00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կարող են Ուկրաինայի հակամարտությունն ու ռուբլու փոխարժեքն ազդել ՀՀ տնտեսության վրա

© Sputnik / Максим БлиновԹղթադրամներ ու մետաղադրամներ
Թղթադրամներ ու մետաղադրամներ - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2022
Թղթադրամներ ու մետաղադրամներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ռուսաստանի միջև ռուբլով առևտրի մասնաբաժինը շարունակում է բավականին մեծ մնալ, սակայն այն մեծամասամբ տեղի է ունենում դոլարով կամ եվրոյով։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ուկրաինայում զինված հակամարտության պատճառով ռուբլու փոխարժեքը հիմնական արժույթների նկատմամբ կտրուկ նվազել է. եթե անցյալ տարվա ընթացքում մեծամասամբ գտնվում էր 70-75 ռուբլու սահմաններում, ապա այժմ բարձրացել է մինչև 88:
Ռուբլու փոխարժեքի անկումը Հայաստանի տնտեսության վրա կարող է երկակի անդրադառնալ. այն ամենը, ինչ մենք գնում ենք ռուբլով, կէժանանա, բայց այն ամենը, ինչ վաճառում ենք (կամ ստանում ենք) ռուբլով, նույնպես արժեզրկվելու է։
Փոխարժեքի տատանման հետ կապված Հայաստանում խառնաշփոթ դեռ չի նկատվում։ Այնուամենայնիվ, ՀՀ կենտրոնական բանկն ուշադիր հետևում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսական շուկաների զարգացումներին, մշտապես հաղորդակցվում է ֆինանսական շուկայի մասնակիցների հետ և տիրապետում է բոլոր հնարավորություններին ու գործիքներին Հայաստանի Հանրապետությունում գների և ֆինանսական կայունության ապահովման համար, հայտարարել են Կենտրոնական բանկում Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան:

Փոխանցումներ

Տրանսֆերտների՝ արտասահմանից քաղաքացիների դրամական փոխանցումների արժեզրկման ազդեցությունն ավելի թույլ կլինի, քան կարող էր լինել մի քանի տարի առաջ, քանի որ Հայաստանի տնտեսության մեջ դրանց մասնաբաժինը նվազել է։ 8 տարվա ընթացքում (2014-21թթ.) Ռուսաստանից փոխանցումների բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում երկու անգամ կրճատվել է 13%-ից հասնելով 6%-ի:
Եթե խոսենք բացարձակ թվերով, ապա 2014-ին ՌԴ-ից տրանսֆերտների ներհոսքը կազմել է մոտ 1 մլրդ 230 մլն դոլար, իսկ 2021-ին՝ մոտ 824 մլն դոլար (33%-ով նվազել է, բայց ՀՆԱ-ի հետ հարաբերակցության կրճատումն ավելի շատ է եղել՝ հաշվի առնելով տնտեսության աճը այս տարիների ընթացքում)։ Ընդ որում, խոսքը ներհոսքի մասին է, իսկ եթե հաշվի առնենք մաքուր մնացորդը (ՌԴ-ից փոխանցումներից հանած փոխանցումները ՀՀ-ից ՌԴ), ապա թիվն ավելի փոքր կլինի (մոտ 3,3%): Տե՛ս ծանոթագրություն 1։
Փոխանցումների ներհոսքը, մասնավորապես, կրճատվել է նաև «քովիդային» 2020թ․-ից հետո (երբ ավելի քիչ սեզոնային աշխատողներ կարողացան մեկնել արտագնա աշխատանքի), և 2021թ․-ին, քանի որ այդ աշխատողները զբաղված էին պետական ենթակառուցվածքային ծրագրերում (ջրամբարների, ճանապարհների կառուցում և այլն)։ 2022 թվականին այդ ծրագրերը կշարունակվեն։

Ինչպես կարող անդրադառնալ ռուբլու փոխարժեքը ապրանքների վրա

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռուբլով առևտրի մասնաբաժինը շարունակում է բավականին մեծ մնալ, սակայն այն մեծամասամբ տեղի է ունենում դոլարով կամ եվրոյով։ Փորձենք մոտավոր հաշվարկել ռուբլով առևտրի մասնաբաժինը։
Հայաստանի Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն՝ 2021 թվականին երկրի բանկերը հաճախորդներից գնել են 83 մլրդ 425 մլն ռուբլի կամ մոտ 1 մլրդ 130 մլն դոլար: Այս դեպքում ռուբլու «մատակարարները», նախ, սեզոնային աշխատողներն են (որոնք տուն ռուբլով են գումար ուղարկում) և Հայաստանից Ռուսաստան արտահանող բիզնեսը (որը նույնպես եկամտի մի մասը ռուբլով է ստանում):
Այդ 1 մլրդ 130 մլն ԱՄՆ դոլարից 825 միլիոնը սեզոնային աշխատողների փոխանցումներն են, այսինքն՝ արտահանման գործարքներին բաժին է ընկնում մոտ 310 միլիոն դոլար կամ Հայաստանից Ռուսաստան ընդհանուր արտահանման մեկ երրորդից մի փոքր ավելի (2021թ․-ին արտահանումը կազմել է մոտ 847 միլիոն)։
Եթե նույնպիսի հաշվարկ անենք ներկրման համար (բանկերից հաճախորդներին ռուբլու տրամադրումից հանած քաղաքացիների փոխանցումները Հայաստանից Ռուսաստան), ապա ռուսական ապրանքների ներկրման մոտ 21 տոկոսն է իրականացվում դոլարով։ Եթե հանենք գազը (որի համար, ինչպես հայտնի է, Հայաստանը դոլարով է վճարում), ապա այդ թիվը կաճի, բայց ոչ ավելի, քան մինչև 30 տոկոս։ Տե՛ս ծանոթագրություն 2 և 3։
Ծանոթագրություն 1․ ՀՆԱ-ի նկատմամբ տրանսֆերտների հարաբերակցությունը հաշվարկված է 2021 թվականի կանխատեսվող ՀՆԱ-ի հիման վրա (փաստացի ՀՆԱ-ի մասին տվյալներ դեռ չկան)։
Ծանոթագրություն 2․ Պարզության համար ենթադրվում է, որ ՌԴ-ից Հայաստան ֆիզիկական անձանց բոլոր դրամական փոխանցումներն իրականացվում են ռուբլով (քանի որ նրանք աշխատավարձը ստանում են ռուբլով): Ռուբլին ու դրամը դոլարով վերահաշվարկվել են 2014 և 2021 թվականների միջին փոխարժեքներով՝ Կենտրոնական բանկի վիճակագրության հիման վրա:
Ծանոթագրություն 3․ Գազի ներմուծման մասնաբաժինը հաշվարկելու համար հիմք են ընդունվել 2020 թվականի տվյալները, քանի որ 2021 թվականի արդյունքները դեռ չեն ամփոփվել:
Լրահոս
0