00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի օմբուդսմանն առաջարկում է Խրամորթում ռուս խաղաղապահներ տեղակայել

© Photo : Facebook / Gegham G. StepanyanԳեղամ Ստեփանյանն առավոտյան այցելել է Խրամորթ համայնք
Գեղամ Ստեփանյանն առավոտյան այցելել է Խրամորթ համայնք - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2022
Բաժանորդագրվել
Գեղամ Ստեփանյանն այցելել է Խրամորթ և ականատես եղել ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով գյուղում տիրող իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական կողմի քայլերի պատճառով կաթվածահար է Արցախի Խրամորթ գյուղի բնականոն կյանքը, մարդիկ դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, որը նրանց ապրուստի հիմնական միջոցն է։ Ստեփանյանը Facebook–ի իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով Խրամորթում լսվող ադրբեջանական սպառնալիքին։
Հայտնել էինք, որ արդեն մի քանի օր է` ադրբեջանցիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջում են լքել գյուղը։ Ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է հեռանան այնտեղից։
Գեղամ Ստեփանյանն առավոտյան այցելել է Խրամորթ համայնք։ Նա նշում է, որ համայնքի բնակիչերի անվտանգության, նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար խիստ անհրաժեշտ են անվտանգության հավելյալ միջոցառումների իրականացումը թե՛ Արցախի անվտանգության մարմինների կողմից, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների կողմից։
© Photo : Facebook / Gegham G. StepanyanԳեղամ Ստեփանյանն առավոտյան այցելել է Խրամորթ համայնք
Гегам Степанян в общине Храморт Аскеранского района - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2022
Գեղամ Ստեփանյանն առավոտյան այցելել է Խրամորթ համայնք
«Համայնքի տարածքում ռուսական խաղաղապահ զորքերից կազմված խմբի մշտական առկայությունը կարող է ավելացնել անվտանգության զգացողությունը համայնքի բնակիչների շրջանում»,–գրել է Ստեփանյանը։
© Photo : Facebook / Gegham G. StepanyanԳեղամ Ստեփանյանն առավոտյան այցելել է Խրամորթ համայնք
Гегам Степанян в общине Храморт Аскеранского района - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2022
Գեղամ Ստեփանյանն առավոտյան այցելել է Խրամորթ համայնք
Նրա խոսքով` հավաքագրված փաստերը վկայում են, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու` ադրբեջանական հերթական գործողություններն իրականացվում են հատուկ պլանավորված և ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ։
© Photo : Facebook / Gegham G. StepanyanԳեղամ Ստեփանյանն առավոտյան այցելել է Խրամորթ համայնք
Oбщинa Храморт Аскеранского района - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2022
Գեղամ Ստեփանյանն առավոտյան այցելել է Խրամորթ համայնք
Դրանք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ են։ Սա, ըստ Ստեփանյանի, կարող է փաստել այն, որ այսպես կոչված «կոչերն ու հորդորները» տեսաձայնագրվում ու սոցցանցերում տարածվում են 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո ադրբեջանական քարոզչությունն իրականացնող ալիքներով։
Ստեփանյանը նշում է, որ համայնքում բնակվող 300 խաղաղ բնակիչների շրջանում 80 և ավելի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներ կան, տարեց ու հոգեբանորեն խոցելի այլ խմբի ներկայացուցիչներ։ Եվ սա, ըստ նրա, Ադրբեջանին իր կատարած հանցավոր արարքներ համար անպատիժ թողնելու և թողտվության մթնոլորտի հետևանքն է։
Լրահոս
0