00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյունավետ և շատ մատչելի միջոց միգրենի դեմ. գիտնականների բացահայտումը

© Sputnik / Andranik GhazaryanԳլխացավ
Գլխացավ - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2022
Գլխացավ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամերիկացի գիտնականների թիմը միգրենի բուժման ձև է առաջարկել։ Այժմ այս տանջալից հիվանդությամբ տառապող մարդիկ ստիպված չեն լինի ուժեղ դեղեր ընդունել։
Խրոնիկ գլխացավերի հաճախականությունն ու ինտենսիվությունը կարելի է նվազեցնել կանաչ լույսով կանոնավոր ճառագայթելու օգնությամբ։ Միգրենի բուժման նման եղանակի արդյունավետությունն ապացուցել են Արիզոնայի համալսարանի բժշկական քոլեջում արված կլինիկական փորձարկումները, հայտնում է Technologynetworks կայքը։
2.5 ամիս այսպիսի թերապիա անցնելուց հետո (օրական 2 ժամ ճառագայթումով) փորձի մասնակիցների մեծ մասի մոտ գլխացավերի հաճախականությունը զգալի նվազել է։
Ուսումնասիրության հիմնական հեղինակ, բժշկական քոլեջի նյարդավիրաբուժության պրոֆեսոր Մոհաբա Իբրահիմի խոսքով` արդյունքները գերազանցել են բոլոր սպասումները։

«Որպես կլինիկական բժիշկ, այդ արդյունքներ ինձ շատ են հուսադրում։ Փաստացի ես ունեցա միգրենի` նյարդաբանական բարդագույն խանգարումներից մեկի, բուժման ևս մեկ, լրացուցիչ մեթոդ», – ասել է նա։

60 կամավորներին գիտնականները երկու խմբի են բաժանել և յուրաքանչյուրին լուսադիոդային ժապավեն տրամադրել։ Փորձնական խմբի կամավորներին կանաչ լույսովն է բաժին ընկել, մյուս մասնակիցներին` սովորական, ցերեկային լույս տվող լուսադիոդային ժապավեներ։
Բոլոր մասնակիցներին հրահանգվել է 10 շաբաթվա ընթացքում ամեն օր 2 ժամ անցկացնել իրենց հատկացված ժապավենի լույսի ներքո։ Իսկ ժամկետի ավարտից հետո համեմատել են երկու խմբերի արդյունքները։
Տարբերությունը տպավորիչ էր։ Կանաչ լույսով ամեն օր ճառագայթվելով` մասնակիցների գրեթե 2/3-ի մոտ նվազել է ինչպես գլխացավերի հաճախականությունը (60%), այնպես էլ ինտենսիվությունը (8-ից մինչև 3.2, 10 բալանոց համակարգով)։ Միևնույն ժամանակ մասնակիցների ճնշող մեծամասնության մոտ միգրենի դրսևորումներն առնվազն կրկնակի նվազել են։
Թերապևտիկ էֆեկտը ստուգվել է նաև ստուգիչ խմբի կամավորների վրա։ Նրանց ցերեկային լույսերից հանգստանալու համար մի քանի շաբաթ են տվել, այնուհետև խնդրել ևս մեկ անգամ կատարել փորձը` նույն 10 շաբաթվա ընթացքում, միայն թե այս անգամ արդեն կանաչ լույսի կիրառմամբ։ Արդյունքը նույնն է եղել։
Նման ոչ դեղորայքային թերապիան կարող է հսկայական օգնություն լինել մի շարք պացիենտների համար, որոնք կա՛մ չեն ցանկանում դեղ խմել, կա՛մ դրանք չեն ազդում իրենց վրա։ Ընդ որում, այս մեթոդը բացարձակապես կողմնակի ազդեցություններ չի թողնում։
Ինչպես գրված է Արիզոնայի համալսարանի կայքում, պրոֆեսոր Իբրահիմին արդեն սկսել են դիմել բժիշկներ Եվրոպայից, Ասիայից և Աֆրիկայից` խնդրելով տրամադրել փորձերի ժամանակ կիրառված լուսավորության հստակ չափանիշները։
Լուսադիոդային ժապավենները բավական մատչելի են, այդ իսկ պատճառով պրոֆեսոր Իբրահիմը կարծում է, որ բուժման այս տարբերակը առնվազն արժե փորձել։
Ո՞րն է տարիքի հետ հիշողության վատթարացման պատճառը. գիտնականների բացահայտումը

Ի՞նչ է միգրենը

Միգրենը խրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որն արտահայտվում է տանջող գլխացավերի պարբերական նոպաներով և ուղեկցվում սրտխառնոցով, փսխումով, լույսի և ձայնի նկատմամբ վախերով։
Հիվանդության նկատմամբ հակվածությունը գենետիկական է։ Սովորաբար հիվանդությունը սկսում է արտահայտվել փոքր տարիքում։
ԱՀԿ–ի տվյալներով` միգրենը նյարդային համակարգի ամենատարածված խանգարումներից մեկն է, որից տառապում է մինչև 1 մլրդ մարդ ամբողջ աշխարհում։ Միևնույն ժամանակ հիվանդությունը միշտ չէ, որ դեղորայքային բուժման է ենթակա, իսկ ուժեղ ցավազրկողները պացիենտներից շատերի մոտ լուրջ կողմնակի ազդեցություն են թողնում։

Միգրենի բուժման մագնիսային սարք

Այսօր առավել մեծ ուշադրություն են գրավում միգրենի բուժման ոչ դեղորայքային մեթոդները, մասնավորապես` մագնիսաթերապիան։ Ձեռքի ափի մեջ տեղավորվող սարքը, միաիմպուլս տրանսկրանիալ մագնիսական ազդանշաններ է արձակում, որոնք ամենայն հավանականությամբ, խախտում են գլխուղեղում տեղի ունեցող և միգրենի նախնական ախտանշաններ առաջացնող էլեկտրական գործընթացները։

Ավելի վաղ մագնիսաբուժության համար նախատեսված սարքի (մագնիսային ազդակն ուղարկում է գլխի հետնամաս) փորձարկման ընթացքում պարզվել է, որ այն կիրառելուց հետո 2 ժամվա ընթացքում պացիենտների 40%–ը ձերբազատվում է ցավից։

Իրականացրած ուսումնասիրություններով` որևէ լուրջ կողմնակի ազդեցություն չի բացահայտվել, իսկ հիվանդները հեշտությամբ օգտվում են սարքից նաև տանը։

Միգրենի բուժման ժողովրդական միջոցներ

Ուսումնասիրություններն ապացուցել են, որ կոճապղպեղը միգրենի վերացման լավագույն տարբերակներից մեկն է։ Տան պայմաններում միգրենից ազատվելու համար կոճապղպեղի օգտագործման օպտիմալ տարբերակը դրանից թեյ պատրաստելն է։
Միգրենի դեմ պայքարի ևս մեկ արդյունավետ ժողովրդական միջոց է դեղատներում վաճառվող երիցուկը, որը հանգստացնող և հակաբորբոքային ազդեցությամբ է օժտված։
Ռուս գիտնականները պարզել են, թե ինչպես է «Օմիկրոնը» դուրս մղել «Դելտային»
Լրահոս
0