https://arm.sputniknews.ru/20220223/zerts-kmnam-pataskhaneluc-pvokhnakharary-aatsi-kvoghmic-hajtnabervats-lrtesneri-khmbi-masin-39020406.html
Զերծ կմնամ պատասխանելուց. փոխնախարարը՝ ԱԱԾ–ի կողմից հայտնաբերված լրտեսների խմբի մասին
Զերծ կմնամ պատասխանելուց. փոխնախարարը՝ ԱԱԾ–ի կողմից հայտնաբերված լրտեսների խմբի մասին
Sputnik Արմենիա
Սարգսյանն ընդգծեց, որ ամաչում է իր մտածած ձևով որակել այն, ինչ արել են լրտեսության մեջ մեղադրվողները։ 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T17:59+0400
2022-02-23T17:59+0400
2022-02-23T18:00+0400
լրտես
փոխնախարար
հայաստան
արման սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2185/59/21855914_0:0:1601:901_1920x0_80_0_0_ea2510c69a11ab18b225ce76aa3391a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Նույնիսկ հստակ տեղեկատվություն ունենալու դեպքում ՀՀ ՊՆ փոխանարար Արման Սարգսյանը զերծ կմնա ԱԱԾ–ի կողմից պետական դավաճանության առերևույթ հանցագործության բացահայտման գործի վերաբերյալ որևէ հայտարարություն անելուց։Այս մասին Սարգսյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով հարցին, արդյոք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ եղել են այդ խմբում, թե ոչ։Հարցին, արդյոք ՊՆ–ի կողմից բացթողումներ չկա՞ն, որ գործում ներգրավված են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, փոխնարարն ընդգծեց` բնականաբար դրանք առկա են, սակայն պատասխանը կտա քննությունը։«Ամաչում եմ տեսախցիկների առաջ մտածածս ձևով որակել այն, ինչ արվել է այդ խմբի կողմից»,– ասաց Սարգսյանը։Հիշեցնենք` 2022–ի փետրվարի 10–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց: Հարուցված քրգործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 19 անձ, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:Փետրվարի 17-ին պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում կալանավորվել է 14 զինվորական, սակայն մեղադրանք առաջադրվել է 20-ի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2185/59/21855914_53:0:1476:1067_1920x0_80_0_0_96f6261010a707c28a3b9bdc8b4b6b22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լրտես, փոխնախարար, հայաստան, արման սարգսյան
լրտես, փոխնախարար, հայաստան, արման սարգսյան
Զերծ կմնամ պատասխանելուց. փոխնախարարը՝ ԱԱԾ–ի կողմից հայտնաբերված լրտեսների խմբի մասին
17:59 23.02.2022 (Թարմացված է: 18:00 23.02.2022) Սարգսյանն ընդգծեց, որ ամաչում է իր մտածած ձևով որակել այն, ինչ արել են լրտեսության մեջ մեղադրվողները։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Նույնիսկ հստակ տեղեկատվություն ունենալու դեպքում ՀՀ ՊՆ փոխանարար Արման Սարգսյանը զերծ կմնա ԱԱԾ–ի կողմից պետական դավաճանության առերևույթ հանցագործության բացահայտման գործի վերաբերյալ որևէ հայտարարություն անելուց։
Այս մասին Սարգսյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով հարցին, արդյոք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ եղել են այդ խմբում, թե ոչ։
«Գոյություն ունի նախաքննական մարմին, և ցանկալի է, որ նման տեղեկությունները հենց նրանցից ստանալ։ Գոյություն ունեն կարգավիճակներ, չեմ կարող ասել, որ որևէ մեկին կանչել են, քանի որ նա գուցե որպես վկա է այնտեղ եղել ու թյուրընկալման արդյունքում կարող է ստացվել այնպես, որ այդ անձը ներկայացվի մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակով։ Գոյություն ունի անմեղության կանխավարկած, այդ պատճառով զերծ կմնամ պատասխանելուց»,– նշեց Սարգսյանը։
Հարցին, արդյոք ՊՆ–ի կողմից բացթողումներ չկա՞ն, որ գործում ներգրավված են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, փոխնարարն ընդգծեց` բնականաբար դրանք առկա են, սակայն պատասխանը կտա քննությունը։
«Ամաչում եմ տեսախցիկների առաջ մտածածս ձևով որակել այն, ինչ արվել է այդ խմբի կողմից»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք` 2022–ի փետրվարի 10–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց: Հարուցված քրգործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 19 անձ, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:
Փետրվարի 17-ին պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում կալանավորվել է 14 զինվորական, սակայն մեղադրանք առաջադրվել է 20-ի։