https://armeniasputnik.am/20220225/zelenskin-dimel-e-putinin-arajarkelvov-nstel-banakcutjunneri-seghani-shurj-39106954.html
Զելենսկին դիմել է Պուտինին` առաջարկելով նստել բանակցությունների սեղանի շուրջ
Զելենսկին դիմել է Պուտինին` առաջարկելով նստել բանակցությունների սեղանի շուրջ
Փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ շարքից հանվել է 118 ուկրաինական ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ-ը հսկողության տակ է վերցվել։ 25.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-25T15:44+0400
2022-02-25T15:44+0400
2022-02-25T15:58+0400
վլադիմիր զելենսկի
վլադիմիր պուտին
բանակցություն
ուկրաինա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/19/39106233_0:0:1601:901_1920x0_80_0_0_f0744c727b373d85048bfc8f9238b87e.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում, որը հրապարակվել է իր տելեգրամյան ալիքում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ուկրաինացի սահմանապահները ոչ մի դիմադրություն ցույց չեն տալիս, մի շարք դեպքերում ուկրաինացի զինվորականները հանձնվում են և դրանից հետո հնարավորություն ունեն վերադառնալ իրենց ընտանիքների մոտ: Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան. ԼավրովՓետրվարի 25-ի առավոտվա դրությամբ շարքից հանվել է 118 ուկրաինական ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ-ը հսկողության տակ է վերցվել։ Ուկրաինայի ՀՕՊ միջոցները ճնշվել են, ռազմական ավիաբազայի ռազմական ենթակառուցվածքը շարքից դուրս է բերվել, նշում է Պաշտպանության նախարարությունը:Դատելով ուկրաինական սոցցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութից՝ երկրի տարբեր շրջաններ, ներառյալ Կիևի շրջակայքը, ռուսական զորքերն արդեն վերահսկողության տակ են վերցրել: Ուկրաինայի տարածաշրջանների մանրամասն քարտեզը, որտեղ գործում են ռուս զինվորականները, պաշտոնապես դեռ չի հրապարակվել:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/19/39106233_79:0:1502:1067_1920x0_80_0_0_471a06bb804d902fe5d7090f667a96bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, վլադիմիր պուտին, բանակցություն, ուկրաինա
վլադիմիր զելենսկի, վլադիմիր պուտին, բանակցություն, ուկրաինա
Զելենսկին դիմել է Պուտինին` առաջարկելով նստել բանակցությունների սեղանի շուրջ
15:44 25.02.2022 (Թարմացված է: 15:58 25.02.2022) Փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ շարքից հանվել է 118 ուկրաինական ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ-ը հսկողության տակ է վերցվել։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում, որը հրապարակվել է իր տելեգրամյան ալիքում։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի կանգնեցնենք մարդկանց մահը»,- ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ուկրաինացի սահմանապահները ոչ մի դիմադրություն ցույց չեն տալիս, մի շարք դեպքերում ուկրաինացի զինվորականները հանձնվում են և դրանից հետո հնարավորություն ունեն վերադառնալ իրենց ընտանիքների մոտ:
Փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ շարքից հանվել է 118 ուկրաինական ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ-ը հսկողության տակ է վերցվել։ Ուկրաինայի ՀՕՊ միջոցները ճնշվել են, ռազմական ավիաբազայի ռազմական ենթակառուցվածքը շարքից դուրս է բերվել, նշում է Պաշտպանության նախարարությունը:
Դատելով ուկրաինական սոցցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութից՝ երկրի տարբեր շրջաններ, ներառյալ Կիևի շրջակայքը, ռուսական զորքերն արդեն վերահսկողության տակ են վերցրել: Ուկրաինայի տարածաշրջանների մանրամասն քարտեզը, որտեղ գործում են ռուս զինվորականները, պաշտոնապես դեռ չի հրապարակվել: