Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի քանի քաղաքացի է պայթել ականի վրա. ՆԳՆ–ի տվյալները

© Sputnik / Aram NersesyanՊայթած ական Շուշիի մոտակայքում
Պայթած ական Շուշիի մոտակայքում - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2022
Պայթած ական Շուշիի մոտակայքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին հիշեցրել է, որ չականազերծված տարածքներ այցելելը վտանգավոր է։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ենթակայության տակ անցած Արցախի տարածքներում ականի պայթյունից տուժել է Ադրբեջանի 85 քաղաքացի։ Այս մասին այսօր հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ–ն։

Աղբյուրի համաձայն` 85-ից 30–ը զոհվել են, ևս 55-ը`տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։ Տուժածների թվում են նաև նրանք, ովքեր տարածքներ են այցելել առանց իշխանության հատուկ թույլատվության։

Ադրբեջանի ՆԳՆ–ն կրկին հիշեցրել է քաղաքացիներին, որ չականազերծված տարածքներ այցելելը վտանգավոր է։
Նշենք, որ մարտական գործողություններից հետո ժամանակ առ ժամանակ նման միջադեպերի մասին հաղորդումներ են ստացվում Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներից։
Լրահոս
0