00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջապես ՀԱՊԿ ճգնաժամային մեխանիզմներն աշխատեցին. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAՀայաստանի և Ղազախստանի ղեկավարների հանդիպումը
Հայաստանի և Ղազախստանի ղեկավարների հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022
Հայաստանի և Ղազախստանի ղեկավարների հանդիպումը
Բաժանորդագրվել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը նշել է, որ ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմները Ղազախստանում նորմալ գործել են, և դրանք պետք է միշտ գործեն, ու նկատել, որ, Հայաստանում ստեղծված իրավիճակում այդ մեխանզիմը չաշխատեց։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Ղազախստանի նախագահն ասել է, որ ղազախ ժողովուրդը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ տածում է ամենաջերմ զգացմունքները։

«Ես անձամբ Ձեզ և հայ ժողովրդին մեծ հարգանքով եմ վերաբերվում: Կարծում եմ` վատ չեմ տիրապետում Ձեր ժողովրդի պատմությանը, բարձր եմ գնահատում մշակույթի և մյուս ոլորտներում ձեռքբերումները»,– ասել է Տոկաևը:

Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն ու Ղազախստանը դաշնակիցներ են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։
Իր հերթին, վարչապետ Փաշինյանն ուրախությամբ նկատել է, որ հունվարին տեղի ունեցած իրադարձություններից հետո Ղազախստանում բնականոն կյանքը լիարժեք վերականգնվել է:
«Ցանկանում եմ ընդգծել, որ ուրախ եմ, որ վերջապես ՀԱՊԿ ճգնաժամային մեխանիզմներն աշխատեցին: Գիտեք, որ դա եղել է Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնահերթությունը: Մենք միշտ կարծել ենք և կարծում ենք, որ ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմները պետք է նորմալ աշխատեն: Ցավոք Հայաստանը եղել է մի իրավիճակում, երբ մենք կարծում էինք, որ մեխանզիմը պետք է գործի, սակայն դա տեղի չունեցավ»,– ասել է Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելուց հետո Հայաստանն այդ մեխանիզմի գործարկումը հայտարարել է իր առաջնահերթություններից մեկը։
«Շատ ուրախ եմ, որ երբ անհրաժեշտ եղավ, այդ մեխանիզմը կարողացանք գործարկել»,–ասել է Փաշինյանը։
Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև հայ-ղազախական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն գործընթացներին առնչվող մի շարք թեմաների:
ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները կազդեն ԵԱՏՄ տնտեսական մթնոլորտի վրա. Փաշինյան
Լրահոս
0