00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում առաջին անշարժ գույքը գնել են 2005-ին, Ադրբեջանինը` 2012-ին

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022
Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքացիներն ՀՀ-ում իրենց ձեռք բերած գույքերից 6-ը հետագայում վաճառել են։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում իրենց ձեռք բերած գույքերից որևէ մեկը չեն վաճառել։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ Հայաստանում անշարժ գույք են գնել 2005 թվականին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կադաստրի կոմիտեից։
Արդեն հայտնել էինք, որ 2010-2021թթ.-ին ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացիները (ֆիզիկական անձինք) 71 անշարժ գույք են ձեռք բերել։ Եվս մեկ հարցմամբ դիմել էինք Կադաստրի կոմիտե` տեղեկանալու, թե ընդհանուր առմամբ ՀՀ–ում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներն անշարժ գույքի առուվաճառքի քանի պայմանագիր են կնքել և երբ են եղել առաջին գործարքները։
Ինչպիսի անշարժ գույքեր են ձեռք բերել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում
Այսպես, ըստ Կադաստրի կոմիտեի տրամադրած կոմիտեի տվյալների` մինչև 2010 թվականը Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք ՀՀ–ում ձեռք են բերել 9 հողատարածք, 1 բնակարան և 1 հասարակական նշանակության գույք։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիների կողմից առուվաճառքի գործարք վերոհիշյալ ժամանակահատվածում չի իրականացվել։

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 83 անշարժ գույք, որից 6–ը հետագայում վաճառվել է։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 6 անշարժ գույք. վաճառք չի եղել։

Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում մինչև 2022 թվականը գնել են 54 բնակարան, 2 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1` ավտոտնակ, 8` հասարակական նշանակության գույք և 12 հողակտոր։
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Հայաստանում թուրքերն անշարժ գույք, ընկերություններ են ձեռք բերել վերջին տարիներին։ Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել էր, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։ Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել։
Հավելենք, որ վերոհիշյալ 6 անձանց` Ադրբեջանի քաղաքացիության մասին է խոսքը, այլ ոչ թե ազգության։ Այսինքն` չենք կարող պնդել, որ նրանք ազգությամբ էլ ադրբեջանցիներ են։
Անփող երկրում բնակարանային բում է. անշարժ գույքի շուկան ռեկորդներ է գրանցում
Լրահոս
0