00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դոնբասում իրադարձությունների պատճառով տուժած հայեր չկան. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

© Sputnik / Sergei Averin / Անցնել մեդիապահոցՏարհանում՝ ԴԺՀ-ից
Տարհանում՝ ԴԺՀ-ից - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2022
Տարհանում՝ ԴԺՀ-ից. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը վերջին 1 շաբաթում օրական մի քանի անգամ կապ է հաստատում Ուկրաինայում գտնվող հայերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում ապրող հայերի շրջանում մինչև փետրվարի 24-ի առավոտ, երբ այդ հատվածում ակտիվ ռազմական գործողություններ են սկսվել, տուժած, վիրավոր հայեր կամ նրանց պատկանող ավերված շինություններ չկան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ, հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։
«Ռուս–ուկրաինական հարաբերությունների լարման ֆոնին ավելի ենք ակտիվացրել մեր կապը Ուկրաինայի համայնքային կազմակերպությունների, անհատների հետ։ Մասնավորապես վերջին շաբաթում թե՛ Լուգանսկի, թե՛ Դոնեցկի և թե՛ հարակից շրջանների համայնքների մեր հայրենակիցների հետ օրական մի քանի անգամ ենք կապի մեջ եղել»,– նշեց Ալեքսանյանը։
Նրա խոսքով` Դոնեցկում հայերի համայնքը մեծ է, ներկայում էլ նրանց թիվը կազմում է շուրջ 25 հազար, իսկ Լուգանսկում` 2-3 հազար։ Ալեքսանյանը շեշտեց, որ Դոնբասում կան հայկական կիրակնօրյա դպրոցներ, եկեղեցի, համայնքային կազմակերպություններ։
Սփյուքի հանձնակատարի գրասենյակն ակտիվ կապի մեջ է այդ տարածքում գտնվող հայերի հետ, մինչ այս պահը Հայաստան տարհանվելու վերաբերյալ դիմումներ չեն ստացել։ Նման հայտեր ստանալու դեպքում գրասենյակը Ուկրաինայում ու Ռուսաստանում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների և ՀՀ ԱԳ նախարարության հետ համատեղ ջանքերով կփորձի հարցը կարգավորել։
Ուկրաինական միջազգային ավիաուղիները ժամանակավորապես դադարեցնում է ուղևորափոխադրումները
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը անդրադարձավ նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց փաստաթղթերին վերաբերող հարցերին։ Նա ընդգծեց, որ մինչև 4-5 օր առաջ հյուպատոսական ծառայություններ մատուցվել են հայերին, և այն անձինք, որոնք փաստաթղթերի շտկման կարիք ունեին, իրականացրել են այդ գործողությունները։
«Զգալի մասն էլ իր փաստաթղթերի հարցերը լուծել է Դոնի Ռոստովի գլխավոր հյուպատոսությունում։ Շատ ընտանիքներ նաև օգտվել են տարհանման հնարավորությունից, այդ տարածքներից դուրս են եկել կամ ամբողջական ընտանիքներով, կամ միայն երեխաները, կանայք ու ծերերը։ Նրանք հիմնականում Ռոստովի և Վորոնեժի մարզեր են տեղափոխվել»,– ասաց Ալեքսանյանը։
Վիճակագրական տվյալներ, թե ընդհանուր առմամբ Դոնբասից քանի հայ ընտանիք է տարհանվել, գրասենյակը չունի։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Լրահոս
0