00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս կանդրադառնան պատժամիջոցները ՌԴ–ի և մերձավոր պետությունների վրա. վերլուծություն

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցՌուսաստանի դրոշը
Ռուսաստանի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2022
Բաժանորդագրվել
Ուկրաինայի տարածքում ռազմական գործողության սկսվելուց հետո մի շարք արևմտյան երկրներ հակառուսական պատժամիջոցների փաթեթներ են ընդունել, որոնք ուղղված են երկրի ֆինանսական հատվածի դեմ, բարձր տեխնոլոգիաների արտահանման սահմանափակմանը և այլն:
Վադիմ Պավլով, Sputnik
Այն մասին, թե ինչ են իրենից ներկայացնում նոր պատժամիջոցները, ինչպես կանդրադառնան դրանք Ռուսաստանի տնտեսության վրա և թե ինչ ազդեցություն կարող է լինել նախկին ԽՍՀՄ երկրների համար, Sputnik-ը տեղեկացել է Սոցիալ-տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Զուբեցից։

ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԱՄՆ-ի պատժամիջոցների թարմ ցուցակում չորս ռուսական բանկ է հայտնվել՝ «Սբերբանկը», «ՎՏԲ»-ն, «Սովկոմբանկը» և «Открытие»-ն: Մարտի 26-ից ԱՄՆ ֆինանսական կազմակերպություններն իրավունք չեն ունենա գործարքներ իրականացնել «Սբերբանկի» մասնակցությամբ:
ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն` մինչև մայիսի 25-ը «Սբերբանկի», ՎՏԲ-ի, «Սովկոմբանկի», «Открытие»-ի ևВЭБ.РФ-ի (որը պատժամիջոցների տակ էր հայտնվել մի փոքր ավելի վաղ) բաժնետոմսերի հետ կապված բոլոր գործողությունները պետք է ավարտվեն:
Ինչպես Sputnik-ին պատմել է Ալեքսեյ Զուբեցը, ռուսական բանկերի դեմ սահմանված պատժամիջոցները ամերիկացիների ակնկալած ազդեցությանը չեն հանգեցնի․ բանկերը չեն սնանկանա, նրանց հաճախորդները չեն տուժի, իսկ Ռուսաստանի տնտեսության համար դրանք սպառնալիք չեն պարունակում:

«Պատժամիջոցների ցանկում թվարկված բոլոր բանկերը կկորցնեն որոշակի ներդրումային գործառնություններ իրականացնելու հնարավորությունը, չեն կարողանա ինչ-ինչ միջոցներ պահել արտասահմանում, բայց բանկերի կայունության համար դա բացարձակապես ոչ մի դեր չի խաղում,-ասում է փորձագետը,-նրանց բոլորի հետևում կանգնած է Կենտրոնական բանկը, իսկ նրա հետևում՝ պետությունը։ Բանկերի սնանկացման հավանականությունը զրոյական է, նրանց հաճախորդների համար ինչ-որ գումար կորցնելու հավանականությունը` նույնպես»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի բնակչության 90 տոկոսը գումարը պահում են ռուբլու տեսքով, իսկ նրանք, ովքեր արտարժույթով են խնայողություններ պահում, մեծամասամբ գումարը պահում են ոչ թե բանկային հաշիվների վրա, այլ կանխիկ։
«Ռուսաստանում բազմաթիվ այլ բանկեր կան, այդ թվում՝ խոշոր բանկեր, որոնք ամերիկյան պատժամիջոցների տակ չեն հայտնվել։ Եթե ինչ–որ մեկն ուզում է արժութային գործարքներ իրականացնել, ապա պարզապես նրանց հաճախորդը կդառնա»,-նշում է Ալեքսեյ Զուբեցը:
Բացի այդ, տոկոսադրույքների, վարկերի և բնակչության ավանդների հարցում բանկերի ներքին քաղաքականությունը որոշում է տվյալ ֆինանսական կազմակերպության ղեկավարությունը և ՌԴ Կենտրոնական բանկը։ Փորձագետն ասում է, որ ամերիկացիները դրա հետ որևէ կապ չունեն և որևէ կերպ չեն կարող ազդել դրա վրա։
«Այսպիսի միջոցառումները բացարձակապես անհասկանալի են ինձ համար։ Կա, օրինակ, «Ռոսսիա» բանկը, որի նկատմամբ 2014թ․-ին պատժամիջոցներ են սահմանվել՝ նույնպես արգելել էին արտարժույթով գործարքները։ Բայց ոչինչ, բանկն այսօր իրեն հիանալի է զգում, աշխատում է ներքին շուկայում, կայուն հաճախորդներ ունի և չի պատրաստվում սնանկանալ»,-հայտարարում է Ալեքսեյ Զուբեցը։
Ռուսաստանը «Աերոֆլոտի» դեմ պատժամիջոցների համար Բրիտանիային սպառնում է պատասխան միջոցներով
«Եթե նրանք ուզում են Ռուսաստանի տնտեսության վրա ճնշում գործադրել, ապա բանկերի դեմ պատժամիջոցները պատմություն են այն մասին, թե ինչպես է մարդը կորցրած դրամապանակը փնտրում ոչ թե այնտեղ, որտեղ կորցրել է, այլ այնտեղ, որտեղ լուսավոր է։ Այս գործարքները «կորած դրամապանակի» հետ բացարձակ ոչ մի կապ չունեն։ Իսկ թե «Открытие» բանկն ինչի համար է այդ ցուցակում հայտնվել՝ ընդհանրապես հանելուկ է։ Որտեղ է ուկրաինական հակամարտությունը, որտեղ՝ «Открытие» բանկը։ Այնպիսի տպավորություն է, որ ԱՄՆ-ում ուղղակի մատը դրել են, թե` ըհը՛, խոշոր բանկ, եկեք պատժենք նրան»,-ասում է Ալեքսեյ Զուբեցը։
Այս բոլոր բանկերը սնուցման հիմք ունեն երկրի ներքում. իրենց եկամուտի 99,9 տոկոսը նրանք հենց այստեղ են ստանում։ Այն, ինչ նրանք վաստակում են արտաքին շուկաներում, գրոշներ են նրա համեմատ, ինչ ունեն Ռուսաստանում։ Եվ նրանց վրա ճնշում գործադրել այնտեղ, որպեսզի խնդիրներ ունենան այստեղ` փորձագետի խոսքով` բավականին հիմար միտք է։

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ից հետ չի մնում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ բրիտանական բանկերում ռուս քաղաքացիների ավանդների չափը կսահմանափակվի:

«Այստեղ, ինչպես ասում են, ժողովուրդը հոտընկայս ծափահարում է, հայտարարում է Ալեքսեյ Զուբեցը։ Սա կոչվում է էլիտաների ազգայնացում,-ասում է նա,-ռուսական էլիտան հասկանում է, որ արտասահմանում անելու բան չունի, կթալանեն առանց աչք թարթելու։ Բրիտանական թագն ու բրիտանական կառավարությունը ռուսական էլիտայի շրջանում հայրենասիրություն են ձևավորում, ինչը, իհարկե, շատ լավ է։ Մենք նրանց շնորհակալություն կասենք»։

Բացի այդ, նշում է փորձագետը, այդ միջոցը հարված չէ նաև Ռուսաստանի կառավարությանն ու բյուջեին: Թե ինչ կերպ կարող է որևէ մասնավոր անձից գումար առգրավելն անդրադառնալ Ռուսաստանի մակրոտնտեսական կայունության վրա՝ մնում է անհասկանալի։
«Ես առհասարակ չգիտեմ, թե ինչի համար է ընդունվել այդ միջոցառումը,-շարունակում է Ալեքսեյ Զուբեցը,-նրանք, հակառակը, պետք է առավելագույնս լավ պայմաններ ստեղծեն այդ ռուսական տրանսնացիոնալ էլիտայի համար, որպեսզի նրանք Անգլիա գնան, մասնակցեն բողոքի ցույցերին, փորձեն թուլացնել ռուսական իշխանությունը։ Բայց սա, հակառակը, հարված է այդ էլիտային։ Հայտնի չէ, թե ում համար և ինչ ազդեցության համար է հաշվարկված այս միջոցը»։
Ի լրումն, Լոնդոնը հայտարարել է ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցների մասին։ Ինչ վերաբերում է այս պատժամիջոցներին, դրանք առհասարակ հսկայական հիմարություն են»,-կարծում է փորձագետը։
««Ռոսավիացիան» արդեն համապատասխան որոշում է կայացրել հայելային սահմանափակումներ մտցնելու մասին, բրիտանական ավիաընկերություններին այսուհետ արգելված են թռիչքները ՌԴ տարածքով,-պատմում է նա,-դա նշանակում է, որ նրանք չեն կարողանա տրանսսիբիրյան թռիչքներ կատարել, չեն կարողանա թռչել ո՛չ Պեկին, ո՛չ Տոկիո, ո՛չ էլ ուրիշ որևէ տեղ: Այդ տարածաշրջան հասնելու ամենակարճ ճանապարհը նրանց համար անցնում է Սիբիրի հյուսիսային մասի երկնքով։
Գուցե վերջնական վերանայենք հարաբերությունները պատժամիջոցներ սահմանած երկրների հետ․ Մեդվեդև
Եթե նրանք ստիպված լինեն շրջանցել Ռուսաստանը, դա նշանակում է ավելորդ ժամեր անցկացնել օդում և մեծ կորուստներ բրիտանական ավիափոխադրումների վրա։ Հերթական հիմարությունն է։ Ինչի՞ համար պատասխան արձագանքի դրդել այնտեղ, որտեղ Ռուսաստանն իսկապես կարող է հայելային պատասխանով վնասել։ Անհասկանալի է։ «Աերոֆլոտի» խնդիրները Ռուսաստանի մակրոտնտեսական կայունությանը ոչ մի կերպ չեն սպառնում, շարունակում է փորձագետը։
Եթե նրանք ստիպված լինեն շրջանցել Ռուսաստանը, դա նշանակում է ավելի շատ ժամեր անցկացնել օդում և մեծ կորուստներ բրիտանական ավիափոխադրումների ոլորտում։ Հերթական հիմարությունն է։ Ինչի՞ համար պատասխան արձագանքի դրդել այնտեղ, որտեղ Ռուսաստանը իսկապես կարող է հայելային պատասխանով վնասել։ Անհասկանալի է։ «Աերոֆլոտի» խնդիրները Ռուսաստանի մակրոտնտեսական կայունությանը ոչ մի կերպ չեն սպառնում։
Ինչ վերաբերում է ֆինանսական ոլորտին, ապա Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն` պատժամիջոցներն ուղղված են ռուսական պետական ձեռնարկություններին ԵՄ-ի հետ ֆինանսական գործառնություններ իրականացնելու հնարավորությունից զրկելուն, ինչպես նաև «ռուսական էլիտային» բանկերում ավելի քան 100 հազար եվրոյի ավանդներ դնելն արգելելուն:
Նա նշում է, որ Ռուսաստանում գնաճի արագացում այս տարի առանց պատժամիջոցների էլ սպասվում էր։

«Այո, գնաճի լրացուցիչ խթանը բացասական պատմություն է լինելու, պետք է ֆինանսավորման արտաքին աղբյուրներից ներքինի անցնելու սպասել,-կարծում է փորձագետը,-բայց ամեն դեպքում պետք է հասկանալ, որ ֆինանսավորման աղբյուրները, այսինքն՝ բնակչության ավանդները, սրանից առաջ էլ բանկերի գլխավոր աղբյուրներն էին։ Իսկ երկրորդ աղբյուրը Կենտրոնական բանկի վարկավորումն է։ Արտարժույթով վարկերի հետևից ռուսական ֆինանսական կազմակերպությունների միայն մի փոքր մասն էր գնում»։

Նրա խոսքով` չնայած այս միջոցառմանը կարող է գնաճի էֆեկտ հետևել, այնուամենայնիվ, պետության մակրոտնտեսական կայունության տեսանկյունից այն խեղդող չի հանդիսանում։ Կառավարությունն ունի բոլոր հիմքերն ու ռեսուրսները, որոնք կարող են բացասական ազդեցությունը հասցնել եթե ոչ զրոյի, ապա գրեթե զրոյի։
Փորձագետը կարծում է, որ դրական կողմ նույնպես կա․ Ռուսաստանի արտաքին կորպորատիվ պարտքը կդադարի աճել, իսկ դա թույլ կտա առողջացնել ռուսական տնտեսությունը։
Փորձագետը նաև քննադատության է ենթարկում Եվրահանձնաժողովի հայտարարությունն այն մասին, թե նրանց հաջողվել է «պատժել» ռուսական բանկերի 70%-ին ։ «Սա նույնպես անհեթեթություն է։ Ռուսական տնտեսության հիմնական զանգվածը՝ 90-95 տոկոսը, ռուբլու տնտեսությունն է, այլ ոչ թե արտարժույթինը։ Եվրոպացիների ձեռքերը չեն կարող հասնել ռուբլու տնտեսությանը։
Ռուսաստանի էներգետիկ հատվածի դեմ պատժամիջոցների շրջանակներում ԵՄ-ն կարգելի «եզակի եվրոպական տեխնոլոգիաների արտահանումը, որոնք անհրաժեշտ են նավթի վերամշակման համար»: 2014 թվականին սա արդեն եղել է։ Եվ այդ պատժամիջոցները շատ լավ խթան են բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներքին արտադրության զարգացման համար։
Եվրամիությունը պատժամիջոցների երկրորդ փաթեթն է ընդունել՝ ներառելով Պուտինին ու Լավրովին
Սակայն ԵՄ պատժամիջոցները ներառում են նաև ռուսական ավիաընկերություններին ավիացիոն պահեստամասերի և սարքավորումների վաճառքի արգելքը։ Ալեքսեյ Զուբեցը կարծում է, որ այս պատմությունը կարող է իսկապես ցավոտ դառնալ Ռուսաստանի համար։
«Ռուսաստանում ինքնաթիռների ներքին արտադրության բավարար մակարդակ չկա, ինչը կարող է մեծ խնդիր դառնալ,-ասում է նա,-անգամ սեփական ինքնաթիռները, որպիսիք շատ չեն, ավելի քան կիսով չափ բաղկացած են ներկրվող մասերից։ Այդ սահմանափակումից բխում է, որ Ռուսաստանը ստիպված կլինի ինքնաթիռները լիզինգով վերցնել։ Վաճառքն արգելված է, լիզինգը՝ ոչ։ Համապատասխանաբար, դրանք արտասահմանյան ինքնաթիռներ կլինեն, որոնք Ռուսաստանին չեն պատկանի»։

Ինչպե՞ս կարող են պատժամիջոցներն ազդել հետխորհրդային երկրների վրա

Ալեքսեյ Զուբեցը Ռուսաստանում տարվա արդյունքներով 10 տոկոս գնաճ է կանխատեսում։ Ինչ վերաբերում է ռուբլու փոխարժեքին, ապա այն կմնա 1 դոլարի դիմաց 80-90 ռուբլու միջակայքում։ Կենտրոնական բանկը թույլ չի տա, որ 90 ռուբլուց ավելի բարձրանա։
Ռուբլու տատանվող փոխարժեքը, նրա կարծիքով, կազդի նախկին միութենական հանրապետությունների արժույթների վրա։
«Այդ բոլոր երկրները մեծապես կախված են Ռուսաստանից, և ՌԴ-ում ցանկացած տնտեսական խնդիր անդրադառնում է նաև դրանց վրա։ Ի դեպ, դա վերաբերում է նաև Բալթյան երկրներին։ Գնաճ և արժեզրկում հնարավոր են ոչ միայն Ռուսաստանում, այլև Կենտրոնական Ասիայի հանրապետություններում և Բալթյան երկրներում: Մեր ցանկացած ձախորդություն նաև նրանց տնտեսության վրա է անդրադառնում»,-ասում է Ալեքսեյ Զուբեցը։
Նրա խոսքով` եթե նախկին ԽՍՀՄ երկրները այսպես թե այնպես մասնակցեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ճնշմանը, ապա իրենք էլ տնտեսական խնդիրների կբախվեն։

«Ռուսաստանի տնտեսությունը նրանց համար շատ բան է նշանակում իրենց սեփական ֆինանսական բարեկեցության տեսանկյունից,-նշում է փորձագետը,-միշտ էլ այդպես է եղել. ՌԴ-ի ներքին խնդիրներն անդրադառնում են այդ երկրների տնտեսությունների վրա՝ իրենց արտադրանքի նկատմամբ ռուսական պահանջարկի նվազման տեսքով։ Սա ևս բոլոր հարևանների վրա ճնշում գործադրելու լրացուցիչ գործոն է։

Ամփոփելով՝ Ալեքսեյ Զուբեցը հակված է նրան, որ պատժամիջոցները շրջանցելու տարբերակներ կգտնվեն հետխորհրդային ողջ տարածքում։
Տնտեսագիտության դոկտորը եզրակացնում է` պետք է հասկանալ, որ գոյություն ունի կայունության առանցքային հարցը։ Դա համաշխարհային շուկաներում նավթ, գազ, մետաղ և այլ ապրանքներ վաճառելու` Ռուսաստանի հնարավորությունն է։ Եվ պատժամիջոցներից ոչ մեկը կայունության առանցքային հարցերի համար սպառնալիք չէ։
Լրահոս
0