https://armeniasputnik.am/20220224/tujl-chenq-ta-mer-taratsqov-ancnel-u-harvatsel-rusnerin--lukashenkvo-39056525.html
Թույլ չենք տա մեր տարածքով անցնել ու հարվածել ռուսներին. Լուկաշենկո
Թույլ չենք տա մեր տարածքով անցնել ու հարվածել ռուսներին. Լուկաշենկո
Նա նշել է, որ Լեհաստանում և Բալթյան երկրներում՝ բելառուսական սահմանների երկայնքով, արագորեն աճում է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը: 24.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-24T15:30+0400
2022-02-24T15:30+0400
2022-02-24T15:31+0400
ալեքսանդր լուկաշենկո
բելառուս
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0c/28982301_0:0:1200:675_1920x0_80_0_0_6ccb863dc1cda92bebd912d13bf05726.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը Լեհաստանից ու Լիտվայից Ռուսաստանին հարվածելու ծրագիր է մշակել, իսկ Մինսկը մշակել է դրա պատասխանը:Լուկաշենկոն նշել է, որ բելառուս զինվորականները հետևում են երկրի շուրջ ստեղծված իրավիճակին և գիտեն ամեն ինչ՝ տանկից մինչև հետևակային զրահամեքենա, տեսնում են, թե որտեղ են տեղակայվում զինվորներն ու սպաները։ Առաջնային տեղեկատվության համաձայն՝ Լեհաստանում և Լիտվայում ստեղծվել են խմբավորումներ, որպեսզի «երբ Ուկրաինայի հետ հակամարտություն սկսվի, հարվածեն, օդային էշելոնով անցնեն Բելառուսի տարածքով ու ցամաքային ճանապարհով և թիկունքից հարվածեն ռուսական խմբավորմանը»։«Այն ժամանակ ես նրանց նախազգուշացրի՝ մենք դավաճան չենք լինի և ձեզ թույլ չենք տա կրակել ռուս մարդկանց թիկունքին»,-ասել է Բելառուսի առաջնորդը։Լուկաշենկոն նշել է, որ երկրի հարավային սահմանները հուսալի են, այստեղ սպառնալիք կարող են ներկայացնել միայն դիվերսանտները, ուստի գլխավորը ՆԱՏՕ-ի՝ Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանների պաշտպանությունն է:Նախագահը նշել է, որ Լեհաստանում և Բալթյան երկրներում՝ բելառուսական սահմանների երկայնքով, արագորեն աճում է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը: Ավելի վաղ Լուկաշենկոն հանձնարարել էր պատասխան միջոցներ մշակել «մտնելով Բելառուս՝ հարձակվել Ռուսաստանի վրա» կարգի մանևրի դեպքում:Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառը ՆԱՏՕ–ի սադրանքներն են. Իրանի արտգործնախարար«Ահա իմ առաջ քարտեզն է, որ Գլխավոր շտաբը մշակել է գիշերվա ընթացքում,-ասել է պետության ղեկավար,-առավոտյան Պուտինի հետ զրուցելիս ես նշել եմ դա։ Ես ասում եմ․ «Մենք տեսնում ենք այդ ուղղությունը։ Մենք լավ ենք հասկանում, թե ինչ է այնտեղ կատարվում։ Ուստի մենք պետք է փակենք այն, որպեսզի իսկապես դանակ չխրեն մեր թիկունքին»։Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0c/28982301_12:0:912:675_1920x0_80_0_0_25a0e831241f43584406b09b1c07411a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, ռուսաստան
ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, ռուսաստան
Թույլ չենք տա մեր տարածքով անցնել ու հարվածել ռուսներին. Լուկաշենկո
15:30 24.02.2022 (Թարմացված է: 15:31 24.02.2022) Նա նշել է, որ Լեհաստանում և Բալթյան երկրներում՝ բելառուսական սահմանների երկայնքով, արագորեն աճում է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը Լեհաստանից ու Լիտվայից Ռուսաստանին հարվածելու ծրագիր է մշակել, իսկ Մինսկը մշակել է դրա պատասխանը:
Լուկաշենկոն նշել է, որ բելառուս զինվորականները հետևում են երկրի շուրջ ստեղծված իրավիճակին և գիտեն ամեն ինչ՝ տանկից մինչև հետևակային զրահամեքենա, տեսնում են, թե որտեղ են տեղակայվում զինվորներն ու սպաները։ Առաջնային տեղեկատվության համաձայն՝ Լեհաստանում և Լիտվայում ստեղծվել են խմբավորումներ, որպեսզի «երբ Ուկրաինայի հետ հակամարտություն սկսվի, հարվածեն, օդային էշելոնով անցնեն Բելառուսի տարածքով ու ցամաքային ճանապարհով և թիկունքից հարվածեն ռուսական խմբավորմանը»։
«Այն ժամանակ ես նրանց նախազգուշացրի՝ մենք դավաճան չենք լինի և ձեզ թույլ չենք տա կրակել ռուս մարդկանց թիկունքին»,-ասել է Բելառուսի առաջնորդը։
Լուկաշենկոն նշել է, որ երկրի հարավային սահմանները հուսալի են, այստեղ սպառնալիք կարող են ներկայացնել միայն դիվերսանտները, ուստի գլխավորը ՆԱՏՕ-ի՝ Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանների պաշտպանությունն է:
Նախագահը նշել է, որ Լեհաստանում և Բալթյան երկրներում՝ բելառուսական սահմանների երկայնքով, արագորեն աճում է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը: Ավելի վաղ Լուկաշենկոն հանձնարարել էր պատասխան միջոցներ մշակել «մտնելով Բելառուս՝ հարձակվել Ռուսաստանի վրա» կարգի մանևրի դեպքում:
«Ահա իմ առաջ քարտեզն է, որ Գլխավոր շտաբը մշակել է գիշերվա ընթացքում,-ասել է պետության ղեկավար,-առավոտյան Պուտինի հետ զրուցելիս ես նշել եմ դա։ Ես ասում եմ․ «Մենք տեսնում ենք այդ ուղղությունը։ Մենք լավ ենք հասկանում, թե ինչ է այնտեղ կատարվում։ Ուստի մենք պետք է փակենք այն, որպեսզի իսկապես դանակ չխրեն մեր թիկունքին»։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին
ԼԺՀ-ի և
ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին
դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը
փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։