00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևի այցից հետո ՀՀ պաշտպանության նախարարի այցը Մոսկվա օգտակար կլինի․ քաղաքագետ

© Photo / official site of the Prime minister of RAՍուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2022
Սուրեն Պապիկյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուս քաղաքագետը մեկնաբանել է Հայաստանի պաշտպանության նախարարի՝ Մոսկվա կատարած այցը:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Ռուսաստան կարևոր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման սպասվող գործընթացը: Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նման կարծիք է հայտնել Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Հայտնել էինք, որ փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցով Ռուսաստան է մեկնել:
Մարկեդոնովը նշեց, որ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայ նախարարը կփորձի «տեղում» ուսումնասիրել իրավիճակը Ռուսաստանի բարձրաստիճան անձանց հետ հանդիպումների ընթացքում։ Այդ պաշտոնյաները կարող են նրան ոչ հրապարակային տեղեկատվություն տրամադրել:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք Մոսկվան կարող Երևանից աջակցություն ակնկալել, ապա Ռուսաստանն արդեն դիմել է Հայաստանին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։
«Կարծում եմ, որ Երևանին էլ է հետաքրքիր որոշակի չափով ապավինել Ռուսաստանի աջակցությանը, այսինքն՝ դրանք փոխադարձ բաներ են։ Եվ այստեղ կշեռքի վրա շատ բան է դրված։ Մի կողմից Երևանը կարող է ասել, որ դա մեր պատերազմը չէ, և մենք այնտեղ, կարծես թե, անելիք չունենք։ Բայց չեմ կարծում, որ նման տրամաբանությունը կգերիշխի», - կարծում է ռուս քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ Պապիկյանի համար այդ այցը նույնիսկ ավելի հետաքրքիր է, եթե հաշվի առնենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ու սահմանագծման առաջիկա գործընթացը:
«Դե, Ալիևի այցից հետո էլ Հայաստանի պաշտպանության նախարարի այցն անօգուտ չէ», - նշեց քաղաքագետը:
Թուրքիայի աջակցությունն Ուկրաինային կարող է լինել քաղաքական, բարոյական, բայց ոչ ավելին
Բացի այդ, Մարկեդոնովի կարծիքով, այդ այցի ընթացքում որոշակի «տնային պատրաստություններ» կարվեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի համատեքստում։
Ինչ վերաբերում է ԴԺՀ-ի կամ ԼԺՀ-ի ճանաչման հարցին, ապա «սպասելու» դիրքորոշումը բնորոշ կլինի հետխորհրդային շատ երկրների համար: Նա կարծում է, որ դրանք կսպասեն, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ուկրաինայում։
«Եթե հատուկ գործողությունը արագ անցնի, դա մեկ սցենար է, իսկ եթե ձգձգվի կամ շատ ձգձգվի, դա երկու այլ սցենար է», – ասաց Մարկեդոնովը:
Նա նշեց, որ Ռուսաստանի դեմ լուրջ պատժամիջոցներ կկիրառվեն։ Հաշվի առնելով տնտեսական կապերը՝ դա կանդրադառնա նաև Հայաստանի վրա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Մոսկվան կշարունակի աջակցել Երևանին ու Բաքվին սահմանազատման ու սահմանագծման հարցում:
Լրահոս
0