00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Կիևի դիրքորոշմանն աջակցելու համար

© AP Photo / Ukrainian Presidential Press Office via APՈւկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցնում են պատվո պահակախմբի կողքով (3 փետրվարի, 2022թ). Կիև
Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցնում են պատվո պահակախմբի կողքով (3 փետրվարի, 2022թ). Կիև - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահն այսօր անընդունելի էր որակել ԴԺՀ–ի ու ԼԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո Twitter-ում կատարած գրառման մեջ հայտնել է, որ շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Դոնբասի վերաբերյալ Ռուսաստանի որոշման ֆոնին Կիևին աջակցելու համար։
«Ես նաև իմ երախտագիտությունն եմ հայտնել նրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների, ինչպես նաև Ուկրաինայի, Թուրքիայի և Գերմանիայի մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացման նախաձեռնությանն աջակցելու համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահն այսօր անընդունելի էր որակել ԴԺՀ–ի ու ԼԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը։ Նրա խոսքով՝ այդ քայլը Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է։ Էրդողանը կողմերին երկխոսության կոչ էր արել։
Թուրքիայի նախագահը պաշտպանել էր պաշտոնական Կիևի նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի մշտական անդամ երկրների, ինչպես նաև Ուկրաինայի, Թուրքիայի և Գերմանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ վարելու վերաբերյալ։
Լրահոս
0