1 մլրդ 435 մլն դրամ կտրվի համայնքային սուբվենցիոն ծրագրերին

© Photo : provided by Nairi HokhikyanԳյուղ
Գյուղ - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2022
Գյուղ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ծրագրերի հիմնական ուղղություններն են մանկապարտեզների հիմնանորոգումն ու կառուցումը, խմելու ջրագծերն ու ճանապարհները։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի– Sputnik. 2022 թվականին ՀՀ 13 համայնքներում 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարությունը մարզպետարաններին 1 մլրդ 435 մլն դրամ է հատկացնում։
Այսօր կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառւցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզում` 4 մլն, Արարատի մարզում` 42.5, Արմավիրում` 28 մլն, Գեղարքունիքում` 145, Լոռու մարզում` 38, Շիրակում` 23 և Սյունիքի մարզում 1 ծրագիր է, բայց 1 մլրդ 181 մլն դրամ արժողությամբ»,– ասաց Սանոսյանը` պարզաբանելով, որ ծրագիրը վերաբերում է Քաջարանի բազմաբնակարան 25 շենքերի էներգախնայողության բարձրացմանը։

Ընդ որում, ծրագրի ֆինանսավորմանը ՀՀ կառավարությունը մասնակցում է 70 տոկոսով, մնացած 25 տոկոսը հատկացվում է ՄԱԿ–ի զարգացման ծրագրերով, համայնքը ծրագրի ֆինանսավորմանը մասնակցում է 5 տոկոսով, որի կեսը` 2.5 տոկոսը տրամադրելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` որպես համայնքի հովանավոր։
Սանոսյանը հայտնեց, որ ծրագրերի հիմնական ուղղություններն են մանկապարտեզների հիմնանորոգումն ու կառուցումը, խմելու ջրագծերն ու ճանապարհները։
«Այս 3 ուղղությամբ ամենաշատ հայտերն ունենք այս տարի»,– ասաց Սանոսյանը
Նշենք, որ համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը ՀՀ կառավարությունը նախաձեռնել է 2018 թվականից: Մինչև 2021թ–ը իրականացվել է 600 ծրագիր, 2021-ին՝ ևս 673 ծրագիր: Համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:
Լրահոս
0