00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում ընդունված հայտարարությունն ակնհայտ հակառուսական է. Կարապետյան

© Photo : provided by Anna Karapetyan«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյան
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2022
Բաժանորդագրվել
Աննա Կարապետյանը նշում է, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ արտաքին գործընկերներից ոչ մեկը չի էլ փորձում հաշվի նստել Հայաստանի ազգային, պետական շահերի, հայ հանրության հույզերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի` Երևանում ընդունած հայտարարությունն ակնհայտ հակառուսական է՝ ՌԴ-ն որակվում է որպես ագրեսոր, քննադատվում է Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։
Նշենք, որ հայտարարության տեքստն արդեն իսկ հրապարակվել է։ Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ կողմ չի քվեարկել հայտարարությանը։

«Այնտեղ խոսվում է Վրաստանի տարածքների «օկուպացիայի և անեքսիայի» մասին, կոչ արվում միավորվել ՌԴ հետագա ռազմական ագրեսիայի դեմ և այլն: Ընդգծվում է տարածքային ամբողջականության սկզբունքի կարևորությունը և ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի, ոչ մի խոսք արցախյան հիմնախնդրի ու չլուծված հարցերի մասին: Ոչ մի խոսք ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ այսօր առկա ագրեսիայի մասին»,–գրել է Աննա Կարապետյանը։

Նա հավելել է, որ այս հայտարարությունն ընդունվել է Երևանում, մարմնի կողմից, որում ՀՀ պատվիրակության ղեկավարն ունի հավասար ձայն և վետոյի իրավունք: Իսկ վերջինս, ըստ Աննա Կարապետյանի, նույնիսկ հստակ չի մեկնաբանել` ձեռնպա՞հ է մնացել, թե՞ չի քվեարկել:
«Մի բան պարզ է՝ դեմ չի քվեարկել և վետո չի կիրառել: Նշված փաստը և վերջին զարգացումները ցույց են տալիս, որ արտաքին գործընկերներից ոչ մեկը չի էլ փորձում հաշվի նստել Հայաստանի ազգային, պետական շահերի, հայ հանրության հույզերի հետ: Եվ սա գործող իշխանության ձեռագրի ու որդեգրած քաղաքականության ուղղակի արդյունքն է»,–իր խոսքն ամփոփել է Կարապետյանը։
Հավելենք, որ Երևանում ընդունված հայտարարության տեքստում ասվում է, մասնավորապես, որ դատապարտում են «Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի գրավյալ շրջանները որպես անկախ պետություն Ռուսաստանի կողմից ապօրինի ճանաչումը»։
Դա, ըստ հայտարարության, Մինսկի համաձայնությունների համատեքստում միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության աղաղակող խախտում է։

«Կոչ ենք անում մեր կառավարություններին` ԵՄ-ում և Արևելյան գործընկեր երկրներում այս հարցի առնչությամբ արձագանքել միասնական ձևով, հաստատակամությամբ և վճռականությամբ՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Ռուսաստանն անօրինական օկուպացրել է Վրաստանի տարածքների մի մասը։ Սա և Մոլդովայի հանրապետության Մերձդնեստրյան տարածաշրջանում չլուծված հակամարտությունը լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում և Եվրոպայում։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին Երևանում անցկացվեցին Եվրանեսթի նիստերը։ Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով են անցկացնում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հերթը Երևանինն էր։
Նիստերին մասնակցելու համար Երևան էին ժամանել նաև 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։
Լրահոս
0