https://armeniasputnik.am/20220226/hajtni-e-vortegh-karvogh-e-kajanal-ukrainahajastan-futbvolajin-handipumy-39142703.html
Հայտնի է՝ որտեղ կարող է կայանալ Ուկրաինա–Հայաստան ֆուտբոլային հանդիպումը
Հայտնի է՝ որտեղ կարող է կայանալ Ուկրաինա–Հայաստան ֆուտբոլային հանդիպումը
Ուկրաինա-Հայաստան հանդիպումը նախատեսված է հունիսի 11-ին։ 26.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-26T15:58+0400
2022-02-26T15:58+0400
2022-02-26T15:58+0400
ուկրաինա
ֆուտբոլ
հայաստան
լեհաստան
պատերազմ
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0b/35225657_0:0:1601:901_1920x0_80_0_0_1758968833324061fe369e69cd7a67c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան Ուկրաինայի ֆուտբոլային միությանն առաջարկել է Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումներն անցկացնել Լեհաստանում։ Այս մասին Կուլեշան հայտնել է Twitter –ի իր էջում։«Այսօր ես զրուցեցի իմ սիրելի ընկերոջ` UAF-ի նախագահ Անդրեյ Պավելկոյի հետ։ Լեհաստանի ֆուտբոլային միության անունից նրան առաջարկել եմ անհրաժեշտության դեպքում ուկրաինական հանդիպումները կազմակերպել Լեհաստանում։ Ուկրաինական կողմն ընդունեց մեր առաջարկը»,- գրել է Կուլեշան Twitter-ում։Ավելի վաղ Ուկրաինայի Ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել էր, որ Ազգերի լիգայում Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների հետ հանդիպումները կանցկացվեն Լվովի «Արենա» մարզադաշտում:Ուկրաինա–Հայաստան հանդիպումը նախատեսված է հունիսի 11-ին և պետք է մեկնարկի տեղի ժամանակով 21։45-ին։Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։Հավելենք, որ Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումներն այլ երկիր տեղափոխելու անհրաժեշտությունն առաջացել է երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով։Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
ուկրաինա
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0b/35225657_0:0:1247:935_1920x0_80_0_0_67c2d3b8ba8cc582450a1b8e08251ac3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուկրաինա, ֆուտբոլ, հայաստան, լեհաստան, պատերազմ, ռուսաստան
ուկրաինա, ֆուտբոլ, հայաստան, լեհաստան, պատերազմ, ռուսաստան
Հայտնի է՝ որտեղ կարող է կայանալ Ուկրաինա–Հայաստան ֆուտբոլային հանդիպումը
Ուկրաինա-Հայաստան հանդիպումը նախատեսված է հունիսի 11-ին։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան Ուկրաինայի ֆուտբոլային միությանն առաջարկել է Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումներն անցկացնել Լեհաստանում։ Այս մասին Կուլեշան հայտնել է
Twitter –ի իր էջում։
«Այսօր ես զրուցեցի իմ սիրելի ընկերոջ` UAF-ի նախագահ Անդրեյ Պավելկոյի հետ։ Լեհաստանի ֆուտբոլային միության անունից նրան առաջարկել եմ անհրաժեշտության դեպքում ուկրաինական հանդիպումները կազմակերպել Լեհաստանում։ Ուկրաինական կողմն ընդունեց մեր առաջարկը»,- գրել է Կուլեշան Twitter-ում։
Ավելի վաղ Ուկրաինայի Ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել էր, որ Ազգերի լիգայում Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների հետ հանդիպումները կանցկացվեն Լվովի «Արենա» մարզադաշտում:
Ուկրաինա–Հայաստան հանդիպումը նախատեսված է հունիսի 11-ին և պետք է մեկնարկի տեղի ժամանակով 21։45-ին։
Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։
Հավելենք, որ Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումներն այլ երկիր տեղափոխելու անհրաժեշտությունն առաջացել է երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: