https://armeniasputnik.am/20220223/gvoriskapan-tshanaparhin-adrbejanakan-ancaketi-hetevanqvov-hhiih-arevtury-krtshatvel-e-39005326.html
Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի հետևանքով ՀՀ–ԻԻՀ առևտուրը կրճատվել է
Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի հետևանքով ՀՀ–ԻԻՀ առևտուրը կրճատվել է
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողներին հայտնել է, որ 2021-ին նախատեսված է եղել ավելի մեծ աճ, քան իրականում տեղի է ունեցել։ 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T13:00+0400
2022-02-23T13:00+0400
2022-02-23T13:05+0400
վահան քերոբյան
գորիս
կապան
ճանապարհ
ադրբեջան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
առևտուր
մաքսակետ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/1b/28807443_3:0:1599:898_1920x0_80_0_0_68feb6175438eddd194e156b090dbdfd.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրման ու այլընտրանքային ավտոճանապարհի անմատչելիության հետևանքով Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը կրճատվել է։Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նշենք, որ 2022թ–ի հունվարի 19 –ին ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողներին ասել էր, որ Գորիս–Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակից Հայաստանը տնտեսապես չի տուժել։Ադրբեջանին տուրք է վճարում իրանցի վարորդների մոտ 5%–ը. Գորիս-Կապան ճանապարհի ճակատագիրըՀիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին 2021–ի նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։2021թ–ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի ՊԵԿ նախագահ Սաֆար Մեհտիևը հայտարարել էր, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարից Ադրբեջանի պետբյուջե է մուտքագրվել մոտ 1,2 մլն դոլար։
գորիս
կապան
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/1b/28807443_202:0:1399:898_1920x0_80_0_0_4c434dbf444e0d87fea4269909fe155d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վահան քերոբյան, գորիս, կապան, ճանապարհ, ադրբեջան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, առևտուր, մաքսակետ
վահան քերոբյան, գորիս, կապան, ճանապարհ, ադրբեջան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, առևտուր, մաքսակետ
Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի հետևանքով ՀՀ–ԻԻՀ առևտուրը կրճատվել է
13:00 23.02.2022 (Թարմացված է: 13:05 23.02.2022) Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողներին հայտնել է, որ 2021-ին նախատեսված է եղել ավելի մեծ աճ, քան իրականում տեղի է ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրման ու այլընտրանքային ավտոճանապարհի անմատչելիության հետևանքով Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը կրճատվել է։
Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Կրճատվել է ոչ թե 2020–ի համեմատ, որովհետև 2021-ին մենք 2020–ի համեմատ Իրանի հետ առևտրաշրջանառության 25 տոկոսանոց աճ ենք ունեցել և հասել ենք 500 մլն դոլարի սահմանաչափի։ Բայց այս աճն անհամեմատ ավելի քիչ է եղել, քան մենք պլանավորել էինք։ Այնպես որ ասել` կրճատվել է, ճիշտ չէ, պետք է ասել` քիչ է աճել»,– ասաց Քերոբյանը։
Նշենք, որ 2022թ–ի հունվարի 19 –ին ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողներին ասել էր, որ Գորիս–Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակից Հայաստանը տնտեսապես չի տուժել։
Հիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին 2021–ի նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։
2021թ–ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի ՊԵԿ նախագահ Սաֆար Մեհտիևը հայտարարել էր, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարից Ադրբեջանի պետբյուջե է մուտքագրվել մոտ 1,2 մլն դոլար։