00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են Հայաստանում հացահատիկ քիչ աճեցնում, թեև հողատարածք կա. փորձագետների կարծիքները

© Sputnik / Aram NersesyanՑորենի դաշտ
Ցորենի դաշտ - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2022
Ցորենի դաշտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անհատ գյուղացիների համար հացահատիկ աճեցնելը շահավետ չէ։ Գործը պատրաստ են ստանձնել թռչնաֆաբրիկաները, բայց իրենց թույլ չեն տալիս մշակել ազատ հողերը` ասելով, թե սեփականատիրոջ համաձայնությունն է պետք, նույնիսկ եթե նա վաղուց իր հողը չի մշակում։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում հացահատիկի աճեցման հիմնական խնդիրներից մեկը դատարկ հողատարածք ձեռք բերելն է։ Այս մասին «Ամբերդ» կենտրոնի կողմից Տնտեսական լրագրողների ակումբի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հայաստանում պարենային անվտանգության մասին» զեկույցի (համահեղինակներ՝ պրոֆեսոր Սամվել Ավետիսյան և դոցենտ Սերգեյ Մելոյան) քննարկման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, «Ամբերդ» հետազոտական ​​կենտրոնի փորձագետ Սամվել Ավետիսյանը։
Պաշտոնական տվյալներով` 2010-ականների կեսերին Հայաստանն իրեն ցորենով ապահովել է մոտավորապես 50%–ով։ Ավետիսյանը նշում է, որ այս տվյալներին, սակայն, պետք է վերապահումով վերաբերվել, քանի որ այն ժամանակ վիճակագրության մեջ տարբեր մշակաբույսերի հետ կապված փոփոխություններ էին արվում, (հատկապես խաղողի մասով, որպեսզի վիճակագրության մեջ կոնյակի արտադրության մեծ ծավալներ գրվեն - խմբ.): Այսօր երկիրն իրեն ցորենով կարող է ապահովել մոտ մեկ քառորդով (2020 թվականի տվյալներով` 24,4%), մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը պետք է ցորենով ապահովի նաև Արցախի տնտեսությանը` հաշվի առնելով հակառակորդի կողմից Արցախի տարածքների մի մասի զավթումը։

Միևնույն ժամանակ ՀՀ–ում հողատարածքների զգալի մասը չի օգտագործվում։ Գյուղատնտեսական նշանակության մոտ 450 հազար հեկտարից հանրապետությունում մշակվում է շուրջ 220 հազարը։ Չեն օգտագործվում հիմնականում չոռոգվող հողատարածքները, որտեղ էլ սովորաբար հենց ցանում են հացահատիկ և կերային մշակաբույսեր (ոռոգվողները նախընտրում են թողնել մրգի, բանջարեղենի կամ խաղողի համար, որպես ավելի եկամտաբեր մշակաբույսեր)։ Չոռոգվող հողերը հացահատիկների ցածր եկամտաբերության պատճառով հաճախ դատարկ են մնում։

Խնդիրը նաև այն է, որ Հայաստանում հողատարածքները փոքր են (միջինը` մոտ 0.4 հա է), իսկ նման փոքր տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացումն ավելի թանկ է նստում։ Եթե մրգի կամ խաղողի փոքր այգիներում առանց դրա հնարավոր է աշխատել, ապա ցորենի դաշտերում հնարավոր չէ. ոչ ոք եզներով հողը չի հերկի, բերքն էլ մանգաղով չի հավաքի։
Նկատենք, որ դատարկ հողերով պատրաստ է զբաղվել Հայաստանի թռչնաբույծների միությունը. միության թռչնաբուծարանները ուզում են այստեղ կերային ցորեն և եգիպտացորեն աճեցնել և հողատերերին վճարել վարձակալության համար (այսինքն` գյուղացին, որը նախկինում ցածը եկամտաբերության պատճառով թողել է հողատարածքը, այժմ վարձակալության գումար է ստանալու` ոչինչ չանելով)։ Թռչնաֆաբրիկաների օգուտն այն է, որ իրենց թռչնի համար տեղում են կեր արտադրելու, այլ չեն ներկրելու արտասահմանից (իսկ Հայաստանում կերի ծախսերը կազմում են և՛ հավկիթի, և՛ թռչնամսի ինքնարժեքի ավելի քան 50%–ը)։
Թռչնաբուծական ֆաբրիկաներին ավելի ձեռնտու է հացահատիկ մշակելը, քան անհատ գյուղացուն, քանի որ, ձեռքի տակ ունենալով հարյուրավոր և նույնիսկ հազարավոր հեկտարներ, հերկումն ու մյուս աշխատանքները կարելի է ավելի էժան կազմակերպել, քան 2-3 հազար քմ ցանքատարածքի դեպքում։
«Ցավոք, մեր գյուղացին ոչ ոքի չի վստահում և՛ ինքը չի օգտվում, և՛ ուրիշին չի տալիս։ Արդյունքում տուժում է երկրի պարենային անվտանգությունը», – հավելեց Ավետիսյանը։
ՀՀ–ում աշնանացան ցորենի ցանքատարածությունները կրճատվել են ավելի քան 2 անգամ. Պետրոսյան
Ավելի վաղ նա առաջարկել էր Հողային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները. եթե գյուղատնտեսական նշանակության հողատարածքի սեփականատերը հողն ավելի քան երեք տարի չի օգտագործում, գյուղի (կամ խոշորացված համայնքապետարանի) ավագանին կարող է քվեարկել այն ավելի գործունյա տնտեսվարի վարձակալության տալու համար(առանց սեփականատիրոջից այն խլելու)։ Միևնույն ժամանակ վարձակալության վճարից սկզբում կփակեն հողի հարկի պարտքերը (եթե այդպիսիք կան), այնուհետև գումարը կսկսեն փոխանցել սեփականատիրոջը (եթե նրան գտնել չհաջողվի, գումարը կփոխանցվի նրա անունով բացված հաշվեհամարին)։
Մշակման նպատակով դատարկ հողատարածքների վերադարձի այս և այլ մեխանիզմներ այսօր քննարկվում են էկոնոմիկայի նախարարությունում (համակարգում է գյուղատնտեսության ոլորտը)։ Այս լուրը հաստատեց նախարարության պարենային անվտանգության վարչության պետ Գևորգ Ղազարյանը։

Անհատ գյուղացուն ձեռնտու չէ ցորեն մշակել նաև այն պատճառով, որ կերային խոտերը, որոնք կարելի է ցանել նույն հողի վրա, ավելի շատ ֆինանսական եկամուտ են տալիս։ Այս կարծիքը հայտնեց գյուղատնտեսության գծով փորձագետ Աշոտ Խաչատրյանը։ 1 հեկտար ցորենը կարող է 100, առավելագույնը 150 հազար դրամ եկամուտ բերել, այն դեպքում, երբ կերային խոտերը` 3-4 անգամ ավելի (ավելի շատ բերք են տալիս, ավելի քիչ մշակում պահանջում)։

«Այդ պատճառով պետությունը պետք է պարզի` արդյոք երկիրն ավելի մեծ ծավալի ցորենի կարիք ունի։ Եթե, այո` այդ դեպքում պետք է հասկանալ` ինչպես դրան հասնել։ Զուտ շուկայական մեխանիզմներից ելնելով` հացահատիկ ցանելը հիմա ձեռնտու չէ։ Սակայն պետությունը պետք է հասկանա` արդյոք իր նպատակներն ու ռազմավարությունը կախված է շուկայի կամքից, թե ոչ», – ընդգծեց Խաչատրյանը։
Նշենք, որ Հայաստանն այսօր տարեկան մոտ 240 հազար տոննա հացահատիկ է արտադրում, որից շուրջ 130 հազարը` ցորեն, մնացածը` գարի և այլ մշակաբույսեր։
Հունվարին սննդամթերքի գները քիչ են աճել, ցորենն էժանացել է․ FAO
Լրահոս
0