Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և նրա ընտանիքի անդամներին կանչել են դատախազություն

© Sputnik / Asatur YesayantsДитектор Ереванского метрополитена Пайлак Яйлоян на презентации нового состава метро с символикой ЧЕ по футболу (26 апреля 2019). Еревaн
Дитектор Ереванского метрополитена Пайлак Яйлоян на презентации нового состава метро с символикой ЧЕ по футболу (26 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատարանը բավարարել է Փայլակ Յայլոյանի և նրա ընտանիքի անդամների գույքի վրա կալանք դնելու` դատախազության միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը, նրա կինն ու 2 որդիները և ընտանիքի հետ փոխկապակցված ևս մեկ անձ մարտի 1-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Նրանց մասով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունն ավարտվել է։ Դատախազությունը միջնորդություններ էր ուղակել դատարան` նրանց գույքի վրա, որպես հայցի նախնական ապահովման միջոց, կալանք դնելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է միջնորդությունները»,–հայտնեց Աբրահամյանը։

Նա հավելեց, որ մետրոպոլիտենի նախկին տնօրենն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար։
Անհնար է. Երևանի մետրոպոլիտենը հերքում է չարաշահումների մասին տեղեկությունները
Լրահոս
0