«Հեռախոսը վերցնել-զանգահարելը դժվար էր». Մինսկը նախազգուշացրել էր Կիևին

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը երկու անգամ բանակցություն է անցկացրել բելառուսցի գործընկերների հետ։
Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը նախազգուշացված է եղել հնարավոր հատուկ գործողությունների մասին, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել, զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Տեսանյութը տարածել է Բելառուսի նախագահի «Пул Первого» տելեգրամյան ալիքը։
Լուկաշենկոն Բելառուսի պաշտպանության նախարար Վ. Խրենինից ճշտել է, արդյոք նա ուկրաինացի գործընկերոջը փոխանցել է ՌԴ ԳՇ–ի հետ կապ հաստատելու անհրաժեշտությունը։ Խրենինը պատասխանել է, որ կատարել է Լուկաշենկոյի կարգադրությունն ու կապ է հաստատել ուկրաինական գործընկերոջ հետ։ Սակայն ուկրաինացի նախարարը չի զանգահարել։

«Լսե՛ք, չէ՞ որ պատմության մեջ դեպքեր են եղել, երբ Խրուշչովը Քենեդիին է զանգահարել գիշերն ու դադարեցրել ջերմամիջուկային պատերազմը։ Իսկ այստեղ, ասացեք խնդրեմ, դժվար էր զանգահարելը, լսափողը վերցնելը։ Սրիկա՛», – ընդգծել է Լուկաշենկոն։

Բելառուսի առաջնորդը նշել է, որ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը երկու անգամ բանակցել է բելառուսական կողմի հետ։
Վերջին նման զրույցը տեղի է ունեցել Մոսկվայում Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո։ Պետությունների ղեկավարների բանակցությունների մանրամասները փոխանցվել են ուկրաինական կողմին։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Լրահոս
0