00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չհամարձակվե՛ք ՄԻՊ գրասենյակի հանդեպ ոտնձգություն անել. Թաթոյանը` արդարադատության նախարարին

© Photo : Arman Tatoyan Արման Թաթոյանը Եվրոպական խորհրդարանի և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ (6 դեկտեմբերի, 2021). Փարիզ
Արման Թաթոյանը Եվրոպական խորհրդարանի և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ (6 դեկտեմբերի, 2021). Փարիզ - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2022
Արման Թաթոյանը Եվրոպական խորհրդարանի և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ (6 դեկտեմբերի, 2021). Փարիզ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թաթոյանը ափսոսանք հայտնեց, որ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը, չունենալով մասնագիտական գիտելիքներ, կարող է սիրողական գնահատականներ տալ ՄԻՊ-ին` առանց հայտարարությունն ուսումնասիրելու։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շատ կոշտ արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի այն հայտարարությանը, թե դատավոր Բորիս Բախշիյանի գործով Թաթոյանն իրավունք չուներ գնահատականներ տալու։ Լրագրողների հետ զրույցում Թաթոյանը, ամփոփելով իր պաշտոնավարման տարիները, պատասխանեց համապատասխան հարցին։
ՀՀ ՄԻՊ–ը նախ հիշեցրեց, թե արդարադատության նախարարն ինչ բառապաշարով է խոսում իր հարցազրույցներում` երկրում անհանդուրժողականությունն ավելացնող, պոպուլիստական, անգամ ծանր վիրավորանքի հատկանիշները կան նրա խոսքում։

«Ասում է ընթացիկ դատական գործի վերաբերյալ օմբուդսմանը իրավունք չունի գնահատականներ տալ և հղում է անում Հայաստանում ՄԻՊ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասին։ Այդ օրենքը գրվել է իմ անմիջական ղեկավարությամբ և այդ դրույթը, որին հղում է անում, ես եմ անձամբ ձևակերպել, կոչվում է «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավունք չունի միջամտել դատական վարույթին»։ Ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ այս հարցի հետ կապված։ Քանի որ այդքան ռիսկ է արել և ինձ հետ մտել է մասնագիտական դաշտ, ես կբացատրեմ` ինչի մասին է խոսքը »,-ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ արդարադատության նախարարը պարտավոր է իմանալ, որ գոյություն ունի նախաքննություն և գոյություն ունի դատական քննություն, գոյություն ունի դատական վարույթ, որը նախաքննությունը չէ։
«Նախաքննությունն իրականացնում է պաշտոնատար անձը, որ կոչվում է քննիչ, իսկ դատական վարույթն իրականացնում է դատարանը։ Ինչպես կարող է նախաքննության հարցը դառնալ «դատական գործ», բացի այդ «դատական գործ» հասկացություն մեր օրենքը չունի, որտեղի՞ց է վերցրել»,-ասաց պաշտպանը։
Նա ընդգծեց, որ դատական վարույթը սկսվում է, երբ քննիչը քննում է գործը, նախաքննությունն ավարտվում է, ուղարկում է դատախազին, որը մեղադրական եզրակացությունը հաստատում է կամ ոչ։ Դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկում է դատարան, որից հետո միայն սկսվում է դատական վարույթը։
Թաթոյանը նաև հետաքրքրվեց, թե արդարադատության նախարարն ինչպես էր իր նախորդ պաշտոնում (ՀՀ ՄԻՊ) գնահատականներ տալիս դատական գործերի հետ կապված։
«Այդ զեկույցը, որ հրապարակել է, իրականում կարևոր զեկույց է, ես ուսումնասիրել եմ, ընդունել եմ հիմք։ Մի՞ թե իր այդ զեկույցում չկային դատական գործեր, որ ընթացիկ էին ու գնահատականները կարող էին ազդել ընթացիկ գործերի վրա։ Կամ սա ինչ քաղաքական ծառայություն է իրավապահ մարմիններին։ Սրանով ըստ էության, նա ասում է, որ նախաքննության փուլում գտնվող ցանկացած գործի հետ կապված դատախազությունը, ոստիկանությունը, կարող է հայտարարել, որ ՄԻՊ-ն իրավունք չունի գնահատականներ տալ նախաքննության փուլում, որովհետև դա «դատական գործ» է։ Միգուցե նաև հայտարարեն, որ պաշտպանն իրավունք չունի կալանավորված անձին այցելել նախաքննության ժամանակ, քանի որ կարող է կալանավորը տվյալներ փոխանցել»,-հեգնեց Թաթոյանը։

Նա ընդգծեց, որ արդարադատության նախարարը չի ուսումնասիրել իր հայտարարությունը` կապված Բորիս Բախշիյանի գործի հետ։ Նա ափսոսանք հայտնեց, որ այդ պաշտոնը զբաղեցնող անձը կարող է սիրողական գնահատականներ տալ, առանց հայտարարությունն ուսումնասիրելու։

Թաթոյանը շեշտեց, որ արդարադատության նախարարը շարժվում է «վրեժխնդրության շարժառիթով», և սա այն կլասիկ դեպքերն են, որ իրենք դառնում են իրենց իսկ հայտարարությունների գերին։
Նա կոչ արեց արդարադատության նախարարին մյուս անգամ, եթե վստահ չլինի իր հայտարարություններում և ուսումնասիրած չլինի ՄԻՊ հայտարարությունները, չհամարձակվի ՄԻՊ գրասենյակի հանդեպ որևէ ոտնձգություն անել`թաքնվելով կառավարության ներկայացուցիչ լինելու հովանու տակ։
ՄԻՊ գրասենյակը Թաթոյանի պաշտոնավարման տարիներին ունեցել է դիմումների, բողոքների շեշտակի աճ
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն բավարարել էր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ` ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։
Լրահոս
0