00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի կարելի ասել, թե Ռուսաստանը Հայաստանին թողել և թեքվել է դեպի Ադրբեջան․ Մարկեդոնով

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2022
Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դա Մոսկվայի ավանդական մոտեցումն է եղել տարիներ շարունակ՝ Անկարայի և Բաքվի հետ շփումները հավասարակշռել Երևանի հետ շփումներով և հակառակը։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը փորձում է նվազագույնի հասցնել թուրքական ազդեցությունն Ադրբեջանի վրա։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով Մոսկվայի և Բաքվի միջև կնքված դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ անհանգստություն եղել է նաև վերջին 12 տարիներին, երբ Ռուսաստանում Բաքվին ռազմավարական գործընկեր էին անվանում։

«Չեմ կարծում, որ մենք հիմա կարող ենք խոսել Ռուսաստանի վերակողմնորոշման մասին Հայաստանից դեպի Ադրբեջան։ Խիստ հատկանշական է, որ փետրվարի 21-ին` Իլհամ Ալիևի Ռուսաստան ժամանելուն զուգահեռ, Վլադիմիր Պուտինը Փաշինյանին է փոխանցել պաշտոնական այցով Մոսկվա ժամանելու հրավերը»,-նշել է Մարկեդոնովը։

Դա Մոսկվայի ավանդական գիծն է տարիներ շարունակ՝ Անկարայի և Բաքվի հետ շփումները հավասարակշռել Երևանի հետ շփումներով և հակառակը։ Նրա խոսքով՝ Կովկասում Մոսկվայի պահելաձևի տրամաբանությունը «թուրքական չէ», այսինքն՝ այստեղ բարեկամների ու թշնամիների հստակ բաժանում չկա։
«Մոսկվան փորձում է, որքանով դա հնարավոր է, Ղարաբաղյան խնդրի և ընդհանրապես հայ-ադրբեջանական կարգավորման փոխզիջումային լուծում գտնել՝ պահպանելով ազդեցությունը երկու երկրների վրա»,-ասել է քաղաքագետը։
Բացի այդ, Մոսկվան ուրախ չի լինի, որ թուրք-ադրբեջանական կապն ամրապնդվի ի վնաս Ռուսաստանի։ Ադրբեջանին դաշնակցային հարաբերություններ առաջարկելը ենթադրում է Անկարայի և Բաքվի կապերի նվազում։ «Թե որքանով է այդ գաղափարը ճիշտ, ցույց կտա ժամանակը»-, հավելել է քաղաքագետը` նշելով նաև, որ մինչ օրս այդ մոտեցումը քիչ թե շատ աշխատել է՝ չնայած բազմաթիվ դժվարություններին ։
Ադրբեջանը Գորիս–Կապան ավտոճանապարհի անցակետից ավելի քան 100 հազար դոլարի տուրք է հավաքել
Միևնույն ժամանակ Մարկեդոնովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին որ Ալիևի այցը գրեթե համընկավ ԼԴԺՀ-ի ճանաչման հետ։
«Ադրբեջանը չափազանց թերահավատորեն է վերաբերվում ցանկացած, այսպես ասենք, անջատողական նկրտումներին և ԱՊՀ նոր անկախ պետությունների տարածքային ամբողջականությունը չճանաչելուն, այն տեսքով, որով դրանք դասավորվել են խորհրդային տարիներին», — նշել է Մարդկեդոնովը:
Բաքուն բավական հետևողականորեն պաշտպանում էր Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Բայց տվյալ դեպքում Ալիևը հայտարարեց, որ այդ ճանաչումը չի խանգարի Ռուսաստանի հետ համագործակցությանը։

Մարկեդոնովի կարծիքով` Մոսկվայում գնահատում են այն, որ Ադրբեջանը, թեև հանդես է գալիս տարածքային ամբողջականության օգտին, սակայն չի վիճում Մոսկվայի հետ, չի ձգտում դեպի ՆԱՏՕ, ինչը հատկապես կարևոր է Վրաստանի վրա ազդեցության կորստի ֆոնին: Եվս մեկ հակառուսական տրամադրվածություն ունեցող երկիր՝ ի դեմս Ադրբեջանի, ընդ որում՝ ռազմաքաղաքական առումով Թուրքիայի հետ կապված, Մոսկվային պետք չէ։

Մոտավորապես նույն «ադրբեջանական» սցենարի մասին կարելի է խոսել նաև Թուրքիայի հարցում։
«Այն իր դիրքերը չի նույնացնում ուկրաինացիների հետ ։ «Բայրաքթարները» մի բան են, իսկ Ուկրաինայի համար ռազմական «լծի» տակ մտնելն արդեն այլ սցենար է»,-ասել է Մարկեդոնովը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Բաքվի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը ստորագրվել է փետրվարի 22-ին Մոսկվայում:
Լրահոս
0