Փամբակի անտառպետության տարածքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել

© Sputnik / StringerՀրշեջ ծառայության մեքենան դեպքի վայրում
Հրշեջ ծառայության մեքենան դեպքի վայրում - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2022
Հրշեջ ծառայության մեքենան դեպքի վայրում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 8 աշխատակից:
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի– Sputnik.Լոռու մարզի Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում երեկ բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ հրդեհաշիջման աշխատանքներն առավոտյան վերսկսվել են։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին, ժամը 14:26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 8 աշխատակից:
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները երեկ երեկոյան դադարեցվել էին։ Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։
Լրահոս
0