Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ–ն հերքում է

© Photo : official site of the MoD of RAՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2022
ՀՀ ՊՆ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ վերահսկողության ներքո։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի– Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել` պնդելով, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Տեղեկացվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե իբր Հայաստանի զինված ուժերի կողմից Քարվաճառի ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են: Ըստ նրանց, կրակոցները գրանցվել են գիշերը ժամը 03 ։ 55-ին։
Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում. Պուտին
Լրահոս
0