրակության դեմ բողոքողները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի օրը (22 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Ադրբեջանական պատվիրակության դեմ բողոքողները Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրի մոտ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի օրը (22 փետրվարի, 2022թ). Երևան
Նա վերհիշեց՝ երբ Հայաստանի պատվիրակությունն էր Բաքվում։
«Ես և իմ գործընկերները տարիներ առաջ Բաքվում մասնակցում էինք «Եվրանեսթի» նիստին, ու մեր գլուխը բարձր էր։ Երբ Իլհամ Ալիևը դահլիճում նստած, դիմելով հայկական պատվիրակությանը , ասեց՝ ահա այստեղ նստած են ֆաշիստները, որոնք պղծել են իմ պապերի գերեզմանը , ես բառերով չեմ կարող ասել, թե ինչ արեց հայկական պատվիրակությունը ․ 5 րոպեում աղմուկ, աղաղակ , վանկարկումներ, որ եթե անգամ մենք Բաքվում ենք, դուք իրավունք չունեք վիրավորելու Հայաստանը, որևէ անպարկեշտ բան ասել Արցախի և արցախցու հասցեին», - ասաց նախկին պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ինքն անձամբ է Ադրբեջանի խորհրդարանում Ալիևին և ադրբեջանցի պատգամավորներին գրքեր հանձնել,ու հայտարարել, որ նրանք ստում են, երբ խոսում են Խոջալուի ցեղասպանությունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Երևանում անցկացվում են «Եվրանեսթի» նիստերը։ Նիստերին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։
Լրահոս
0