00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայդենը հանձնարարել է Ուկրաինային տրամադրել 600 մլն դոլարի օգնություն

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցПрезидент США Джо Байден
Президент США Джо Байден - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2022
Բաժանորդագրվել
Փաստաթղթի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Ուկրաինային տրամադրել 600 մլն դոլարի օգնություն, այդ թվում 350 մլն դոլար` պաշտպանության ոլորտում:
«Պետքարտուղարին տրամադրել հետեւյալ լիազորությունները ... անհապաղ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային», - ասված է ԱՄՆ նախագահի ստորագրած հուշագրում:
Փաստաթղթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ պետքարտուղարն իր լիազորությունների շրջանակում պետք է որոշի՝ արդյոք ԱՄՆ-ի շահերին համապատասխանում է Ուկրաինային 250 մլն դոլարի անհատույց օգնության տրամադրումը»,– ասված է փաստաթղթում:

Եվս 350 մլն դոլար է գնահատվել պաշտպանության առարկաները և ռազմական նախարարության ծառայությունները, որոնք հանձնարարում է ԱՄՆ նախագահը, մասնավորապես՝ ուսուցումը և վարժանքները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։ Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։
Լրահոս
0