00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է պետք ատոմային ռումբ ստեղծելու համար, կամ Ուկրաինան կարող է դառնալ միջուկային երկիր

© Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՄիջուկային զենք
Միջուկային զենք - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2022
Միջուկային զենք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բուդապեշտի գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ 1994 թվականին, հայերիս համար հիշարժան է գլխավորապես նրանով, որ դրանից հետո Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ ճանաչվեց հակամարտության կողմ։
Իսկ ողջ աշխարհի համար ամենակարևորն այն էր, որ հենց Հունգարիայի մայրաքաղաքում որոշվեց՝ նախկին խորհրդային հանրապետություններից միայն Ռուսաստանն է պահպանում միջուկային զենք։
Հիշեցնեմ՝ այն ժամանակ միջուկային զենք ունեին նաև Ուկրաինան, Ղազախստանը և Բելառուսը։ Ընդ որում, նկատե՛ք, Ուկրաինան այնքան ուներ, որ զիջում էր միայն Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին։

Այդ զենքից հրաժարվելու դիմաց Կիևը ստանում էր ֆինանսական աջակցություն և անվտանգության երաշխիքներ։ Հիմա Ուկրաինան երկուսից էլ բողոքում է։ Այն, որ ֆինանսական փոխհատուցումից է բողոքում, մարդկայնորեն լիովին հասկանալի է՝ դե բոլորս էլ ինչ-որ թանկագին բան վաճառելուց հետո սովորաբար ափսոսում ենք՝ ախր ինչո՞ւ 10 հազար ուզեցի, երբ կարող էի 20 հազար պահանջել։ Բայց խոստացված անվտանգության երաշխիքները, համաձայնե՛ք, շատ ավելի լուրջ հարց են, որը ողջ աշխարհին է հուզում։ Հենց այդ պատճառով էլ այդքան մեծ աղմուկ բարձրացավ, երբ մի քանի օր առաջ Մյունխենում Ուկրաինայի նախագահը սպառնաց՝ մեր երկիրը կարող է դուրս գալ միջուկային սպառազինությունների չտարածման պայմանագրից։

Վլադիմիր Զելենսկին ակնարկեց, որ կարող է նման ծայրահեղ քայլի դիմել, եթե կրկին չհաջողվի նիստ հրավիրել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ, որոնք ժամանակին խոստացել էին երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը։
Մեջբերեմ. «Ուկրաինան նման փորձ է անում չորրորդ ու վերջին անգամ՝ եթե կրկին չհաջողվի, մենք կհամարենք, որ Բուդապեշտի հուշագիրը առ ոչինչ է և 1994 թվականին ընդունված բոլոր որոշումները կասկածի տակ են»։
Արդարացվա՞ծ է արդյոք Ուկրաինայի ղեկավարության նման կոշտ դիրքորոշումը։ Տեսեք։ Դոնեցկի և Լուգանսկի հարցում Կիևի հնարավորությունները բավական սահմանափակ են, իսկ եթե մինչև վերջ անկեղծ լինենք՝ դիմակայելու քիչ թե շատ արդյունավետ եղանակներն ընդամենը երկուսն են` կա՛մ դառնալ ինչ-որ հզոր պաշտպանական կառույցի անդամ և դրա օգնությամբ փորձել որոշակի խնդիրներ լուծել, իսկ ՆԱՏՕ-ն համառորեն չի ընդունում Ուկրաինային, կա՛մ շարունակ շահարկել միջուկային երկիր դառնալու հնարավորությունը, ինչը բավական վտանգավոր է հենց Ուկրաինայի համար։
Ուկրաինան սպառնում է դառնալ միջուկային երկիր, բայց կարո՞ղ է արդյոք
Իրավիճակն այսօր այսպիսին է։ Միջուկային զենք ունեն 9 երկրներ՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը և Պակիստանը՝ հաստատ, Իսրայելն ու Հյուսիսային Կորեան՝ ենթադրաբար։ Խաղաղության պրոբլեմների ուսումնասիրության Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով` այդ պետություններն ունեն ընդհանուր առմամբ 13 հազար մարտագլխիկ։ Երբ Կիևը դուրս էր գալիս, այսպես կոչված, «Միջուկային ակումբից», Ուկրաինայում կար 9000 մարտագլխիկ. ավելի շատ, քան Ղազախստանում և Բելառուսում, որոնք նույնպես հրաժարվեցին միջուկային զենքից։
Մի քանի տարի առաջ՝ 2020 թվականին, երբ պաշտոնապես գործարկվեց Բելառուսական ատոմակայանը, Ալեքսանդր Լուկաշենկոն անսպասելիորեն հայտարարեց` մեջբերեմ. «Սա պատմական պահ է՝ մեր երկիրը դառնում է միջուկային տերություն»։ Նախագահին շատ քաղաքավարի հասկացրին՝ կներե՛ք, բայց ատոմային էներգետիկա ունենալն ամենևին չի նշանակում, որ երկիրը միջուկային տերություն է դարձել։ Դրա համար անհրաժեշտ է միջուկային զենք մշակել, ստեղծել և փորձարկել։ Արդյոք Ուկրաինան հիմա ունա՞կ է նման բան անել։ Մասնագետները համոզված են՝ դրա հավանականությունը գրեթե հավասար է զրոյի։
Երևանից դեպի Կրասնոդար, Սոչի և Կիև ուղղությամբ թռիչքները չեղարկվել են
Ատոմային ռումբ ստեղծելու համար երեք բան է անհրաժեշտ՝ համապատասխան մասնագետներ, համապատասխան հումք և ռումբը նշանակետին հասցնելու համապատասխան միջոցներ։ Երեքի առկայությունն էլ խիստ կասկածելի է։ Այո՛, մի ժամանակ Ուկրաինայում որակյալ մասնագետներ կային, բայց արդեն գրեթե 30 տարի է, ինչ նրանք իրենց գործով չեն զբաղվում այն պարզ պատճառով, որ միջուկային զենք չկա։ Չկա նաև հումք, որովհետև ուրանը կամ պլուտոնիումը հարստացնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիան է բացակայում, և, վերջապես, չկան նաև այնպիսի հրթիռներ, որոնք թույլ կտային շոշափելի հարված հասցնել ենթադրյալ հակառակորդին։
Բայց ամենագլխավորը՝ չկա աշխարհում գեթ մի երկիր, որին ձեռնտու լիներ Ուկրաինայի միջուկային պետություն դառնալը, դրան կտրականապես դեմ են թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրոպան, թե՛ Ամերիկան։ Եվ Կիևում դա հրաշալի հասկանում են։
Վլադիմիր Զելենսկին ու Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2022
Թուրքիայի աջակցությունն Ուկրաինային կարող է լինել քաղաքական, բարոյական, բայց ոչ ավելին
Լրահոս
0