https://armeniasputnik.am/20220223/shnvorhakalutjun-turqerin-vor-svovvorecrin-voch-asel-serbiaji-khvorhrdarani-khvosnak-39007048.html
«Շնորհակալություն թուրքերին, որ սովորեցրին ոչ ասել». Սերբիայի խորհրդարանի խոսնակ
«Շնորհակալություն թուրքերին, որ սովորեցրին ոչ ասել». Սերբիայի խորհրդարանի խոսնակ
Արդյո՞ք պաշտոնական Բելգրադը կպաշտպանի Ուկրաինային։ Սերբիայի խորհրդարանի խոսնակը տվել է բոլոր հարցերի պատասխանները։ 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T13:39+0400
2022-02-23T13:39+0400
2022-02-23T13:51+0400
թուրքիա
սերբիա
ուկրաինա
դոնբաս
ռուսաստան
պատժամիջոցներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/17/39002551_0:160:3073:1888_1920x0_80_0_0_871953918b49afa74067360864037699.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սերբիան եղբայրասպան պատերազմի չի մասնակցի, չի միջամտի ուկրաինական ճգնաժամի շուրջ ծավալվող գործընթացներին։ Երեկ նախընտրական հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարել է Սերբիայի ժողովրդական սկուպշչինայի խոսնակ, սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իվիցա Դաչիչը։ Ըստ նրա` Սերբիան պաշտպանելու է սեփական շահերը, հայտնում է politika.rs–ն։Նա նշել է, որ Սերբիան չի անի ոչինչ, ինչը կարող է վնասել Ռուսաստանի և Չինաստանի հետ իր հարաբերություններին։ Նրա խոսքով` դա պետության և ժողովրդի շահերից է բխում։«Կողքից ոչ մի ճնշում մեզ չի ստիպի դա անել», – ասել է Դաչիչը։Նա չի նկատել, որ որևէ մեկը «դառնակսկիծ լաց լինի» Սերբիայի կազմից Կոսովոյի դուրս գալու առիթով, երբ ագրեսիա իրականացվեց Հարավսլավիայի դեմ։Պատժամիջոցները կվերաբերեն ՌԴ–ի սուվերեն պարտքին, ռուսական էլիտային և բանկերին. ԲայդենԴաչիչը հռետորական հարցադրում է արել` ինչո՞ւ են հիմա խնդրում Սերբիային հայտարարել իր մասին և բռնել որևէ մեկի կողմը։Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն և ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով Սերբիայի վրա ճնշում գործադրելու մասին։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ սերբերի 85%–ը, ինչ էլ լինի, պաշտպանելու են Ռուսաստանը։
թուրքիա
սերբիա
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/17/39002551_170:0:2901:2048_1920x0_80_0_0_8ad118e977bf1594920a1586a42d60db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, սերբիա, ուկրաինա, դոնբաս, ռուսաստան, պատժամիջոցներ
թուրքիա, սերբիա, ուկրաինա, դոնբաս, ռուսաստան, պատժամիջոցներ
«Շնորհակալություն թուրքերին, որ սովորեցրին ոչ ասել». Սերբիայի խորհրդարանի խոսնակ
13:39 23.02.2022 (Թարմացված է: 13:51 23.02.2022) Արդյո՞ք պաշտոնական Բելգրադը կպաշտպանի Ուկրաինային։ Սերբիայի խորհրդարանի խոսնակը տվել է բոլոր հարցերի պատասխանները։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի –
Sputnik. Սերբիան եղբայրասպան պատերազմի չի մասնակցի, չի միջամտի ուկրաինական ճգնաժամի շուրջ ծավալվող գործընթացներին։ Երեկ նախընտրական հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարել է Սերբիայի ժողովրդական սկուպշչինայի խոսնակ, սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իվիցա Դաչիչը։ Ըստ նրա` Սերբիան պաշտպանելու է սեփական շահերը, հայտնում է
politika.rs–ն։
«Մենք ուզում ենք պահպանել խաղաղությունը, դա հեշտ չէ, տեսեք` որքան հեշտությամբ են ռուսների և ուկրաինացիների նման եղբայրական երկու ժողովուրդներ գժտվում երրորդ անձանց շահերի պատճառով», – ասել է Դաչիչը։
Նա նշել է, որ Սերբիան չի անի ոչինչ, ինչը կարող է վնասել Ռուսաստանի և Չինաստանի հետ իր հարաբերություններին։ Նրա խոսքով` դա պետության և ժողովրդի շահերից է բխում։
«Կողքից ոչ մի ճնշում մեզ չի ստիպի դա անել», – ասել է Դաչիչը։
Նա չի նկատել, որ որևէ մեկը «դառնակսկիծ լաց լինի» Սերբիայի կազմից Կոսովոյի դուրս գալու առիթով, երբ ագրեսիա իրականացվեց Հարավսլավիայի դեմ։
Դաչիչը հռետորական հարցադրում է արել` ինչո՞ւ են հիմա խնդրում Սերբիային հայտարարել իր մասին և բռնել որևէ մեկի կողմը։
«Որպես ազգ` մենք միշտ համարձակ ենք եղել «ոչ» ասելու համար։ Շնորհակալություն թուրքերին, որ սովորեցրին մեզ «ոչ» ասել», – նշել է Դաչիչը։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն և ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով Սերբիայի վրա ճնշում գործադրելու մասին։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ սերբերի 85%–ը, ինչ էլ լինի, պաշտպանելու են Ռուսաստանը։