00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան կարող է չդիմանալ. ի՞նչ խնդիր է փորձում լուծել Պուտինը մոսկովյան հռչակագրով

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը
Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2022
Բաժանորդագրվել
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և ռուսական Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել են ՌԴ–ի և Ադրբեջանի միջև ստորագրված դաշնակցային համագործակցության հռչակագիրը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Ռուսաստանն իր առաջ խնդիր է դրել հնարավորինս «կտրել» Ադրբեջանը Թուրքիայից։ Բաքուն և Անկարան մի քանի օր առաջ վավերացրին անցած տարի ստորագրված «Շուշիի համաձայնագիրը»։ Այն երկու պետությունների հարաբերություններին միանգամայն այլ բնույթ է տալիս, դրա կենտրոնում կրկին ռազմական համագործակցությունն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նրա կարծիքով` ադրբեջանական բանակը վերջին շրջանում արագ քայլերով գնում է դեպի «թուրքականացում», դրա տարածքում հիմնավոր տեղակայված է թուրքական հրամանատարությունը, իսկ բանակը վերակառուցվում է թուրքական ձևով։ Այս ամենը Ռուսաստանը տեսնում և հասկանում է, այդ պատճառով էլ փորձում է թույլ չտալ Ադրբեջանի ամբողջովին Անկարայի գիրկն ընկնելը։

«Դժվար է ասել` ինչքանով է հնարավոր Ադրբեջանի` Թուրքիայից առանձնացումը, այդ թվում նաև ռազմական համագործակցության մասով։ Անձամբ ես չեմ կարծում, որ Մոսկվայում ստորագրված հռչակագիրն ի զորու է լուծել այդ խնդիրը։ Ռուսաստանը ստիպված է մի շարք այլ քայլեր ևս ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանին մտցնի իր ազդեցության ոլորտ»,– նշեց Սարգսյանը։

Ռուսաստանի մեկ այլ նպատակն է Ուկրաինայի պատճառով Արևմուտքին հակազդելու ֆոնին ապահովագրել իր հարավային շրջանները ցանկացած այլ ոտնձգությունից։ Մոսկվայում հասկանում են, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ անդամ, ինչ–որ պահի կարող է չդիմանալ արևմտյան դաշնակիցների ճնշմանը և փորձել Ռուսաստանի հարավային սահմանների մոտ ապակայունացնել իրավիճակը։ Այդ մտավախությունները սնվում են Ռուսաստանի` Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմանը Անկարայի կտրուկ անհամաձայնությամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանին և նրա անվտանգության սպառնալիքներին, Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանը հաշվարկել է տարածաշրջանում բոլոր սցենարները։ Ռուսաստանը եկել է այն եզրակացության, որ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության պահպանման համար անհրաժեշտ է Ադրբեջանին պահել իր ազդեցության ոլորտում։ Դեմոկրատական կուսակցության ղեկավարը հիշեցնում է` Ռուսաստանը նախկինում սպառազինություն ու զինտեխնիկա է մատակարարել Ադրբեջանին, բայց միայն Թուրքիայի անուղղակի մասնակցության շնորհիվ էր, որ Բաքուն կարողացավ հաղթել 44-օրյա պատերազմում։
Շատ բաներ, Դեմկուսի ղեկավարի կարծիքով, կախված են հենց Հայաստանից։ Կողմերից որևէ մեկը, նույնիսկ ամենամոտ դաշնակիցը, չի կարող պաշտպանել Հայաստանի շահերն այնպես, ինչպես դա կանի Հայաստանն ինքը։
Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բավականին մտերիմ հարաբերությունների ամրապնդում է, և Հայաստանն այստեղ որևէ կապ չունի, կարծում է Քաղաքական և ռազմական վերլուծության ռուսական կենտրոնի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում են միանգամայն դաշնակցային պարտավորություններ ու մեխանիզմներ, որոնք լիարժեք իրավական ուժ ունեն։

«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է (այդ թվում նաև ՀԱՊԿ շրջանակներում), որի պարտավորությունները դեռ գործում են, ոչ ոք այն չի չեղարկել։ Մոսկվան նաև ուզում է հաղթահարել Ղարաբաղյան հակամարտության հետևանքները, հասնել տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների գործարկմանն, ինչպես նաև դրանցում Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ շահագրգռվածությանը»,–նշեց Խրամչիխինը։

Իսկ Ռուսաստանի հետաքրքրվածությունն Ադրբեջանի նկատմամբ և նրան ռազմական օգնություն տրամադրելը թելադրված է ինչպես կոմերցիոն շահով (հաշվի առնելով Բաքվի վճարունակությունը), այնպես էլ քաղաքական նկատառումներով։ Խրամչիխինի կարծիքով` Ռուսաստանին ընդհանրապես պետք չէ Ադրբեջանի լրիվ անցումը Թուրքիայի կամ Արևմուտքի ազդեցության ոլորտ։ Անկարան ինքը դժվար հարաբերություններ ունի Մոսկվայի հետ հատկապես Ուկրաինայի մասով։ Եվ, ինչպես կարծում է մեր զրուցակիցը, Ադրբեջանն այս հակասությունների վրա լավ է խաղալու։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր էին ստորագրել, որը ներառում է երկու երկրների ԶՈւ–ների միջև օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, երկկողմանի ռազմական համագործակցության այլ ուղղությունների զարգացում։
Հռչակագիրը նախատեսում է փոխգործակցություն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելու հարցերում, ինչպես նաև տվյալ ոլորտի այլ ուղղություններով։
Լրահոս
0